Բանալի համարներ. Հայտ. 3.14–22
14 Եվ Լավոդիկեում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր. Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ ու ճշմարիտ Վկան, Աստծո ստեղծագործության սկիզբը։
-
- Անունը. Լավոդիկեա – Lao = մարդիկ, Diceans = իշխաններ։ «Մարդկանց իշխանություն»
- Քրիստոսի տիտղոսը — «Ամեն» = 152 անգամ 126 համարներում, ճիշտ, հաստատ
Գովասանք
Այս նամակում գովասանք չկա։
Անհանգստություն
15 Գիտեմ քո գործերը, որ ոչ սառն ես, ոչ՝ տաք։ Երանի թե կամ սառը լինեիր, կամ՝ տաք։ 16 Բայց քանի որ դու գաղջ ես՝ ոչ տաք ես, ոչ էլ սառը Ես քեզ դուրս պիտի փսխեմ Իմ բերանից։ 17 Քանի որ ասում ես, թե՝ «Հարուստ եմ, ունեցվածքով մեծացա (բարգավաճած, I have prospered) և ոչ մի բանի կարիք չունեմ», և չգիտես, թե դու խեղճ մի թշվառական ես և աղքատ, կույր ու մերկ։
Քաջալերանք
18 Քեզ խորհուրդ եմ տալիս՝ Ինձնից կրակի մեջ փորձված ոսկի ծախու՛ առ, որպեսզի հարստանաս, և ճերմակ զգեստներ, որ հագնես, որ չերևա քո մերկության ամոթը, և դե՛ղ (Օծիր) դիր աչքերիդ, որ տեսնես։ 19 Ես ում որ սիրում եմ, հանդիմանում եմ ու խրատում եմ, ուստի նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ 20 Ահա Ես կանգնել եմ դռան մոտ ու թակում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և բացի դուռը. կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա էլ՝ Ինձ հետ։
Խոստում հաղթողներին
21 Նրան, ով հաղթի, կշնորհեմ նստելու Իմ աթոռին, Ինձ հետ, ինչպես որ Ես հաղթանակեցի և Հորս հետ Նրա աթոռին նստեցի։ 22 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։
Կող. 4.16 – Եւ երբոր ձեզ մօտ կարդացուի այս թուղթը՝ Լաւոդիկեցիների եկեղեցումն էլ կարդալ տուէք. եւ որ Լաւոդիկիայից եկածն էլ դուք կարդաք։
-
Հոգեվոր հարստություն:
Հայ. 3.18 – Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձուած ոսկի առ, որ հարստանաս.
1 Պետ. 1.7 – Որ ձեր հաւատքի փորձառութիւնն աւելի պատուական գտնուի քան կորստեան ոսկին, որ կրակով է փորձվում, գովութեան պատիւի եւ փառքի համար Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը.
18-19 – 18 Գիտենալով որ ոչ թէ ապականացու արծաթով կամ ոսկով փրկուեցաք ձեր հայրենաւանդ ունայն վարմունքից. 19 Այլ Քրիստոսի պատուական արիւնովը, ինչպէս մի անբիծ եւ անարատ գառի։
Սաղ. 119.72 – 72 Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։
-
Հոգևոր առողջություն:
18 …և դե՛ղ դիր աչքերիդ, որ տեսնես։ (18 …և օծիր աչքերդ, որ տեսնես։) x1
Որոշ հովիվներ միայն առողջության և հարստության քարոզիչներ են:
Հով. 9.6-7 – 6 Այս ասելով թքեց գետինը, եւ թուքիցը ցեխ շինեց, եւ ցեխը քսեց կույրի աչքերի վրա, 7 Եւ նորան ասեց. Գնա լվացվիր Սիլովամի ավազանում, (որ թարգմանվում է՝ Ուղարկուած.) եւ նա գնաց լվացվեց, եկավ եւ տեսնում էր։
Ինչ է նշանակում լինել հոգևոր կույր:
1 Կոր. 2։14 — Հոգեվոր բաները հոգեւոր կերպով են քննվում։
Եզ. 12.2 – 2 Մարդի որդի, դու ապստամբների տան մէջ ես բնակվում, որոնք աչքեր ունին տեսնելու բայց չեն տեսնում, եւ ականջներ ունին լսելու բայց չեն լսում, որովհետեւ ապստամբների տուն են նորանք։
Ես. 42.18 — Ո՞վ է կույր, եթե ոչ իմ ծառան, և ո՞վ է խուլ իմ ուղարկած դեսպանի նման. ո՞վ է կույր, ինչպես իմ նվիրյալը, կույր, ինչպես Տիրոջ ծառան։
- Հոգեվոր զգեստներ:
18 և ճերմակ զգեստներ, որ հագնես, որ չերևա քո մերկության ամոթը.
Հայ. 19.8 – Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. ( որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։)
Ծննդոց 3-ում Աստված ծածկոց է ապահովում Ադամի և Եվայի համար:
Ծննդ. 3:21 – Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։
Հայ. 3.4-5 – Բայց մի քանի անձինք ունիս Սարդէսի մէջն էլ, որ իրանց հանդերձները չ’կեղտոտեցրին.
Այսպես է ասում Քրիստոս մեր Տերը մեզ.
Դուք Ինձ կոչում եք Տեր, սակայն չեք հնազանդվում։
Դուք Ինձ կոչում եք Լույս, սակայն Ինձ չեք տեսնում։
Դուք Ինձ կոչում եք Ճանապարհ, սակայն Ինձանով չեք քայլում։
Դուք Ինձ կոչում եք Կյանք, սակայն Ինձ չեք ընտրում։
Դուք Ինձ կոչում եք Արդար, սակայն Ինձ չեք սիրում։
Դուք Ինձ կոչում եք Հարուստ, սակայն Ինձ չեք դիմում։
Դուք Ինձ կոչում եք Հավիտենական, սակայն Ինձ չեք փնտրում։
Դուք Ինձ կոչում եք Իշխան, սակայն Ինձ չեք ծառայում։
Դուք Ինձ կոչում եք Առատաձեռն, սակայն Ինձ չեք վստահում։
Դուք Ինձ կոչում եք Հզոր, սակայն Ինձ չեք պատվում։
Դուք Ինձ կոչում եք Արդարադատ, սակայն Ինձանից չեք վախենում։
Եթե Ես ձեզ դատեմ, Ինձ չմեղադրեք։— Սա գրված է Գերմանիայի Լյուբեկի եկեղեցիներից մեկի վրա։