ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ծննդ. 2:6 – Այլ երկրիցը գոլորշի էր դուրս գալիս եւ բոլոր հողի երեսը ջրում։
Ծննդ. 13:1 – Եւ Աբրամը վեր գնաց Եգիպտոսիցը ինքը եւ իր կինը եւ իր բոլոր ունեցածները, եւ Ղովտն էլ իր հետ դէպի հարաւակողմը։
Ծննդ. 17:22 – Եւ նորա հետ խօսելը վերջացրեց, եւ Աստուած Աբրահամի մօտիցը վեր գնաց։
Ել. 1:10 – Եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան, (վեր ելնեն)։
Ել. 2:23 – Եւ այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիները ծառայութեան պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին. եւ նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ։
Ել. 12:38, Ել. 13։18 – Եւ նորանց հետ խառն բազմութիւն էլ ելաւ. Իսրայէլի որդիները գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։
Ել. 16:13 – Եւ եղաւ իրիկունը, որ լորամարգիներ ելան եւ բանակը ծածկեցին եւ առավօտանց բանակի շուրջը ցօղ իջաւ։
Ել. 19:20 – Եւ Եհովան Սինայ սարի վերայ՝ սարի գլուխն իջաւ. Եւ Եհովան կանչեց Մովսէսին սարի գլուխը, եւ Մովսէսը վեր գնաց։
Բանալի Բառ – (Թվ. 13:3, Թվ. 13:25-34)
To go up, be lifted up – alah, ä·lä, — ascend (be high բարձրանալ), arise up-Վեր կաց, go-գնա, which occurs 895 times in 817 verses in the Hebrew concordance (բառացանկ) of the KJV
Բանալի խոսք.
1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2 Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանց պիտի տամ. Իրենց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։
2 Օր. 1:22 – Եւ դուք ամենքդ ինձ մօտ եկաք, եւ ինձ ասեցիք. Մեր առաջից մարդիկ ուղարկենք, որ երկիրը լրտեսեն մեզ համար, եւ մեզ լուր բերեն այն ճանապարհի համար, որով պիտի վեր ելնենք, եւ այն քաղաքների համար, որոնց մէջ պիտի մտնենք։
(Թվ. 13:25-34)
26 Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետո. 27 Եւ եկան հասան Մովսէսին եւ Ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառան անապատի մէջ Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովրդի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցույց տուին նորանց։ 28 Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրավ որ կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։
29 Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպավոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանց տեսանք 30Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմում, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։
31 Եւ Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։ 32 Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։ 33 Եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, 34 Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։
Թվ. 14:1 – 2 Եւ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց. Եւ ժողովուրդը լաց եղաւ այն գիշերը։ Եւ տրտնջացին Իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. Եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. Կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։
Թվ. 14:40,42 – Եւ առաւօտանց կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. Ահա մենք, եկէք վեր ելնենք այն տեղը որ Եհովան ասել է. Որովհետեւ մեղք գործեցինք։
Վեր մի ելնէք (որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ), որպէս զի ձեր թշնամիների առաջին չջարդուիք.