Աստվածաշունչը լի է հոգևոր խորհրդապատկերներով
Կենտրոնացում.
Աստված ողջ Աստվածաշնչով մեկ օգտագործում է խորհրդապատկերներ, որպեսզի մեզ ավելի մեծ հայտնություններ և հասկացողություն տա Իր ճանապարհների մասին:
Բանալի համարներ. Մարկոս 4.2, Սաղմոս 105.40
1. Աստվածաշունչը լի է հոգևոր խորհրդապատկերներով:
Սաղ. 78:2 – 2 Ես առակով կբանամ բերանս, դուրս կբղխեմ խորին բաներ հին ժամանակից։
-
- Աստված խորհրդապատկերներ է օգտագործում Ինքն Իրեն Իր ժողովրդին հայտնելու համար:
Մար. 4:2 – 2 Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.
Սաղ. 105:40-41 – 40 Խնդրեցին եւ Տերը լորամարգիներ ուղարկեց. եւ երկնային հացով կշտացրեց նորանց։ 41 Ժայռը ճեղքեց, եւ ջուր բղխեց ու գետեր գնացին անջուր տեղերում։
Աստվածաշունչը լի է հոգևոր խորհրդապատկերներով: Սա կարևոր է, քանի որ Աստվածաշունչը հոգևոր գիրք է՝ գրված հոգևոր անձնավորության կողմից և տրված հոգևոր անձնավորությունների:
Ղուկ. 10:17-20 – 17 Եւ այն եօթանասուներկուսը վերադարձան ուրախությունով եւ ասեացին Հիսուսին, Տէր, դեւերն էլ հնազանդվում են մեզ քո անունով։ 18 Եւ նորանց ասեց. Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքից վայր էր ընկնում։ 19 Ահա ձեզ իշխանություն տվեցի, կոխել օձերի եւ կարիճների վրա եւ թշնամու բոլոր զօրության վրա, եւ ձեզ ոչինչ չի վնասի։ 20 Սակայն մի ուրախացեք՝ նորա համար որ ոգիները ձեզ հնազանդվում են, բայց առավել ուրախացէք, որ ձեր անունները գրված են երկնքում։
Ղուկ. 10:21 – 21 Նույն ժամին Հիսուսը Հոգով ցնծաց եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, Հայր, երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններից եւ գիտուններից այս բաները (առակները, խորհուրդները) ծածկեցիր եւ մանուկների հայտնեցիր։ Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճելի եղավ քո առաջին։
Աստվածաշունչը հասկանալի լինելու համար այն պետք է կարդաս իր ամբողջական կոնտեքստը։
Ծննդ. 3:1 – 1 Եւ օձը ավելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառից չուտէք։
Հայ. 12:9 – 9 Եւ վայր գցվեց մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վայր գցվեց երկրի վրա եւ իր հրեշտակներն էլ իր հետ վայր գցվեցին։
Հայ. 9:3-4 – 3 Եւ ծխի միջից երկրի վրա դուրս եկան մորեխներ. եւ նորանց իշխանություն տրվեց ինչպէս որ երկրի կարիճներն իշխանություն ունեն։ 4 Եւ նորանց ասվեց, որ երկրի խոտին վնաս չ’տան, եւ ոչ մի խոտի, եւ ոչ մի ծառի, բայց միայն այն մարդկանց, որ Աստուծո կնիքը չ’ունեն իրենց ճակատների վրա։
Սաղ. 1:3 – 3 Եւ նա հոսող ջրերի մոտ տնկված ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իր ճիշտ ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նորան։
Աստծո մարդիկ ամենաապահովն այն ժամանակ են, երբ մտածում են Աստծո Խոսքի վրա: Երբ նրանք մտածում են Խոսքի վրա, նրանք նմանվում են ջրի վտակների մոտ տնկված ծառեր: Հիսուսն է կենդանի ջուրը:
Ա՞րդյոք դու ունես Սուրբ Հոգու կնիքը քեզ վրա:
Եփ. 1:13 – 13 Որ նորանում եւ դուք յուսացաք, Դուք էլ, երբ լսեցիք՝ ճշմարտության խօսքը, այսինքն ավետարանը, որ փրկություն բերեց ձեզ, հավատացիք՝ Քրիստոսին և կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով։ 14 Եվ Սուրբ Հոգին գրավական է, որ ժարանգելու ենք Աստծո խոստումը, երբ Աստված փէկի իր սեփական ժողովրդին, որպեսզի գովերգենք Նրա փառքը։
2. Մենք — Ոչխարները թշնամի ունեն:
- Աստված ուզում է, որ մենք իմանանք, որ թշնամի ունենք:
Եզ. 34:1-2 – 1 Եւ Տիրոջ խօսքը եղավ ինձ ասելով. 2 Մարդու որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիվների մասին, մարգարէացիր եւ ասա նորանց՝ այդ հովիվներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիվներին, որոնք իրենց են արածեցնում. հովիվները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։
Աստված Իր ժողովրդին կոչում է ոչխարներ: Հովիվները և առաջնորդները նրանց հոգաբարձուներն են: Մենք պետք է հասկանանք, որ Աստծո ժողովուրդը թշնամի ունի:
Եզ. 34:5 – 5 Իմ հօտերը ցրվել են, քանի որ հովիվներ չունէին, եւ անապատի գազաններին կեր են դարձել։
Երբ Աստված խոսում է դաշտի գազանների մասին, Նա խոսում է հակառակորդի ու նրա դիվային ոգիների մասին: Աստված չի ուզում, որ մենք միամիտ լինենք հակառակորդի խարդավանքների հանդեպ: Նա ուզում է Աստվածաշնչի միջոցով մեզ իմաստություն տալ, որպեսզի մենք զորություն ունենանք՝ մեր թշնամիներին դիմակայելու համար:
- Ո՞վ էր Հիսուսի հետ անապատում 40 օր փորձության ժամանակ:
Մար. 1:13 – 13 Եւ նա այնտեղ անապատում էր քառասուն օր սատանայից փորձվելով. Եւ գազանների հետ էր, եւ հրեշտակները ծառայում էին նորան։
Մար. 4:3-4 – 3 Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։ 4 Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին, եւ երկնքի թռչունները եկան ու կերան դրանք։
Մար. 4:13-15 – 13 Եւ նորանց ասեց. Դուք չհասկացա՞ք այս առակի իմաստը. Ապա ի՞նչպէս պիտի հասկանաք բոլոր առակների իմաստը։ 14 Սերմանողը Աստծո Խօսքն է, որ սերմանում է. 15 Ճանապարհի եզրին գտնվող հողը պատկերն է այն մարդկանց, ուր բանը սերմանվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերում սերմանված խօսքը։
2 Օր. 28:25-26 – 25 Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտության կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից. եւ երկրի բոլոր թագավորությունների մէջ թափառական կլինես. 26 Եւ քո մարմինը երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի գազաններին կերակուր կլինի. եւ քշող չի լինիլ։
3. Այօ, Մենք թշնամի ունենք:
Բայց Աստված ծրագիր ունի:
- Աստված ուզում է, որ մենք իմանանք, որ Ինքը ծրագիր ունի մեր փրկության համար:
Դան. 4:10-14 – 10 Եւ Իմ անկողնում տեսնում էի, որ ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նորա բարձրութիւնը մեծ էր։ 11 Այն ծառը մեծանում էր եւ զօրանում, եւ նրա բարձրությունը հասավ մինչեւ երկինք, եւ նրա լայնությունը՝ աշխարհի բոլոր կողմերը։ 12 Նրա տերեւը գեղեցիկ էր, եւ նրա պտուղը՝ առատ. եւ բոլորի կերակուրը նրանից էր։ Վայրի գազաններ էին ապրում նրա տակ, ճյուղերին հանգստանում էին երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրվում ամէն մարմնավոր արարած։ 13 Իմ անկողնում, գիշերային տեսիլքում տեսնում էի, եւ ահա մի պահապան եւ մի սուրբ իջավ երկնքից։ 14 Խօսում էր բարձրաձայն եւ այսպէս ասում. Կտրեցէ՛ք այդ ծառը, հատեցէ՛ք նրա ճյուղերը, թօթափեցէ՛ք դրա տերեւները, շա՛ղ տվէք դրա պտուղները, թող գազանները հեռանան նրա տակից, եւ թռչունները՝ նրա ճյուղերից։ 15 Բայց նորա արմատի բունը թողեցէք երկրումը.
Ես. 6:13 – 13 Սակայն սրանցից էլ մէկ տասներորդը կը պահպանվի, նա էլ դարձեալ ավերակ դառնա. ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրվելիս մի բուն է լինում նորանցում, նույնպէս այն սուրբ սերունդն է նորա բունը։
-
Աշխարհիկ եկեղեցու Խորհրդապատկերը։
Եզ. 31:6 – 6 Նորա ճյուղերի վրա բույն էին դնում երկնքի բոլոր թռչունները, եւ նորա ճյուղերի տակ ծնում էին դաշտի բոլոր գազանները, եւ նորա հովանում բնակվում էին բոլոր մեծամեծ ազգերը։
Հով. 15:5 – 5 Ես որթն եմ՝ դուք ճյուղերը. նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։
Հովհաննես 15։5-ում Հիսուսն ասում է, որ Ինքը խաղողի վազն է, իսկ մենք ճյուղերը:
Մենք պետք է կապված լինենք Քրիստոս վազի հետ Աստծո Խոսքն ուսումնասիրելու և իմանալու միջոցով:
Հայ. 18:1-2 – 1 Եւ սորանից հետո տեսա մի հրեշտակ որ իջնում էր երկնքից. նա ուներ մեծ իշխանություն, եւ նրա փառքից երկիրը լուսավորվեց։ 2 Հրեշտակը մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, եւ դարձավ դեւերի բնակավայր եւ ամեն պիղծ հոգու արգելանոց, եւ ամեն անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։
ԱՄՓՈՓՈւՄ
- Ա՞րդյոք հնարավոր է որ Քրիստոնիան դառնա անսուրբ եւ ատելի թռչունի վանդակ։ Սատանան ետ է դառնում և ասում գնամ այնտեղ որտեղից դուրս եկա… և գալից ու տեսնում է տունը մաքուր և դատարկ…
Քննարկում
Դու երբևէ զգացե՞լ ես, որ Աստվածաշունչը կարծես շփոթեցնող է կամ դժվար հասկանալի: Ինչո՞ւ:
Հովիվ Արﬔնը բացատրեց, որ մտավորականներից շատերն այսօր կարծում են, որ Աստվածաշունչը հուսալի չէ: Դու համաձա՞յն ես այդ կարծիքի հետ, թե՞ ոչ: Աստվածաշնչի հետ կապված ի՞նչ փորձառություն ես ունեցել դու: Աստվածաշունչը նշանակալի՞ է քո կյանքում: Կիսվիր:
Կարդացեք Մարկոս 4.2-9: Ի՞նչ են նշանակում այդ հատվածի խորհրդապատկերները: Հիմա կարդացեք Մարկոս 4.13-15-ը: Ի՞նչն է քեզ զարմացնում այս առակի մեջ:
Դու հավատո՞ւմ ես, որ Աստված անձնապես խոսում է մեզ հետ Աստվածաշնչի միջոցով: Ինչո՞ւ, կամ ինչո՞ւ ոչ: Ի՞նչ է դա քեզ համար անձնապես նշանակում:
Կարո՞ղ ես կիսվել մի դեպք կամ փորձառություն, երբ Աստված Աստվածաշնչի միջոցով խոսել է քեզ հետ և առաջնորդել:
Ժամանակ հատկացրու աղոթելու և որոշում կայացնելու, որպեսզի Աստծո Խոսք ուսումնասիրելու շարունակական սովորություն զարգացնես: Յուրաքանչյուր օր ժամանակ հատկացրու ուսումնասիրելու և լսելու, թե Աստված ինչ ունի քեզ ասելու Իր Խոսքի միջոցով:
Ամփոփելիս, հիշիր.
Աստված խորհրդապատկերներ է օգտագործում Ինքն Իրեն Իր ժողովրդին հայտնելու համար:
Աստված ուզում է, որ մենք իմանանք, որ թշնամի ունենք:
Աստված ուզում է, որ մենք իմանանք, որ Ինքը ծրագիր ունի մեր փրկության համար:
Աղոթք
Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ տվել ես Քո ունեցած ամենաթանկ նվերը՝ Քո Որդուն՝ Հիսուսին: Շնորհակալ եմ, որ մեզ նվեր ես տվել Աստվածաշունչը: Շնորհակալ եմ, որ օրհնում ես մեզ, երբ աղոթքով գալիս ենք Քեզ մոտ: Օգնիր մեզ միշտ առաջինը Քեզ մոտ գալու և Քո Խոսքն ուսումնասիրելու, որպեսզի իմանանք, թե ինչ ես Դու մեզ ուզում ասել: Շնորհակալ եմ Քո Խոսքի պարգևի համար: Օգնիր մեզ հասկանալ այն և սովորել Քո ճանապարհները: Հիսուսի անունով, ամեն: