Կենտրոնացում
Աստված ներշնչել է ողջ Սուրբ Գիրքը: Ճիշտ ինչպես մենք չենք կարող ապրել շնչելով միայն շաբաթ և կիրակի օրերը, այնպես էլ չենք կարող հոգևորապես ապրել Խոսքն ընդունելով միայն շաբաթ և կիրակի օրերը: Մենք պետք է խորը շնչենք և ներս շնչենք Աստծո Խոսքն ամեն օր:
Վերանայում Բանալի համարներ. Եզեկիել 37:
-
Աստծո շունչը հասկացողություն է բերում:
Երբ մենք կարդում ենք Աստվածաշունչը, Աստված մեզ հասկացողություն է տալիս:
-
Աստծո շունչը կարգ ու կանոն է բերում:
Աստծո շնչի հետևանքով քաոսը վերածվում է կարգ ու կանոնի:
-
Աստծո շունչը զորություն է բերում:
Մենք Աստծո զորությունն ենք զգում մեր կյանքում, երբ խոսում ենք Նրա Խոսքը:
-
Աստծո շունչը կյանք է բերում:
Աստծո Խոսքն ամեն օր մեզ համար կյանքի աղբյուր է:
Քննարկում
- Ըստ Ա Տիմոթեոս 3.16-ի, Սուրբ Գրքի ո՞ր հատվածն է ներշնչված:
- Ըստ պատգամի՝ Աստվածաշնչի ո՞ր հատվածներն են քննադատվում, որ հակասական են: Ինչպե՞ս հովիվ Արմենը բացատրեց այդ երկու դեպքերի փոխկապակցվածությունը: Եղե՞լ են դեպքեր, երբ դու լսել ես նույն պատմության երկու տարբեր կողմեր: Ինչպե՞ս է երկու կողմերն իմանալը քեզ օգնում ավելի լավ հասկանալ այդ դեպքը:
- Կարդացեք Հոբ 32.8-ը: Ո՞վ է տալիս հասկացողություն և ինչպե՞ս: Եթե Սուրբ Գրքի հասկացողություն չունենք, ինչպիսի՞ վերաբերմունք պետք է ունենանք:
- Ըստ Սաղմոս 33.6-ի, ինչպե՞ս է Աստված ստեղծել երկինքն ու աստղերը:
- Ելից 15.8-ում մենք կարդում ենք, որ Աստված բացեց Կարմիր ծովը, և 10-րդ համարում Նա խորտակեց եգիպտական բանակը: Ինչպե՞ս Աստված արեց դա:
- Կարդացեք Ծննդոց 2.7-ը: Ինչպե՞ս Աստված կյանք տվեց մարդկանց: Ինչպե՞ս մենք կարող ենք ամեն օր ստանալ Աստծո շունչը:
Ամփոփելիս, հիշիր.
- Աստվածաշունչը մնում է հավիտյան:
- Երբե մենք հավատում ենք Աստծո Խոսքին, մեր կյանքը փոխվում է:
- Մենք չենք կարող Աստվածաշնչի վերաբերյալ դատողություններ անել ըստ մեր հասկացածի: Մենք պետք է հավատով ընդունենք և Աստծուն փնտրենք Նրա Խոսքի միջոցով, և Նա մեզ կտա հասկացողություն:
- Աստված խոսեց, փչեց Իր շունչը և ստեղծեց բոլոր արարածներին:
- Աստծո զորությունը գործում է, երբ մենք խոսում ենք Նրա Խոսքը:
- Երբ մենք կարդում ենք Խոսքը, մենք շնչում ենք Աստծո կյանքը:
Աղոթք
Տե՛ր, շնորհակալ եմ հասկացողության, կարգ ու կանոնի, զորության և կյանքի համար, որ ես ստանում եմ Աստվածաշունչ կարդալիս: Ես ուզում եմ ամեն օր շնչել Քո Խոսքը: Ցույց տուր ինձ, թե ինչպես կարող եմ Սուրբ Գիրքն ամեն օր ներառել իմ կյանքի մեջ: Հիսուսի անունով, ամեն: