Բանալի համար. Մատթեոս 16.15-19
15 Նրանց ասաց. Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ։ 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծու Որդին։ 17 Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. Երանի՜ քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ 18 Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի վրա եմ կառուցելու ԻՄ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։ 19 Ես քեզ եմ տալու երկնքի արքայության բանալիները, և ինչ որ երկրի վրա կապես, կապված կլինի երկնքում, և ինչ որ երկրի վրա արձակես, արձակված կլինի երկնքում։
Հունարեն «եկեղեցի» բառը ekklesia է։
Անգե 2.5-7 — … այս տունը փառքո՛վ կլցնեմ,- ասում է Զորքերի Տերը։
Անգե 2.9 — Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից,- ասում է Զորքերի Տերը,- և այս տեղին խաղաղություն պիտի պարգևեմ»,- ասում է Զորքերի Տերը։
1. Եկեղեցին Քրիստոսի մարմինն է՝ գնված Նրա արյունով:
18 այդ վեմի վրա եմ կառուցելու ԻՄ եկեղեցին…
Գործք Առաքելոց 20.28 — …հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց (գնեց) իր արյունով։
Հայտնություն 5.9 — Եվ նոր երգ էին երգում ու ասում. Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու ՔՈ արյունով ՄԵԶ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։
- Ահա թե ինչու Հիսուսն ասաց.
«Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն» (Հով. 2.19)։
Հրեաներն ասացին. Այս տաճարը քառասունվեց տարում է կառուցվել, իսկ դու երեք օրո՞ւմ այն կվերականգնես։ Բայց նա իր մարմնի տաճարի մասին էր խոսում (Հով. 2.20-22)։
- Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, իսկ դուք նրա մարմնի անդամներն եք:
Եփ.2.21 — 21 Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, 22 որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
2. Եկեղեցու փառքն ավելի մեծ է, քան Սողոմոնի կառուցած տաճարը:
Բայց ես ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի մեծը կա (Մատթեոս 12:6):
18 այդ վեմի վրա եմ կառուցելու ԻՄ եկեղեցին
- Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից…
Բ Մնացորդաց 7.1-3 — Երբ Սողոմոնը վերջացրեց աղոթքը, կրակն իջավ երկնքից, լափեց ողջակեզներն ու զոհերը, և Տիրոջ փառքը լցրեց տունը։ Քահանաները չկարողացան մտնել Տիրոջ տունը, որովհետև Տիրոջ փառքը լցրել էր Տիրոջ տունը։ Իսրայելի բոլոր որդիները երբ տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա, երեսնիվայր ընկան գետին՝ սալահատակի վրա, և երկրպագեցին՝ օրհնելով Տիրոջը՝ ասելով, թե նա բարի է, և նրա ողորմությունը հավիտյան է։
- Սողոմոն թագավորը Երուսաղեմի տաճարի նվիրագործման ժամանակ 22,000 արջառ և 120,000 ոչխար զոհ մատուցեց (Բ Մնաց. 7.5)։
Եբր. 9.12— Իսկ Քրիստոսը՝ …իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ…
- Աստվածաշունչը նշում է մոտ 120 քահանաների, որոնք փող են փչում տաճարի նվիրագործման ժամանակ… Նաև 20,000 քահանաներ, որոնք բաժանված էին 24 խմբի, որոնցից յուրաքանչյուրը ծառայում էր մոտ երկու շաբաթ:
Ա Պետրոս 2.9 — Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ…
- Բացի այդ, նա կազմակերպեց աշխատուժ՝ բաղկացած 70,000 բանվորներից, 80,000 քարահատներից և 3,600 վարպետներից:
Հայտնություն 7.9 — Սրանից հետո տեսա. ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի և Գառան առաջ՝ սպիտակ զգեստներ հագած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։
- Հիսուսը չի մահացել մեռած, պառտված եկեղեցու համար:
3. Եկեղեցին պետք է Գործադրի Թագավորության Իշխանությունը:
18 …այդ վեմի վրա եմ կառուցելու ԻՄ եկեղեցին, և դժոխքի դռները նրան չեն կարողանա հաղթել։
- Սատանան իրական է
- Մեր հաղթանակը հաստատ է
- Աստուծոյ սպառազինութիւնը հագէք
Եփ. 1.22-23 — Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։
4. Եկեղեցին երկրի վրա, ինչպես երկնքում։
Եբր. 12.22 — Բայց դուք մոտեցել եք Սիոն լեռանը և կենդանի Աստծու քաղաքին՝ երկնային Երուսաղեմին ու տոնախմբող բյուրավոր հրեշտակներին։
Հայտ. 19.7-8 — 7 Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ 8 Նրան տրվեց, որ հագնի սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ», որովհետև բեհեզը սրբերի արդարությունն է։
Հայտ. 21.9-10 — 9 Նա խոսեց ինձ հետ ու ասաց. Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը։ 10 Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։
Անգե 2.9 — Այս վերջին Տան փառքն առավել մեծ պիտի լինի նախկինից…