ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. ՍԱՂՄՈՍ 127:1-5
1 Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը։ 2 Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը, ուշ հանգստանալը. դուք հացը ցավով եք ուտում. ինչո՞ւ. որովհետև նա իր սիրելիին է քունը տալիս։
Եթե Տերը չշինի տունը…
Զուր են աշխատում նրա շինարարները…
Զուր է անքուն լինում պահապանը…
Զուր է ձեզ համար կանուխ վեր կենալը…
- Այս Սաղմոսի առաջին մասում խոսվում է այն մասին, թե ինչպես առանց Տիրոջ բաներ անելն ավարտվում է ունայն/անօգուտ/անիմաստ ջանքերով:
Ո՞վ ավելի լավ գիտի ապարդյուն ջանքերի մասին, քան Սողոմոն թագավորը, ով գրել է Ժողովողի գիրքը և նկարագրում է իր կատարած մեծ բաները, որոնք, ի վերջո անիմաստ են դարձել: Ունայնություն բառը Սողոմոնն օգտագործել է 37 անգամ Ժողովողի գրքում։
Ժողովող 1:2 — Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայնություն է։
1. Աստված է մեր տները կառուցողը։
Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն իմաստուն ճարտարապետի պես հիմքը դրեցի, բայց ուրիշն է կառուցում նրա վրա։ Բայց թող ամեն ոք զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ Որովհետև ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ (Ա Կոր. 3:10,11)։
- Ո՞ւմ վրա եք կառուցում ձեր տունը… կյանք, կարիերա, բիզնես և այլն…
Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար… առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. (1 Պետ. 2:5, Եփ.2:20)
2. Դուք կառուցում եք Ձեր տունը Աստծո Խոսքի և Նրա տված Իմաստության վրա:
Մատթեոս 7:24-27 — 24 Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի (Petra) վրա։ 25 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ 26 Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ 27 Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ։
- Այն, ինչ կառուցված չէ Հիսուսի վրա, անարժեք է և ենթակա է ոչնչացման:
Սաղմոս 11:3 — Եթե հիմքերը քանդվեն, արդարն ի՞նչ պիտի անի։
- Հիսուսն իր տունը կառուցեց անսասան/ամուր հիմքի վրա։
Մատթեոս 16:18 — Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի (Petra) վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները (դարպասնե՛ր) նրան չեն կարողանա հաղթել։
Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար… առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. (1 Պետ. 2:5, Եփ.2:20)
3 Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։ 4 Ինչպես որ նետերն են զորեղ մարդու ձեռքին, այնպես են երիտասարդ որդիները։ 5 Երանի՜ այն մարդուն, որ իր կապարճը լցրեց նրանցով. նրանք պիտի չամաչեն, երբ թշնամիների հետ խոսելու լինեն դռան (դարպասի) մեջ։
3. Այս Սաղմոսը սկսվում է տնից եվ ավարտվում դարպասներով։
Դատապարտեք մեղքը ձեր տան դարպասների մոտ:
Ծննդոց 22:17 — քեզ օրհնելով կօրհնեմ և երկնքի աստղերի ու ծովեզերքում եղող ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների դուռը (դարպասը)։
Մատթեոս 16:18 — և դժոխքի դռները (դարպասնե՛րը) նրան չեն կարողանա հաղթել։
Հայտնություն 3:12 — Հաղթողին իմ Աստծու տաճարում սյուն պիտի դարձնեմ, ու նա այլևս այնտեղից դուրս չի գալու։ Նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը և իմ Աստծու քաղաքի անունը՝ նոր Երուսաղեմի անունը, որ իջնելու է երկնքից՝ իմ Աստծու մոտից, և իմ նոր անունը պիտի գրեմ։
4. Սաղմոս 128-ը Սաղմոս 127-ի արդյունքն է։
- Սաղմոս 128-ը նկարագրում է այն օրհնությունները, որոնք գալիս են մի ընտանիք, որտեղ Աստծուց վախենում են, սիրում և հարգում են:
Սաղմոս 128:1-6 — 1 Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։ 2 Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։ 3 Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։ 4 Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։ 5 Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։ 6 Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։