9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Բաց Դարպասներ

Կենտրոնացում.

Կյանքը լի է թե՛ հիանալի, թե՛ դժվարին պահերով: Աստված ուզում է, որ Իր հետևորդները լավ ժամանակների մեջ բացահայտեն, թե ով է Քրիստոսը, որպեսզի դժվարին ժամանակների մեջ մենք, Պետրոսի նման, ասենք Հիսուսին. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո Որդին»:

Ուսումնասիրություն

Ես սիրում եմ Աստծո խոսքի անկեղծությունը։ Մենք կարող ենք տեսնել մարդկանց լավ և վատ ժամանակները միասին։ Դավիթը հաղթեց Գողիաթին ու նաև մեղանչեց Աստծո առջև։ Այսօր մեր կենտրոնացումը կլինի Պետրոսի վրա։

Մենք շատ արագ կարող ենք հիանալի իրավիճակից անցնել դեպի դժվարին իրավիճակ, սակայն Աստված մեզ հայտնություն է տալիս, թե ով է Ինքը՝ նախապատրաստելով մեզ դժվարին ժամանակների և հալածանքների համար: Սատանան փորձում է հետ պահել և հուսահատեցնել մեզ, բայց Աստված ի վիճակի է քանդել մեզ կապող շղթաները և մեր դիմաց բացել երկաթե դարպասները:

  • Մենք պետք է հայտնություն ունենանք, թե ով է Քրիստոսը: (Մաթ. 16.15-20):

Պետրոսն իր կյանքի գագաթնակետում հայտնություն ունեցավ, թե ով էր Քրիստոսը: Նա համարձակ հայտարարեց, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին: Եթե դու հիմա մի ժամանակահատվածում ես, երբ քեզ մոտ ամեն բան կարգին է, կամ եթե քեզ թվում է, որ ավելի լավ չէր կարող լինել, օգտագործիր այս ժամանակը որպես հնարավորություն՝ ավելի խորը բացահայտելու, թե ով է Քրիստոսը:

  • Դժվարին ժամանակներում հենվիր քո իմացած ճշմարտության վրա: (Գործք 12.5-10):

Բոլորն էլ անցնում են դժվարին ժամանակներով: Երբ դու հայտնվում ես դժվարին ժամանակահատվածում կամ հալածանքների մեջ, այդ ժամանակ դու չես կարող պատասխանել «դժվար հարցերին»: Ընդհակառակը, ժամանակն է հռչակելու, թե ով է Քրիստոսը:

Քննարկում
  1. Մենք խոսեցինք երկու տեսակ ժամանակների մասին՝ դժվարին և հիանալի: Դրանցից ո՞ր մեկում ես դու ներկա պահին: Կիսվիր խմբի հետ:
  2. Ինչպե՞ս է այդ ժամանակն ազդել Աստծո և մարդկանց հետ քո փոխհարաբերությունների վրա: Բացատրիր:
  3. Պատմիր մի ժամանակի մասին, երբ քեզ համար հատկապես դժվար էր, բայց այդ ընթացքում դու ի վիճակի եղար ավելի խորը բացահայտելու, թե ով է Քրիստոսը: Այդ փորձառությունը քեզ հույս տալի՞ս է, երբ դու անցնում ես ներկայիս մարտահրավերներով: Ինչո՞ւ և ինչո՞ւ ոչ:
  4. Կարդա Գործք 12.5-10-ը: Ի՞նչ ես կարծում, կա՞ն քո կյանքում ասպարեզներ, որտեղ հակառակորդը փորձել է շղթայել քեզ և հետ պահել: Եթե այո, ի՞նչ ես կարծում, ի՞նչ է Աստված ասում այդ իրավիճակի վերաբերյալ:
  5. Մենք բոլորս Աստծուց տրված կոչում ունենք, որ հիանալի է, սակայն վտանգավոր: Փոխաբերական իմաստով, դա նման է դարպասներից այն կողմ գտնվող վտանգավոր մի քաղաքի, ուր մենք պետք է ճանապարհվենք: Սա նմա՞ն է քո իրավիճակին: Ինչո՞ւ և ինչո՞ւ ոչ: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է ասում Աստված քեզ քո կոչումի վերաբերյալ կամ քո կյանքի այն ասպարեզների, որտեղ Նա ուզում է քեզ հաղթություն տալ:
Աղոթիր

Աղոթիր, որպեսզի ամեն մեկն ավելի խորը հայտնություն ունենա, թե ով է Քրիստոսը: