Ուսումնասիրություն
Մեր նախքին երկու պադգամների մեջ նշեցինք որ Աստծո Խոսքը մեր ամենօրյա հացն է և սնում է մեզ, նաև Աստծո Խոսքն ամեն օր մեզ համար կյանքի աղբյուր է: Այսօր կխոսենք որ Աստծո Խոսքը մեր շունչն ու կյանքն է։ ՀԱՑ, ՋՈՒՐ, ԵՎ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ։
Վաթսունվեց գիրք: Հազար հարյուր ութսունինը գլուխ: Գրված լինելով 40 տարբեր մարդկանց միջոցով 1500 տարվա ընթացքում` Աստվածաշունչը շատ ավելին է, քան ընդամենը մի մեծ և հին գիրք.
Կենտրոնացում.
Աստվածաշունչը պատմում է մեկ համահունչ պատմություն Ծննդոցից մինչև Հայտնություն։ Թեև Աստվածաշնչի 66 անհատական գրքերում գրված են բազմաթիվ տարբեր պատմություններ, սակայն Աստված մեզ պատմում է մեկ պատմություն։ Օրինակ, պատահական չէ, որ աստվածաշնչյան պատմությունը սկսվում է պարտեզում (Ծննդոց 1) և ավարտվում պարտեզ-քաղաքում (Հայտնություն 22): Ծննդոց 1-ին գլխում մենք կարդում ենք, որ Աստված արարում է, և Հայտնություն 21, 22-ում կարդում ենք, որ Աստված ամուսնանում է Իր արարչագործության հետ:
Հայ. 21:1-2 – 1 Եւ տեսա նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. եւ էլ ծով չ’կա։ 2 Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքից պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։
Բանալի համարներ. Մատ. 22:34-40
34 Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հավաքվեցին մէկտեղ։ 35 եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. 36 Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատվիրանն է մեծ. 37 Հիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքով։ 38 Սա է առաջին եւ մեծ պատուիրանը։ 39 Եվ երկրորդը սրա նման է. Սիրիր քո ընկերոջը, ինչպէս քո անձը։ 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները։
Ովս. 1:1-3,6,8 – 1 Տիրոջ խօսքը, որ հասավ Բէերիի որդի Ովսէէին Հուդայի թագավորների՝ Ոզիայի, Հովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերում եւ Իսրայէլի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերում։
2 Դու գնա՛ եւ քեզ համար մի պոռնիկ կին ա՛ռ եւ պոռնկութեան որդիներ, որովհետեւ երկիրը չափից դուրս պիտի պոռնկանա Տիրոջ դէմ։ 3 Եւ Նա գնաց ու առավ Գոմերին՝ Գաբելայիմի աղջկան, որը հղիացավ եւ որդի ծնեց նրա համար։
Ովս. 2:5 – Քանի որ չափից դուրս պոռնկացավ նրանց մայրը եւ ամօթի մէջ թողեց ում որ ծնեց, քանի որ ասաց. «Կը գնամ իմ սիրածների ետեւից, որոնք կը տան ինձ իմ հացն ու ջուրը, իմ հագուստն ու ներքնազգեստը, իմ գինին ու իմ ձէթը եւ ամէն ինչ, որ պէտք է ինձ։
Ովս. 3:1-3 – 1 Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, ընկերից սիրուած, ԻՆՉՊԵՍ որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանց, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստվածներ եւ չամիչով կարկանդակներ են սիրում։ 2 Եւ ես առա նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով։ 3 Եւ ասացի նրան. «Շատ օրեր կը նստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանա ու այլեւս ուրիշ տղամարդուն չես լինի»։
-
- Աստված Ովսեեին կանչեց ամուսնանալ Գոմերի հետ ՝ — Ի՞նչու, ցույց տալու համար թե ինչպիսի ինտենսիվ անձնական հարաբերություն է ցանկանում իր ժողովրդի հետ, ինչպես նաև թե որքան ցավոտ և զոհաբեր է այդ հարաբերությունը Նրա համար եղել միշտ որպես հավատարիմ գործընկեր:
1. Աստծո սերը անվերապահ է և Նրա սերը հետևում է մեզ:
Ովս. 3:1-3 – 1 Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի կին, ընկերից սիրուած, ԻՆՉՊԵՍ որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանց,
- Աստծո սերը բոլորովին տարբերվում է մեր սիրուց: Աստված մեզ այնքան է սիրում որ նույնիսկ երբ մենք դավաճանում ենք Նրա սերը, Նա գալիս է նորից և մեզ փնտրում:
1 Հով. 4:7-12 – 7 Սիրելիներ, սիրենք միմյանց, որ սէրն Աստուածանից է. եւ ով սիրում է ծնուած է Աստծուց, եւ ճանաչում է Աստուծուն։ 8 Նա որ չի սիրում, Աստուծուն չի ճանաչել. որովհետեւ Աստուած սէր է։ 9 Աստուծու սէրն այս ձևով է հայտնվել մեզ, որ Աստուած իր միածին Որդուն ուղարկեց աշխարհ, որ նորանով կեանք ունենանք։ 10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ Աստված ինքը սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քավություն մեր մեղքերի համար։ 11 Սիրելիներ, եթէ Աստված այսպէս սիրեց մեզ, ապա մենք էլ պէտք է իրար սիրենք։ 12 Աստուծուն ոչ ոք երբեք չի տեսել. եթէ իրար սիրենք նշանակում է Աստված բնակվում է մեր մեջ, եւ նորա սէրը կատարեալ է մեր մեջ։
2. Աստված ցույց է տալիս իր սերը մեր հանդեպ հետևյալ կերպ․․․
Հռ. 5:8 – 8 …որ, մինչդեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ։
2 Եւ ես առա նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով։
-
- Մարգարեն ինչ որ ուներ տվեց որպեսզի Գոմերի արդարությունը վերականգնի։
- Հին կտակարանում ծառայի արժեքը 30 սիկղ արծաթ էր կազմում:
Ել. 21:32 – Եթէ եզը ծառա կամ աղախին հարէ, նորանց տիրոջ երեսուն սիկղ արծաթ պիտի տա, եւ եզը պիտի քարկոծուի։
Մատ. 26:15 – Ի՞նչ էք կամենում ինձ տալ, եւ ես ձեզ մատնեմ նորան։ Եւ նորանք երեսուն արծաթ կշռեցին տվին նորան։
Մատ. 27:9 – 9 Այն ժամանակ կատարվեց Երեմիա մարգարէի ձեռով ասվածը, Եւ երեսուն արծաթն առան՝ այն գնահատուածի գինը, որ Իսրայէլի որդիներից ոմանք գնահատել էին…
-
- Քեզ համար վճարված արժեքի գինը:
1 Պետ. 1:18-19 – 18 Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցիք ձեր հայրենավանդ ունայն վարմունքից. 19 Այլ Քրիստոսի պատվական արյունով, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։
Հայ. 5:9 – Եւ նոր երգ են երգում եւ ասում. Արժանի ես առնելու այդ գիրքը եւ դորա կնիքները բանալու, որովհետեւ մորթուեցար, եւ քո արինովը մեզ գնեցիր Աստուծոյ համար ամեն ցեղից եւ լեզուից եւ ժողովրդից եւ ազգից.
3. Աստծո սերը անսհման է։
Աստված, Իր կատարյալ սիրով, ոչ միայն հետամուտ է մեզ մեր անհավատարմության մեջ, Նա նաև խոստանում է մեզ Իր սերը հավիտյան:
3 Եւ ասացի նրան. «Շատ օրեր կը նստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանա ու այլեւս ուրիշ տղամարդուն չես լինի»։
Սաղ 36։5 — Տե՜ր, քո սերը երկնքի պես անսահման է. հավատարմությունդ մինչև ամպերն է հասնում։
ԱՄՓՈՓՈւՄ
Եփ. 2:4-5 – 4 Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ, 5 Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. շնորհքով էք փրկուած։
Եփ. 3:18-19 – 18 Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թէ ի՞նչ է լայնութիւնը եւ երկայնութիւնը եւ բարձրութիւնը եւ խորութիւնը. 19 Որ ճանաչէք Քրիստոսի սէրը որ ամեն գիտութիւնից գերազանց է. որ Աստուծոյ ամեն լիութիւնովը լցուիք։