ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մարկոս 13.33-37
33 Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք, որովհետև չգիտեք, թե ժամանակը ե՛րբ է գալու։ 34 Ինչպես այն մարդը (Հիսուսը), որ հեռու աշխարհ գնալիս իր տունը (եկեղեցին) կթողնի, իր ծառաներին (ձեզ) իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի, իսկ դռնապանին (Հովվին) կհրամայի, որ արթուն մնա։ 35 Արդ, արթո՛ւն կացեք, քանի որ չգիտեք, թե տանտերը (Հիսուսը) ե՛րբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան։ 36 Չլինի թե հանկարծակի գա և ձեզ քնած գտնի։ Եվ ինչ որ ձեզ ասում եմ, բոլորին եմ ասում՝ արթո՛ւն կացեք։
- Այս հատվածում Հիսուսը չորս անգամ կոչ է անում արթուն մնալ։
- Մատթեոս 25-ում տաս կույսերի առակը նշում է զգուշության և պատրաստ լինելու կարևորության մասին։
Մատ. 25 – 5 Եւ երբոր փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ 6 Եւ կէս գիշերին աղաղակ եղավ՝ Ահա փեսան գալիս է. դուրս եկէք նորան դիմավորելու։ 10 Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկավ. եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռը փակվեց։
Հռ. 13.11 — Ժամանակի հետ կապված՝ սա՛ էլ իմացեք. արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։
Հայտ. 3.3 — Եթե արթուն չմնաս, գողի պես գալու եմ քո վրա, և բնավ չես իմանալու, թե որ ժամին եմ գալու քո վրա։
I. արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք:
Պողոս առաքյալը Եփեսացիներին գրում է հոգևոր պատերազմի մասին։ Նա նկարագրում է Աստծո սպառազինությունը։ Բայց շատերը մոռանում են այս հատվածի ավարտը․ Պողոս ասում է՝ «Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Սուրբ Հոգով.»։
Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել այս կարևոր միտքը․ Աստծո սպառազինությունը անբաժան է խորը աղոթքի կյանքից։
1. Աղոթքը զինվորին պատրաստում է սպառազինվելու։
- Աղոթքը հոգևոր զորավարժություն է։
- Առանց աղոթքի հավատացյալը մերկ է և խոցելի։
- Աղոթքն օգնում է մեզ գիտակցել մեր պատերազմի լրջությունը։
Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը աղոթքի մեջ և Իսրայելը հաղթում էր (Ելից 17)։
Հեսուն չի բավարարվում կիսատ հաղթանակով։ «Արե՛վ, կանգնի՛ր Գաբոնի վրա»։
Հովսափատը վախենում է, բայց դեմ է կանգնում Տիրոջ առաջ աղոթքով և ծոմով․ ամբողջ ժողովուրդը հավաքվում է Տիրոջ առաջ։
2. Աղոթքը զորացնում է սպառազինությունը։
- Պողոս ասում է․ «Զորացեք Տիրոջով»։
- Զինվորն ամեն ինչ կարող է կրել, բայց եթե նա չունի հրամանատարի հետ կապը, չի իմանա երբ, ինչպես ու ում դեմ կռվել։ Աղոթքը այդ կապն է՝ զորքի հրամանատարի հետ։
- Նախագահի «SITUATION ROOM» նման է եկեղեցում աղոթքի ծառայությանը:
- Առանց աղոթքի սպառազինությունը պարզապես ցուցադրական է։
Ահա թե ինչու Հիսուսն ասաց. Զգո՛ւյշ եղեք, արթո՛ւն մնացեք ու աղոթե՛ք.
34 Ինչպես այն մարդը (Հիսուսը), որ հեռու աշխարհ գնալիս իր տունը (եկեղեցին) կթողնի, իր ծառաներին (ձեզ) իշխանություն կտա, յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի.
II. Տերը մեզ սպառազինում է աղոթքի միջոցով և տալիս է իր իշխանությունը։
1. Տերը գնաց, բայց իր Տունը չթողեց անտեր։
- «Տունը» խորհրդանշում է Նրա թագավորությունը, եկեղեցին:
- Սուրբ Հոգին մեզ հետ է՝ հաստատելու այդ իշխանությունը:
Հիսուս ասում է՝ «Ձեզ իշխանություն եմ տալիս, որ օձերի ու կարիճների վրա գնաք և թշնամու բոլոր զորության վրա, և ոչինչ ձեզ չի վնասի» (Ղուկաս 10.19):
2. Իր ծառաներին իշխանություն «exousia» կտա։
- Իշխանությունը մեր կարողությունը չէ, այլ Նա է տվել այն:
- Իշխանություն՝ Ավետարանի քարոզի, հիվանդներին բժշկելու, դևերին հանելու, մեղքին հաղթելու համար:
Մատթեոս 28.18–19. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. Գնացեք…»
Նրա իշխանությունն է, որը գործում է մեզ միջոցով:
3. «Յուրաքանչյուրի համար իր գործը կսահմանի»։
- Յուրաքանչյուր ծառա ունի իր գործը. ամեն հավատացյալ կոչված է ծառա լինելու:
- Քո ծառայությունն յուրահատուկ է. Աստված տվել է քեզ հանձնարարություն:
Տերը իր ունեցվածքը վստահում է իր ծառաներին՝ «յուրաքանչյուրին իր կարողության չափով» (Մատթեոս 25.14–30, Առակ քանքարների մասին)։
Պետրոս.
- Գօտիդ կապիր
- Հագիր հողաթափերդ ոտներիդ,
- Հանդերձներդ քեզ վրա գցիր եւ իմ ետեւից եկ։
Աղոթք.
«Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ դու ինձ իշխանություն ես տվել ծառայելու, հաղթելու և քո Թագավորությունը առաջ տանելու համար: Օգնի՛ր ինձ ճանաչելու իմ կանչը, լինելու արթուն և հավատարիմ՝ սպասելով քո գալստյանը: Ամեն»: