Բանալի համար. Եսայի 61.3
1 Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին աւետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատութիւն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում. 2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծու վրեժխնդրության օրը, բոլոր սգավորներին մխիթարելու. 3 Սիոնի սգավորների համար որոշելու, որ նորանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն. եւ նորանց պիտի կոչեն արդարության ծառեր, որ Տէրը տնկել է իր փառավորության համար։
Գովաբանության պատմուճան միայն մեկ անգամ է հիշատակվում ամբողջ Աստվածաշնչում՝ Եսայի 61.3 հատվածում։
Նոր Կտակարանում Աստված չի վերականգնում Մովսեսի խորանը կամ Սողոմոնի տաճարը, այլ վերականգնում է հենց Դավթի վրանը
Գործք Առաքելոց 15-ում Հակոբոս առաքյալը հիշեցնում է Ամոսի մարգարեությունը, որը գրվել էր գրեթե 900 տարի առաջ։
«Սրանից հետո կվերադառնամ ու Դավթի քանդված վրանը կվերաշինեմ, նրա ավերակները կվերակառուցեմ և կվերականգնեմ այն։»։ — Գործք 15.16
Դավթի վրանը ուներ մի քանի կարևոր առանձնահատկություններ․
Դավթի վրանը տարբերվում էր Մովսեսի խորանից և Սողոմոնի տաճարից։ Այնտեղ չկային վարագույրներ, չկային բաժանարար պատեր, Դավթի վրանում զոհեր չէին մատուցվում։
Գաբավոնը → Մովսեսի խորան
Երուսաղեմը → Դավթի վրանը և գովաբանության տունը
Դավիթը Տիրոջ տան ծառայության համար նշանակել էր 4,000 երաժիշտ և երգիչ, 4000 դռնապահներ։ Նրանց մեջ կար մի հատուկ պատրաստված խումբ՝ 288 հմուտ առաջնորդ, որոնք բաժանված էին 24 թիմերի՝ յուրաքանչյուրը 12 հոգուց։
«Դավթի վրանը» այսօր ներկայացնում է այնպիսի եկեղեցի, որտեղ Աստծո ներկայությունը հանդիսանում է կենտրոնական արժեքը, և որտեղ գովաբանությունը դառնում է այն բանալին, որ բացում է երկնքի դռները և ճանապարհ է պատրաստում Նրա փառքի հայտնությանը։
Գովաբանությունը չպետք է դադարի՝ ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։
Հայտնության գրքում գրված է, որ քսանչորս ծերերը երկրպագում են գահի առաջ ցերեկ ու գիշեր, իրենց պսակները գցելով գահի առաջ և ասելով․
Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Ամենակա՛լ Տեր Աստված, որ էր և որ է և որ գալու է։ Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին։ —Հայտնություն 4.8,11
Գովաբանությունը այն բանալին է, որ բացում է երկնքի դռները և բերում ազատագրություն երկրի վրա։
Գործք Առաքելոց 16-ում Պողոսն ու Շիղան ծեծվեցին, շղթայվեցին և բանտարկվեցին, բայց կեսգիշերին նրանք սկսեցին աղոթել և փառաբանել Աստծուն։
Ի՞նչ տեղի ունեցավ․
- Բանտի դռները բացվեցին,
- Շղթաները քանդվեցին,
- Եվ փրկություն եկավ պահակապետի տուն։
Գովաբանությունը կոտրում է շղթաները և փոխում անտեսանելի Իրականությունը։
Այն հոգևոր զենք է հոգևոր պատերազմի մեջ։
Երբ Հուդայի ժողովուրդը հանդիպեց թշնամիներին, Աստված ասաց՝ թող փառաբանողները գնան բանակից առաջ (Բ Մնացորդաց 20.21–22)։
Եվ երբ նրանք երգում էին՝ «Գոհացիր Տիրոջը, որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է», Աստված շփոթություն բերեց թշնամիների վրա։
Գովաբանությունը Վերականգնում է Հուսահատ հոգին
1 Տեր Աստծու Հոգին ինձ վրա է, ըստ որում Տէրը օծել է ինձ. նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապեալներին՝ արձակում.
Շատերը փորձում են ծանրությունը հաղթահարել զվարճանքով… կամ այլ միջոցներով, բայց միայն Աստծո ներկայությունը՝ գովաբանության միջոցով, կարող է իսկապես վերականգնել կոտրված հոգին։
Եսայի 61.4-ում գրված է, որ գովաբանության զգեստը հագնելուց հետո՝ «նրանք պիտի շինեն հին ավերակները»։
Գովաբանությունը վերականգնում է այն, ինչ ծանրությունը կործանել է՝ ուրախությունը, տեսիլքը, հույսը և զորությունը։
փառքը մոխրի տեղ,
ուրախության յուղ՝ սուգի տեղ,
գովաբանության պատմուճան՝ հուսահատ հոգու փոխարեն.
Գովաբանության պատմուճանը.
քայլեր դեպի վերականգնում եվ հաղթանակ
Ինչպես հագուստը, այնպես էլ այս զգեստը պետք է գիտակցաբար հագնել։
Բարձրացրու քո ձայնը — Սաղ. 103.1-3
1 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ բոլոր իմ ներսը՝ նորա սուրբ անունը։
2 Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ մի մոռանար նորա բոլոր բարիքները.
3 Որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը։
Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու, Տիրոջն ընդունելի տարին քարոզելու (Ես. 61.1-2)։