ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Ծննդոց 35:1-10
1 Աստված ասաց Հակոբին. Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ։ 2 Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։ 3 Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ։ 4 Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։ 5 Ճանապարհ ընկան, և Աստծու երկյուղը պատեց իրենց շուրջը եղած քաղաքները, և բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին։ 6 Հակոբը և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որ Քանանի երկրում է։ 7 Այնտեղ մի զոհասեղան շինեց և այդ տեղը կոչեց Էլ-Բեթել, որովհետև այդտեղ էր Աստված երևացել իրեն, երբ որ փախչում էր իր եղբորից։
10 Աստված նրան ասաց. Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։
1. Աստծո տունը չի կարող լինել առանց զոհասեղան:
1 Աստված ասաց Հակոբին. Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ…
- «Զոհասեղան» բառը Ծննդոցում հիշատակված է 11 անգամ։ Յուրաքանչյուր մարդ, ով հանդիպել է Տիրոջը, զոհասեղան է կառուցել Նրա համար:
- Եւ Նոյը մի սեղան շինեց Եհովայի համար… Ծննդ. 8:20
- Աբրահամը չորս տարբեր առիթներով չորս զոհասեղան շինեց Եհովայի համար:
- Իսահակը զոհասեղան շինեց եւ Եհովայի անունը կանչեց… Ծննդ. 26:25
- Հակոբը քարի վրա զոհասեղան շինեց, որն օծեց Ծննդոց 28-ում:
3 Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը։
- Հակոբի կյանքի ուղին վկայություն է իր ընտանիքի համար:
- Զոհասեղանը պահանջում է ինքնաքննություն։
2 Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին.
Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։
2. Զոհասեղանը հանձնվելու, նվիրման եվ երկրպագության վայր է:
4 Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։
Հռ. 12:1-2 — 1 Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ 2 Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։
Դավիթը Սաղմոս 51-ում ասաց — Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է.
Սաղմոս 51:16-17 — 16 Որովհետև դու զոհ չես ուզում, եթե ոչ, ես կմատուցեի քեզ, և ոչ էլ ողջակեզներն ես հավանում։ 17 Աստծու ընդունելի զոհը կոտրված հոգին է. բեկված ու խոնարհ սիրտը, ո՜վ Աստված, դու չես անարգում։
Եբրայեցիս 10:5 — Դրա համար Քրիստոսը աշխարհ մտնելիս ասում է. Զոհ ու պատարագ չկամեցար, բայց ինձ համար մի մարմին պատրաստեցիր.
- Նոր Կտակարանում զոհասեղանները պարտադիր չէ, որ ֆիզիկական կառույցներ լինեն:
3. Թող ձեր սիրտը զոհասեղան լինի Հիսուսի համար:
Եզեկիել 36:26-27 — 26 Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ 27 Եվ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ իմ կանոններով ընթանաք, իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք։
- Յուրաքանչյուր մարդու սիրտում կա մի անտեսանելի զոհասեղան, որտեղ պայքար է մղվում մարմնի և հոգու միջև:
Երեմիա 17:9-10 — Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ։
Սաղմոս 139:23-24 — 23 Փորձի՛ր ինձ, ո՜վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածումները. 24 Եվ տե՛ս, եթե չար ճանապարհի մեջ եմ, առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը։
Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում ինձ այս պատգամի միջոցով։
- Վերադարձեք Աստծո տուն՝ անհապաղ հնազանդությամբ:
- Ձեր հավատքը պետք է ապացուցվի ձեր հնազանդության միջոցով:
- Ապրիր կյանքով, որն արժանի է քեզ համար Աստծո նոր անվանը: