Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Դիմադրել ու Հաստատուն Կանգնել

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Բ ԹԱԳ. 11.1

1 Հետևյալ տարի՝ թագավորների պատերազմի դուրս գալու ժամանակ, Դավիթը Հովաբին և նրա հետ իր ծառաներին ու բոլոր իսրայելացիներին ուղարկեց, որոնք կոտորեցին ամմոնացիներին և պաշարեցին Ռաբբան. բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։

  • Դավիթը՝ Աստծու սրտին հաճելի մարդը, փորձառու ռազմիկ էր, բայց նա պարտվեց ոչ թե ամմոնացիներին, այլ սեփական մարմնին ու սատանայի խաբեությանը։
1. Վտանգը՝ դիրքից հեռանալու մեջ է։

բայց Դավիթը մնացել էր Երուսաղեմում։

  • Պատերազմի ժամանակն էր։ Թագավորների տեղը պատերազմի դաշտն էր։ Դավիթը լքեց իր պատասխանատվությունը։

  • Հավատացյալը կանչված է մշտական պատրաստության։ Թշնամին սպասում է մեր զգոնության անկմանը։

Եփեսացիս 6.11 — Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել …ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։

13 Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։

2 Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։

Ծննդ. 3.6 – Եւ  կինը  տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ  կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։  

2. Զգուշ եղեք Սատանայի հնարներից:
  • Դավիթը անգործ էր, անպատրաստ, զինաթափված։

  • Փորձությունը հարձակվում է անզգույշ սրտի վրա։

Հակոբոս 1.14-15 — Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։

  • Ցանկություն Գայթակղություն Մեղք Մահ

5 Կինը հղիացավ և մարդ ուղարկեց ու Դավթին հաղորդեց՝ ասելով. Ես հղի եմ։

Մեղքի հետեւանքը.

6 Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. Քետացի Ուրիային ուղարկի՛ր ինձ մոտ։

13 Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան,

14 Առավոտյան Դավիթը մի նամակ գրեց Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկեց։ 15 Նամակի մեջ գրեց. Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի։ 

26 Եվ Ուրիայի կինը լսեց, որ իր մարդը՝ Ուրիան, մեռել է, և սուգ արեց իր մարդու համար։ 27 Եվ երբ սուգն անցավ, Դավիթը մարդ ուղարկեց, նրան իր տուն բերել տվեց, և նա դարձավ նրա կինը ու նրա համար որդի ծնեց։ Բայց այս բանը, որ արեց Դավիթը, Տիրոջ աչքին չար երևաց։

Բ Կոր. 10.4-5 — 4 քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը 5 և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։

  • Հոգևոր ամրոցներ․ Անխոստովան մեղքը դառնում է թշնամու հենակետ։

  • Եփեսացիս 4.27 – «Եվ տեղ մի տվեք սատանային»։

Հոգևոր պատերազմը հասկանալը նշանակում է տեսնել մեղքի զարգացումը։

Խոստովանությունը և զղջումը կոտրում են թշնամու հենակետերը։

3. Աստծո պատասխանը կոտրված, ապաշխարող, բայց վերականգնված Դավիթն էր (Բ Թագավորաց 12):
  • Աստված ուղարկեց Նաթան մարգարեին՝ Դավիթի մեղքը բացահայտելու համար՝ ոչ թե նրան կործանելու, այլ փրկելու։

«Դու՛ ես այդ մարդը» – Աստծու Խոսքի սուրը հարվածեց Դավթի սրտին։

Դավիթն արձագանքեց․ «Մեղանչեցի Տիրոջ դեմ»։

  • Հոգևոր պատերազմի զենքերը և սպառազինությունը․

Ճշմարտություն (Եփեսացիս 6.14)

Հոգու սուր․ Աստծու Խոսքը (Եփեսացիս 6.17)

Աղոթք (Եփեսացիս 6.18)

  • Սաղմոս 51 – Դավթի պատերազմի աղոթքը զղջումով․

Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում (Սաղ. 51:10)։

Հոգևոր զինվորի կյանքը։
  1. Մնա քո դիրքի մեջ

Մի թող քո կոչումը, աղոթքը, ծառայությունը։

«Արթուն մնացեք և աղոթեցեք, որ փորձության մեջ չընկնեք» (Մատթեոս 26.41)

  1. Պաշտպանություն պարապության դեմ

Լցրու ժամանակդ Աստծո Խոսքով,  Աղոթքով և ծառայությամբ։

«Միշտ հաստատակամ եղեք, անվախճան, միշտ ավելացեք Տիրոջ գործում» (Ա Կոր. 15.58)

  1. Արագ զղջում անկումից հետո

Մի թող մեղքը դառնա ամրոց։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով