Աստված կը հոգա
Բանալի Բառ
Moriah, מוֹרִיָּה = “chosen by Jehovah” the place where Abraham took Isaac for sacrifice the mount on the eastern edge of Jerusalem on which Solomon built the temple.
Բանալի խոսք. (Ծննդ. 22:1-19, 2 Մնաց. 3:1 )
Եւ եղաւ որ այս բաներից հետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ 2 Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այնտեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերա որ ես քեզ կասեմ։ 3 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ եւ իր էշի համետը դրաւ, եւ վեր առաւ իր հետ երկու ծառաները եւ իր որդի Իսահակը. Եւ ողջակէզի փայտ կոտրեց, եւ վեր կացաւ գնաց այն տեղը, որ Աստուած իրան ասել էր։ 4 Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։ 5 Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կդառնանք։ 6 Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։ 7 Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։ 8 Եւ Աբրահամն ասեց. Աստուած կը հոգա իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։ 9 Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այնտեղ սեղան շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։ 10 Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթի։ 11 Եւ Եհովայի հրեշտակը երկնքից նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։ 12 Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացա, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չխնայեցիր։ 13 Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներում եղջիւրներով բռնված։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցեց։ 14 Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարում ուր Եհովան երեւում է։
15 Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքից Աբրահամին կանչեց, 16 Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չխնայեցիր, 17 Քեզ օրհնելով կօրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կշատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կժառանգէ. 18 Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կօրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։ 19 Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ Բերսաբէէ գնացին. Եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէում։
2 Մնաց. 3:1
Եւ Սողոմոնն սկսեց շինել Տիրոջ տունը Երուսաղէմում Մօրիա սարի վերայ, ուր որ երեւեցաւ նորա հայր Դաւիթին այն տեղի վերայ որ Դաւիթը պատրաստել էր Յեբուսացի Ոռնայի կալումը։
ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԻՍԱՀԱԿԻ ԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՄԻՋԵՎ
Աստվածաշնչում չկա ավելի պարզ օրինակ Խաչի և այն զոհի մասին, որը Հայր Աստված արեց մեզ համար Քրիստոսում, քան Ծննդոց 22-րդ գլուխը։ Ուշադրություն դարձրեք հետևյալ տպավորիչ զուգահեռներին Իսահակի և Քրիստոսի միջև։
1.Երկուսն էլ խոստման իրականացում էին.
Իսահակն Աբրահամի վաղուց խոստացված որդին էր (Ծննդոց 12։3)
Հիսուսը վաղուց խոստացված Մեսիան էր (Ծննդոց 3։15, 13։3)
2. Երկուսն էլ իրենց հոր միակ որդիներն էին.
Աստված ասաց Աբրահամին, որ Իսահակը «…քո սիրած մեկ հատիկ որդիդ…» է (Ծննդոց 22։2)
Աստված ասաց. «Դա է Իմ սիրելի Որդին, որին Ես հավանեցի» (Մատթեոս 3։16,17)
Երկուսն էլ սիրված էին իրենց հայրերի կողմից (Ծննդոց 22։2, Մատթեոս 3։16,17)
3. Երկուսն էլ եռօրյա փորձառություն ունեցան.
Իսահակը երեք օր ճանապարհ ընկավ դեպի Մորիա սարը
Հիսուսը երեք օրում անցավ խաչը, գերեզմանը և հարությունը
4. Երկուսն էլ կրում էին իրենց փայտը.
Իսահակը կրում էր իր ողջակիզվելու փայտը (Ծննդոց 22։6)
Հիսուսը կրում էր Իր խաչափայտը (Հովհաննես 19։17)
5. Երկուսն էլ հնազանդվեցին իրենց հորը.
Իսահակը հոժարությամբ պառկեց զոհասեղանին՝ հնազանդվելով իր հորը (Ծննդոց 22։9)
Հիսուսը հնազանդվեց Իր Հոր ծրագրին և կամքին (Ղուկաս 22։42)
6. Երկուսն էլ հարց տվեցին իրենց հորը.
Իսահակը հարցրեց Աբրահամին. «Ահա կրակը և փայտը, բայց ո՞ւր է ողջակեզի համար գառը» (Ծննդոց 22։7)
Հիսուսն աղաղակեց խաչի վրա. «Իմ Աստվա՜ծ, Իմ Աստվա՜ծ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթեոս 27։46)
7. Երկուսն էլ հարություն առան մեռելներից.
Իսահակը «հարություն առավ» փոխաբերական իմաստով (Ծննդոց 22։12)
Հիսուսը հարություն առավ մեռելներից խաչվելուց 3 օր անց (Մատթեոս 28։6,7)
Ամփոփում
17 Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց. եւ նա, ով խոստումն էր ընդունել, իր միածին որդուն էր որպէս զոհ մատուցում։ 18 Աբրահամին ասուած էր, թէ՝ «Իսահակո՛վ քեզ սերունդ պիտի տրուի»։ 19 Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին։ Ուստի եւ, որպէս նախօրինակ այդ բանի, նա հետ ստացաւ իր որդուն։