Կենտրոնացում.
- Նոր Կուժի մեջ աղ լցրեց
- Դատարկ կուժերի մեջ յուղ լցրեց
Բանալի համարներ. 4 Թագ. 4:1-7
1 Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղած էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։ 2 Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։ 3 Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։ 4 Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։ 5 Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։ 6 Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։ 7 Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
- Նրա ընտանիքում հուսահատություն կար
- Նրա ընտանիքում մահ կար
- Նրա ընտանիքում պարտք կար
Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։
- Հետաքրքիր է Եղիսեի արձագանքը: “Ես ի՞նչ անեմ քեզ համար” Ո՞րն էլ շատ ակնհայտ է, այնպես չէ՞:
«Ինձ բավական գումար տուր պարտատիրոջը վճարելու համար, որպեսզի նա իմ որդիներին չվերցնի»: Դա ակնհայտ պատասխանն ու լուծումն է: Բայց Եղիսեն և Աստված ավելի լավ, հզոր, ավելի կարևոր միջոց ունեն այս այրիացած մորը և մեզ սովորեցնելու համար:
- Եղիսեն հարցնում է.
Ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ ___________________________։
Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։
- Նա ուներ մի քիչ յուղ,
- Նա ուներ երկու որդի,
- Նա ուներ հարևաններ, որոնք պատրաստ էին օգնել նրան,
- Նա դեռ տուն ուներ,
- Նա դեռ հարաբերություն ուներ Հզոր Աստծո հետ,
- Նա դեռ հավատ ուներ, չնայած ամուսինը մահացել էր, և պարտատերը, գալիս էր որդիների փոխարեն, նա դեռ հավատում էր Աստծուն,
Ես հավատում եմ, որ նա ուներ ավելին, քան նա գիտեր
-
Աստծո շնորհն ու ներկայությունը Ձեր կյանքում ավելին է, քան բավարար:
3 Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ՈՒԶԻՐ և քիչ չհավաքես։
- Նա չամաչեց օգնություն խնդրելուց.
Մենք կարծում ենք թե օգնություն խնդրելը թուլության նշան է, իսկ ինքնավստահ լինելը հաջողության բանալին է: Բայց ճիշտ հակառակն է. Գիտակցելով, որ մենք չենք կարող ինչ-որ բան անել և օգնության կարիք ունենք, ցույց է տալիս և՛ խոնարհություն, և՛ ուժ:
Փիլիպպեցիներին 4:11-13 — որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։
4:19 — Եվ իմ Աստվածը թող հոգա ձեր ամեն կարիքները իր հարստութեան չափով՝ Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Այստեղ տեղի է ունենում մի կարևոր բան — որոշում կայացրեք վստահել Աստծուն:
2. Յուղը ավելանում էր լցվելիս:
4 Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։
Բ Կորնթացիս 12:9 — Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։
5 Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։
6 Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։
7 Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Հաջորդ Քայլը:
Ի՞նչ դաս կարողենք սովորել այս այրի մորից. Աստված կարող է ձեր մի փոքր բանը վերցնել, և այն հրաշք դարձնել: եթե դուք վստահեք նրան։ Նա կարող է ձեր մի փոքր բանը վերածել բավարարի: