9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Աստծո Փառքը Եվ Եղիսեի Կանչը

Կենտրոնացում.

Գլուխ 18 — Եղիան փաղչում է Հեզաբելից:   Աստված երևում է նրան Քորեբ սարի վրա։    Եղիսեն նրան աշակերտ է դառնում։ 

  • Ազիելին թագավոր օծիր Ասորիների վրա։
  • Հէուին էլ թագավոր օծիր Իսրաելի վրա։
  • Եղիսեին էլ մարգար է օծիր քո տեղը։ 
  • Ամեն վերստին ծնված զավակ ունի օծություն, ԲԱՅՑ քո կոչման օծությունը յուրահատուկ է։

Հորդանանի ջրերը բաժանուեցին, Սունամացի կնոջ որդու հարությունը, երկաթը լողալ է տալիս, Շատացնում է որբևայրիի յուղը, Թունավոր կերակուրի հրաշքը, Եղիսէի ոսկորները կենդանություն տվեց.

Բանալի համարներ. 3 Թագ. 19:19-21 

19 Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. Եւ Եղիան անցավ նորա մօտ եւ  իր վերարկուն գցեց նորա վրա։  

Բանալի Բառ։ mantle, թիկնոց, քող, ծածկոց, אַדֶּרֶת // Էթդէռէթ — փառք, շքեղություն x12

Երբ Եղիան լսեց այն, իր երեսը ծածկեց իր վերարկուով, դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, և ահա մի ձայն եղավ նրան ու ասաց. Ի՞նչ ունես այստեղ, Եղիա՛»։ Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13

20 Եւ Նա թողեց եզները, վազեց Եղիայի ետևից և ասաց. Թող համբուրեմ հորս ու մորս և հետո հետևեմ քեզ. Եւ նա ասեց նորան. Գնա՛ ու վերադարձի՛ր, որովհետև ես քեզ ի՞նչ եմ արել։ 21  Եվ նա ետ դարձավ նրա ետեւից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների գործիքներով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։ 

  • Երկու սկզբունք Աստծո հանդեպ մեր նվիրվածության վերաբերյալ:
  1. Աստծուն հետևելու համար անհրաժեշտ չէ ամեն ինչ լիովին հասկանալ:
    It is not necessary to fully understand everything in order to follow God.

19 [Եղիսեն] Եվ այնտեղից գնաց ու գտավ Սափատի որդի Եղիսեին, և նա վար էր անում՝ տասներկու լուծ եզ իր առաջ, և ինքը տասներկուերորդի հետ էր. 

Եղիսեն իր երկրավոր կյանքում ամեն բանի հասել էր. Տուն, Բիզնես, հարստություն… ԲԱՅՑ նա նախընտրեց թողնել ամեն բան և հետեվել Եղիսեին։

  • Միգուցե դու էլ Եղիայի նման հոգնել ես… բայց հիշիր որ Եղիսե էս մեծացնում.
  • Ինչպե՞ս կբնութագրեք Աստծո հանդեպ ձեր վստահության մակարդակը:
    Ի՞նչը կարող է խանգարել լիովին վստահել Նրան:
  1. Աստված օգտագործում է  նրանց, ովքեր ամենաքիչ սպասելիքներն ունեն այս կյանքից:
    God uses those who have the least expectations of this life.

21  Եվ նա ետ դարձավ նրա ետեւից, մի լուծ եզ վերցրեց ու զոհեց և եզների գործիքներով եփեց նրանց միսն ու տվեց ժողովրդին, և նրանք կերան այն. և վեր կացավ ու գնաց Եղիայի ետևից և ծառայում էր նրան։ (Եղիսեն չասաց, դե աղոթեմ տեսնեմ Տերը ինչ է ասում)։

  • Աստծո ուղղությունները հաճախ դիտավորյալ անորոշ են. Աբրահամ գնա…Մովսես այն երկիրը, որը ես ձեզ ցույց կտամ… Պետրոս արի…

(Ղուկաս 5) գործիքները այրող հավատք.

Ղուկ. 5:11 –  Եւ նավերը հանեցին ցամաքը,  ամեն բաները թողեցին, եւ նորա ետեւից գնացին։ 

Ղուկաս 9:57-62  — Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին մի մարդ նրան ասաց. (1) Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս։ Հիսուսը նրան ասաց. Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի։ (2) Մեկ ուրիշի էլ ասաց. Արի՛ իմ հետևից։ Սա ասաց. Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ։ Հիսուսը նրան ասաց. Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր։ (3) Մեկ ուրիշն էլ ասաց. Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ։ Հիսուսը նրան ասաց. Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար։ (Ձեռքդ դնես ավտոմեքենայի ղեկին ու վարելիս ետ նայես)

  • Մեր ճիշտ տեղը գտնելու համար, մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետ վիճակից (շենքից)։

Մատ. 16:24 – 24   Այն ժամանակ Յիսուսը իր աշակերտներին ասեց. Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գա։ (ավելին քան Եղիսեն էր կարծում)։ 

Հաջորդ Քայլը:

  • Ի՞նչ է Աստված Ձեզ ասում անել, որ Դուք պետք է անմիջապես հնազանդվեք։

Մատ. 4:20 — Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։