Բանալի համարներ.
Սաղ. 100:3 – Ճանաչեցե՛ք, որ Տերն է Աստվածը. նա է մեզ արարել, և ոչ թե մենք. մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները։
Հով. 10:10-11 – 10 Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու եւ ոչնչացնելու համմար. սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ էլ աւելի ունենան։ 11 Ես եմ բարի հովիւը. բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։
Հով. 10:14 – 14 Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։
Սաղ. 23:1-6 – 1 Տէրն է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ։ 2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ. 3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։ 4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորումը՝ չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։ 5 Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց. դու իմ գլուխն օծում ես իւղով. իմ բաժակը խիստ լիքն է։ 6 Հէնց բարիք եւ ողորմութիւն կգան իմ ետեւիցն իմ կեանքի բոլոր օրերումը. եւ Տիրոջ տանը կբնակուիմ շատ երկար ժամանակ։
Սա կյանքի, հանգստի և խաղաղության Սաղմոս է: Սա Սաղմոս է, որը բուժում է, ազատում և մխիթարում : 3000 տարվա վաղեմության համար այն չափազանց արդիական է այսօրվա մեր կյանքի համար:
Ոչխարը միակ կենդանին է որն ինքն իրեն չի կարող կերակրել։ Նրան ինչ որ մեկը պետկ է առաջնորդի։
-
Նա հոգում է մեր կարիքները։
2 Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ, եւ հանդարտ ջրերի մօտ՝ տանում է ինձ.
-
- Հովիվը երբեք իր ոչխարներին չի տանի դեպի արագ հոսող գետերը։
Հայ. 7:17 – 17 Որովհետեւ Գառը՝ որ աթոռի մէջ է, կ’հովուէ նորանց եւ կ’առաջնորդէ նորանց դէպի կենդանի ջրերի աղբիւրներ. Եւ Աստուած կ’սրբէ ամեն արտասուքը նորանց աչքերիցը։
-
Նա բուժում է եվ վերականգնում։
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
Սաղ. 51:12 – 12 Դարձեալ տուր (Restore) ինձ քո փրկութեան ուրախութիւնը, եւ հոժարակամ հոգով հաստատիր ինձ։
Ժող. 3:1,4,8 – 1 Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։ 4 Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ. 8 Սիրելու ժամանակ, եւ ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։
Մատթեոս 11.28–30-ում Հիսուսն ասում է. «Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ։» Երբ մենք գալիս ենք Հովվի մոտ, Նա խոստանում է ազատել մեզ այդ ծանրությունից:
Ղուկ. 4:18 – Հոգին ինձ վերայ է. որի համար էլ օծեց ինձ. նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու։
Մատ. 12:20 – Ջախջախուած եղէգը չի փշրիլ, եւ հանգչող պատրոյգը չի հանգցնիլ մինչեւ որ դատաստանը յաղթութեան հանէ։
-
Նա Իր Անունի համար է մեզ կանչել։
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
Սաղ. 25:11 – Ով Տէր, քո անունի համար քավիր իմ անօրէնությունը, որ շատ է։
Սաղ. 31:3 – Որովհետեւ դու ես իմ վէմը եւ բերդը, եւ քո անունի համար առաջնորդիր ինձ եւ կառավարիր ինձ։
Եզ. 39:25 – 25 Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Հիմա ետ պիտի դարձնեմ Յակոբի գերութիւնը եւ պիտի գթամ Իսրայէլի բոլոր տանը, եւ պիտի նախանձեմ իմ սուրբ անունի համար։
-
Նա ինձ առաջնորդում է արդարութեան ճանապարհով։
3 Իմ անձին հանգիստ է տալիս. ինձ առաջնորդում է արդարութեան շաւիղներումը իր անունի համար։
Հայ. 19:8 – 8 Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. ( որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։)
Ես. 61:10 – Ես ուրախութեամբ պիտի ուրախանամ Տէրովը, իմ անձը պիտի խնդայ իմ Աստուծովը. որովհետեւ նա ինձ փրկութեան հանդերձներ հագցրեց, արդարութեան պատմուճանը գցեց ինձ վերայ. ինչպէս մի փեսայ, որ դնում է իր խոյրը, եւ մի հարսի պէս՝ որ զարդարվում է իր զարդերովը։
ԱՄՓՈՓՈւՄ
Նոր Կտակարանը հայտնում է Հիսուսին որպես Բարի հովիվ, Ավագ հովիվ, մեր հոգիների հովիվ և պահապան և հովիվ: