ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Եբրայեցիս 9.12-14
12 և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ (սեփական) արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ 13 Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, 14 որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խղճմտանքը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։
իր իսկ (սեփական) արյամբ
հավիտենական Հոգով
I. Արյունը փրկության գինն է
որովհետև մարմնի կենդանությունն իր արյան մեջ է… որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղած հոգով (Ղև. 17.11)։
- Այս խոսքը բացում է Աստվածաշնչի ամենահիմնավոր և խորհրդավոր ճշմարտություններից մեկը՝ արյան, կյանքի և հոգու միջև աստվածային կապի մասին։
Ոչ մարդկային ժառանգությամբ արյուն
- ՄԱՐԻԱՄԻ ԱՐՅՈՒՆԸ ՉԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԱՐՅԱՆ ՄԵՋ
Հրեշտակը պատասխանեց նրան. Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, դրա համար քեզնից ծնվողն էլ սուրբ է և Աստծու Որդի կկոչվի (Ղուկ. 1.35)։
1 Հով. 5.6-8 – 6 Սա է որ եկավ ջրով եւ արյունով՝ Հիսուս Քրիստոսը. ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արյունով. եւ Հոգին է վկայողը. որովհետեւ Հոգին է ճշմարտությունը։ 7 Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. եւ այս երեքը մի են։ 8 Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. եւ այս երեքը միաբան են։
Արյան եվ Հոգու Համագործակցությունը
Արյունը ներկայացնում է Քրիստոսի զոհը և քավությունը մեղքից։
Հոգին ներկայացնում է Նրա ներկայությունը, զորությունն ու վկայությունը մեր ներսում։
Արյունը քավում է մեղքերը
Հոգին փոխում է բնույթը և կյանքը
Արյունը սրբում է մեր խշմտանքը
Հոգին կոտրում է մեղքի զորությունը
Արյունը մարդուն հաշտեցնում է Աստծո հետ
Հոգին մեզ որդեգրում է որպես զավակ
Արյունը հիմքն է փրկության
Հոգին աշխատում է անհատաբար, հավատքի միջոցով
II. Քրիստոսի Արյան Զորությունը
- Զատիկի Արյունը (Ելից 12.13)
Եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, եւ երբոր արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ։
-
- Արյունը դռան շեմին պաշտպանում էր ընտանիքը մահից։
- Արյունը միակ փրկության միջոցն էր։
Մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց (1 Կոր. 5.7)։
- Բորոտի Մաքվելը (Ղևտ. 14.14–17)
- Արյուն էր քսվում մաքրված բորոտի՝ ականջին, բութ մատին և ոտքի մատին։
- Սա խորհրդանշում էր՝ լսելու վերականգնում, գործելու զորություն, ուղղության փոփոխություն։
Հիսուսի արյունը ոչ միայն ներում է, այլ վերականգնում է կյանքը ամեն ոլորտում։
III. Քրիստոսի Արյունը Այսօր Էլ Գործում է
…որ ավելի լավ է խօսում քան թէ Աբէլի արյունը (Եբր. 12:24)։
- Արյունը «խոսում է» իսկ Հոգին «վկայում է»։
- Այո՛, Հիսուսի արյունը խոսում է, և այդ խոսքը ոչ թե դատապարտություն է, այլ՝ ողորմություն, ներում, փրկություն, և հավիտենական կյանքի խոստում։
Հոգին և արյունը միասին հաստատում են, որ Հիսուս Քրիստոսն է Փրկիչը։
առանց արյուն թափելու թողություն չի լինում (Եբր. 9:22):
- Արյունը պատմական փաստ է՝ խաչի վրա։
Քանի՞ փաստ կա Հիսուսի մասին Թուրինի վրա (Shroud of Turin):