Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ավարտե՛ք ավելի զորեղ, քան սկսել եք

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մատ. 21.28-31

28  Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր։ 29  Նա էլ պատասխանեց եւ ասեց. Չեմ կամենում. բայց հետո զղջաց եւ գնաց։  30  Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. Կգնա՛մ, տե՛ր, ու չգնաց։ 31 Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց։ Նրան ասացին՝ առաջինը։ Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու արքայություն։

  1. Մի դատեք նրանց, ովքեր դեռ այգու մեջ չեն։ Նրանք կարող են լինել զղջման ճանապարհին։
  2. Բայց դուք, որ այգու մեջ եք, գործը ավարտին հասցրեք։

Պարզապես այգու մեջ լինելը դեռ չի նշանակում՝ Հոր կամքը կատարել։

Մատթեոս 21-ի այս առակը իր հոգևոր տրամաբանությամբ հիշեցնում է Ղուկաս 15-ի վերադարձող որդու առակը, բայց կարևոր տարբերությամբ։

Ղուկաս 15-ում փոքր որդին տանից դուրս էր և վերադարձավ, իսկ Մատթեոս 21-ում երկու որդիներն էլ այգու մեջ են…

Երկուսն էլ լսեցին հոր ձայնը և երկուսն էլ գիտեին նրա կամքը,

Ղուկաս 15-ում հարցն է․ Ո՞վ կվերադառնա տուն։

Մատթեոս 21-ի հարցն հետևյալն է․ Ո՞վ կաշխատի Իր այգում։

Այգու գործը հեշտ չէ․ այն պահանջում է ջանք, աշխատանք և համբերություն։

Աստվածաշնչյան օրինակներ․ լավ սկիզբ, բայց վատ ավարտ ունենալու մասին.
1. Սամսոն (Դատ. 13–16)

Օծված էր դեռ ծնվելուց առաջ՝ Աստծու հատուկ կոչումով (Դատ. 13.5)

Բայց թույլ տվեց, որ փոքր կոմպրոմիսները դառնան մեծ անկում

«Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից…»

2. Սավուղ Թագավորը (Ա Թագավորաց 10–15)

Սկսեց խոնարհությամբ և Աստծու ընտրությամբ

Բայց նա սկսեց ավելի շատ վախենալ մարդկանցից, քան լսել Աստծուն

«Հնազանդությունն ավելի լավ է, քան զոհը»։

3. Սողոմոն Թագավորը (Ա Թագավորաց 3;11)

Սկսեց իմաստությամբ և Աստծու ներկայությամբ (Գ Թագ. 3.9–12)

Կառուցեց տաճարը, գրեց առակներ, ապրեց օրհնության մեջ

«Նրա սիրտը ամբողջապես նվիրված չէր Տիրոջը»։

4. Դեմաս (Բ Տիմոթեոս 4.10)

Սկսեց որպես Պողոսի ծառայակից (Կող. 4.14, Փիլեմոն 1.24)

Քայլում էր առաքյալի կողքին, մասնակցում ծառայությանը

Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով (Բ Տիմ.4.10)

Աստվածաշնչյան օրինակներ․ նրանք, ովքեր դժվար սկիզբ բայց լավ ավարտ ունեցան.
1. Հիսուս (Դատավորներ 13–16)

Ծնվեց մսուրում, բնակվեց Կափառնիայում,  

ինքն իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ (Փիլ. 2.8)

«Կատարված է» (Հով. 19.30):

2. Պողոս առաքյալ (Բ Կոր. 11.24-27)

24 Հրեաներից հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարված եմ ընդունել։ 25 Երեք անգամ խարազանվել եմ, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մի ցերեկ ու գիշեր ծովի անդունդի մեջ եմ մնացել։ 26 Բազմաթիվ ճանապարհորդություններ. վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։ 27 Հոգնություն ու աշխատանք՝ բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ։ Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը (Բ Կոր.11.24-27):

Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևում թողածը մոռանալով՝ դեպի առջևում եղածներն եմ ձգտում։ (Փիլի. 3.13)

եւ  համբերութեամբ  վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. (Եբր. 12.1)  

Տերն ասաց. Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա… Մատթեոս 25.23

  • Ինչպե՞ս կարելի է տարին ավարտել ավելի զորեղ, քան այն սկսել ենք
1. Եթե արդեն այգու մեջ ես, գործը կիսատ մի թող։

Ա Կորնթացիս 15․58 – «Եղե՛ք հաստատուն, անշարժ, միշտ առատ Տիրոջ գործի մեջ»։

2. Թույլ մի՛ տուր, որ հոգևոր հոգնածությունը քեզ կանգնեցնի։

Գաղատացիս 6․9 – «Չհոգնենք բարիք անելուց, որովհետև ժամանակին կհնձենք»։

3. Թող տարվա վերջը լինի զղջման և ուղղման ժամանակ

Առաջին որդին զղջաց և գնաց։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով: