Դուք Ունեք իշխանութիւն
Եփեսացիս. 6:17-20
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ղուկ. 9:23 – Եւ ամենքին ասում էր, Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանա եւ ամեն օր իր խաչն առնէ եւ իմ ետեւից գա։ Ի՞նչու է Հիսուսը պահանջում մեզ մեր անձը ուրանալ։
Փիլ. 2։5-8 – Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Յիսուսի մէջ, 6 որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, 7 այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ 8 հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրա։
Բանալի բառ
πρεσβεύω, pres-byü’-ō – Փրէսբուո – act as a representative. (2 Total KJV).
ἐξουσία, eks-ü-sē’-ä – power of choice, liberty of doing as one pleases
Մատ. 7:29 – Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։
Բանալի խոսք.
(Եփեսացիս. 6:17-20)
14 Եւ այսպես հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեվորուած, եւ արդարութեան զրահը հագած, 15 Եւ ձեր ոտները կօշիկ հագած խաղաղութեան ավետարանի պատրաստութիւնով։ 16 Եւ ամենի վերա հաւատքի վահանն առէք. Որով կարող լինիք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել։
17 Եւ փրկութեան սաղաւարտն առէք, եւ Հոգու սուրը՝ որ Աստուծոյ խօսքն է։ 18 Ամեն աղօթքով եւ աղաչանքով աղօթք արէք ամեն ժամանակ Հոգով. եւ սորանում հսկեցէք բոլոր հարատևությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար, 19 Եւ ինձ համար էլ. Որ ինձ խօսք տրուի իմ բերանը բանալու ժամանակ, որ համարձակութիւնով հասկացնեմ ավետարանի խորհուրդը. 20 Որի համար ես պատգամավոր եմ (դեսպան) կապանքներում, որ նորանով համարձակ լինեմ, ինչպէս որ պէտք է ինձ խօսիլ։
2 Կոր. 5։18
18 Եւ ամէն ինչ Աստծուց է, որ հաշտեցրեց մեզ իր հետ, Քրիստոսի միջոցով, եւ մեզ տուեց հաշտութեան պաշտօնը։ 19 Քանզի Աստուած էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց իր հետ եւ հաշուի չառաւ նրանց մեղքերը ու տուեց մեզ հաշտութեան խօսքը։ 20 Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի, որպէս թէ ինքն Աստուած մեզնով կոչ ուղղէր ձեզ. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծո հետ։
-
Մենք պետք է հռչակենք, որ ստեղծված ենք, որպեսզի օրհնված լինենք և իշխանություն ունենանք՝ կատարելու այն ամենը, ինչի համար Աստված կանչել է մեզ:
27 Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ 28 Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց.
- Աճեցէք եւ շատացէք,
- եւ լցրէք երկիրը,
- եւ տիրեցէք նորան.
- եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերա, եւ երկրի վերա սողացող բոլոր կենդանիների վերա։
Եփես. 1։3 – Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը. Որ մեզ օրհնեց ամեն հոգեւոր օրհնութիւնով երկնավոր բաներում Քրիստոսով։
2. Բաց մի՛ թողեք այն, ինչ Աստված տվել է ձեզ:
Ծննդոց. 3:1,6 – Եւ օձը ավելի խորամանգ էր քան թէ դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստուածն ստեղծել էր. Եւ կնոջն ասեց. Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառից չուտէք։
6 Եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղից եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տուավ, եւ նա կերավ։
Ձեր հավատքը, երազանքները, հույսը…
Մատթ. 4:16 – Այն նույն սողացող օձը ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։ 10 Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանա. Որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։
-
Քրիստոսն ուղարկում է իր 12 աշակերտներին քարոզելու և բժշկելու։ Նրանց տալիս է իշխանություն և զորություն։
Ղուկաս 9։1 — 1 Եւ իր տասնեւերկու աշակերտներին մէկտեղ կանչեց, եւ նորանց զօրութիւն եւ իշխանութիւն տուաւ բոլոր դեւերի վերայ, եւ հիւանդութիւններ բժշկելու։ 2 Եւ նորանց ուղարկեց Աստուծոյ արքայութիւնը քարոզելու, եւ հիւանդներին բժշկելու։
6 Եւ նորանք դուրս գնացին՝ եւ ման էին գալիս գիւղերը ավետարանը քարոզելով, եւ ամեն տեղ բժշկութիւններ անելով։
-
Իշխանություն 70 աշակերտներին
Ղուկ. 10:3 – 3 Գնացէք. ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս գառներ գայլերի մէջ։
9 Եւ նորա միջի հիւանդներին բժշկեցէք. Եւ նորանց ասեցէք՝ թէ Աստուծոյ արքայութիւնը մօտեցել է ձեզ վերա։ (Տիրոջ աղոթքը)
19 Ահա իշխանութիւնը տուի ձեզ, կոխել օձերի եւ կարիճների վերա եւ թշնամու բոլոր զօրության վերա, եւ ձեզ ոչինչ չի վնասի։ 20 Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առավել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքում։
Ի՞նչպես կարողես լինել Քրիստոսի դեսպանը առանց ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ
-
Իշխանոգթյուն (Խոստմունքը) Փոխանցվում է եկեղեցուն
Մատթ. 28։18 – Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցավ երկնքումն եւ երկրումս. 19Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. 20Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
Ղուկաս 24։49 – Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վեր. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքում, մինչեւ վերեւից զօրութիւն հագնիք։
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԵՐԸ
Մարկոս 16։17 – 17 Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին.
- իմ անունովը դեւեր կ’հանեն,
- նոր լեզուներ կ’խօսեն.
- Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ.
- հիվանդների վերա ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
Հովհ. 14։13-14 – 13Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունով, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։ 14 Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։
Հովհ. 16։24 – 24 Մինչեւ հիմա ոչինչ չ’խնդրեցիք իմ անունովը. Խնդրեցէք եւ կ’առնէք, * որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։
Լինելով Քրիստոսի Դեսպանը, ես և դու ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ունենք ՆՐԱ ԱՆՈՒՆՈՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԵԼ։
3. Եվ այսպես, Ես իշխանություն ունեմ սատանայի վրա:
Կողոսացիս 2։14-15 – Իմ Աստվածը – ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը հրամաններով որ մեզ հակառակ էր, եւ նորան վեր առավ մէջ տեղից եւ խաչափայտին վերա բեւեռեց. 15 Իշխանութիւններին եւ պետութիւններին մերկացնելով, հայտնապէս խայտառակեց եւ նորանց հաղթանակեց իրանում.
4. Մենք պետք է լցնենք մեր սրտերն այն խոսքերով, որոնք հաստատում են մեր իշխանությունը Հիսուս Քրիստոսում:
- 1 Հովհ 4։4 – Դուք Աստուածանից էք, որդեակներ, եւ հաղթեցիք նորանց. Որովհետեւ աւելի մեծ է նա որ ձեզանում է, քան թէ նա որ աշխարհքիս մէջ է։
- Մատթ. 18։18 – Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերա կապէք, երկնքումն էլ կապուած կ’լինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կ’լինի։
- Մարկոս 16։16 – Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը
- դեւեր կ’հանեն,
- նոր լեզուներ կ’խօսեն.
- Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տա.
- հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
Ամփոփում
- Մենք պետք է հռչակենք, որ ստեղծված ենք, որպեսզի օրհնված լինենք և իշխանություն ունենանք՝ կատարելու այն ամենը, ինչի համար Աստված կանչել է մեզ:
- Բաց մի՛ թողեք այն, ինչ Աստված տվել է ձեզ:
- Ես իշխանություն ունեմ սատանայի վրա:
- Մենք պետք է լցնենք մեր սրտերն այն խոսքերով, որոնք հաստատում են մեր իշխանությունը Հիսուս Քրիստոսում: