Ղուկ. 4.6 – Եւ սատանան ասեց նորան. Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը քեզ կ’տամ. որ ինձ է տրված. եւ ում որ կամենում եմ տալիս եմ այն։
Ծննդ. 1.28 – Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վրա, եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։
Մատթեոս 28.18 — Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։
Բանալի համարներ. Հով. 14.1-6
1 Ձեր սիրտերը թող չխռովեն. Աստուծուն հավատացէք, եւ ինձ հաւատացէք։ 2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ 3 Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կգամ եւ ձեզ ինձ մօտ կառնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք, 4 Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։
Հով. 14.25-29 – 25 Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։ 26 Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունով, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կհիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ 27 Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ 28 Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ՝ Գնում եմ, եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կլինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։ 29 Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. որ երբոր լինի, հաւատաք։ *(Այս խոսքը երկրորդ գալստեան մասին չէ, այլ անմիջապես իր հարությունից հետո ետ վերադառնալու մասին է)։
Հով. 16.16-22 – 16 Մի քիչ ժամանակ էլ, եւ չէք տեսնի ինձ. եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. որովհետեւ ես Հօր մօտ եմ գնում։ 17 Նորա աշակերտներից ոմանք իրար ասում էին. Սա ի՞նչ է, որ ասում է մեզ. Մի քիչ ժամանակ՝ եւ չէք տեսնի ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ. եւ, թէ Ես Հօր մօտ եմ գնում։ 18 Եւ ասում էին. Ի՞նչ է այն որ ասում է՝ Քիչ ժամանակ. մենք չգիտենք, թէ ինչ է խօսում։ 19 Եւ Հիսուսը իմացավ, որ ուզում էին հարցնել իրեն, եւ ասեց նորանց. Դորա՞ համար էք հարցնում իրար, որ ասեցի, թէ՝ Մի քիչ ժամանակ, եւ չէք տեսնի ինձ, եւ դարձեալ մի քիչ, եւ կտեսնէք ինձ։ 20 Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. որ դուք լաց կլինիք եւ կողբաք եւ աշխարհը կուրախանա. դուք կտրտմեք, այլ ձեր տրտմությունն ուրախություն կլինի։
21 …
22 Եւ դուք էլ հիմա տրտմութիւն ունեք, բայց դարձեալ կտեսնեմ ձեզ, եւ ձեր սիրտը կուրախանա. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք չի առնի ձեզանից։
Ի՞նչ կատարվեց Հարության օրը:
Հով.20.1 – Եւ Շաբաթվա առաջին օրն արշալույսին՝ դեռ լույսը չբացված, Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզման և տեսավ, որ քարը գերեզմանից վերցված է։
11 Բայց Մարիամը դրսում, գերեզմանի մոտ կանգնած, լալիս էր։ Մինչ լաց էր լինում, ներս կռացավ դեպի գերեզմանը. 12 Եվ տեսավ երկու հրեշտակների՝ սպիտակ զգեստներով նստած այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմում, մյուսը՝ ոտքերի։ 13 Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ինչո՞ւ ես լաց լինում. նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չգիտեմ՝ թէ ուր դրին նորան։ 14 Երբ այս ասաց, հետ շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, սակայն չհասկացավ, որ Հիսուսն է։ 15 Հիսուսը նորան ասեց. Կին, ինչո՞ւ ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասա ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։ 16 Հիսուսը նրան ասեց. Մարիամ. եւ նա դարձավ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կթարգմանուի Վարդապետ։ 17 Հիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել.. բայց դու գնա իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասա. Ես իմ Հոր և ձեր Հոր մոտ եմ բարձրանում, իմ Աստուծո մօտ եւ ձեր Աստուծո մօտ։ 18 Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թէ նա տեսաւ Տիրոջը, եւ թէ նա այս բաներն իրեն ասեց։
19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։ 20 Եվ այս ասելով՝ նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Աշակերտներն ուրախացան, որ Տիրոջը տեսան։ 21 Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ 22 Եւ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։ 23 Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, չներված կմնա։
1. Հիսուսը գնաց, որպեսզի մենք կարողանանք հաղորդակցվել Հոր հետ:
Եբր. 9.12 – 12 Եւ ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ 13 Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, 14 որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։
Ա Կորնթացիս 15.50 — Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։
2. Հիսուսը երկինք գնաց Հարության օրը:
Մատ. 27.52-53 – 52 Եւ գերեզմանները բացուեցան. եւ շատ սուրբ ննջեցեալների մարմիններ յարութիւն առան. 53 Եւ գերեզմաններից դուրս գալով, նորա յարութիւնից յետոյ, սուրբ քաղաքը մտան, եւ շատերին երեւեցան։
Հով. 12.31 – 31 Հիմա դատաստան է այս աշխարհի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցվի։
Եփեսացիս 4.8-10 — Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։
Կող. 2.15 – 15 Իշխանություններին եւ պետություններին մերկացնելով, հայտնապէս խայտառակեց եւ նորանց հաղթանակեց իրանում.
3. Ի՞նչ կատարվեց Հարության օրը:
Դան. 7.9-14,21-22 – 9 Ես տեսնում էի մինչեւ որ աթոռներ դրուեցան, եւ Հինաւուրցը նստեց. նորա հագուստը՝ ձիւնի պէս սպիտակ, եւ նորա գլխի մազը՝ մաքուոր ասրի պէս. նորա աթոռը կրակի բոց, նորա անիվները վառուած կրակ։ 10 Մի կրակի գետ էր հոսում եւ գնում նորա առաջից. հազար հազարներ ծառայում էին նորան եւ բիւր բիւրեր կանգնած էին նորա առաջին. ատեանը նստեց եւ գրքերը բացուեցան։ 11 Ես տեսնում էի, այն ժամանակ եղջիւրի խօսած մեծ մեծ խօսքերի համար, եւ մտիկ էի տալիս մինչեւ որ գազանը սպանուեցաւ եւ կորաւ նորա մարմինը, եւ տրուեցաւ կրակի բոցին։ 12 Եւ միյուս գազաններիցը առնուեցաւ նորանց իշխանութիւնը, եւ նորանց տրուած էր եղել մի կենաց երկարութիւն մինչեւ մի ժամ եւ ժամանակ։
Հռ. 6.14 – 14 Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ.
13 Եւ տեսնում էի գիշերուայ տեսիլքներում, եւ ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, եւ մինչեւ Հինաւուրցը եկաւ, եւ նորա առաջին մօտեցրին նորան։ 14 Եւ նորան տրուեցաւ իշխանութիւն եւ պատիւ ու թագաւորութիւն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները նորան ծառայեն. նորա իշխանութիւնը յաւիտենական իշխանութիւն է, որ չի անցնիլ եւ նորա թագաւորութիւնը չի քանդուիլ։
21 Ես տեսնում էի, եւ այն եղջիւրը պատերազմ էր անում սուրբերի հետ, եւ նորանց յաղթեց։ 22 Մինչեւ որ եկաւ Հինաւուրցը, եւ իրաւունք տրուեցաւ Բարձրեալի սուրբերին, եւ ժամանակը հասաւ որ սուրբերը առնեն թագաւորութիւնը։