9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Եղիա 4։ Եղիան, Աբդիան եւ Պետությունը

Եղիան, Աբդիան եւ Պետությունը
Ձեր աշխատանքը կարեւոր է ավելի  քան դուք կարծում եք
3 Թագ. 18:1-24
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  • 14 – Եւ իմ ժողովուրդը, որի վերայ կոչուած է իմ անունը, խոնարհուին եւ աղօթք անեն եւ իմ երեսը խնդրեն եւ իրանց չար ճանապարհներիցը ետ դառնան, այն ժամանակ ես կլսեմ երկնքիցը եւ կներեմ նորանց մեղքը եւ կբժշկեմ նորանց երկիրը։
  • 14։7 – Եւ Ասան Հուդային ասեց. Այս քաղաքները շինենք, եւ նորանց շրջապատենք պարիսպներով, աշտարակներով, դռներով եւ նիգերով, քանի որ երկիրը մեր առաջն է, որովհետեւ մենք խնդրեցինք մեր Տէր Աստուծուն, մենք խնդրեցինք, եւ նա մեզ հանգստութիւն տուաւ շուրջանակի. Եւ շինեցին ու յաջողուեցան։ 
    • Ռոբովամ
    • Աբիա
    • Ասա
    • Հովնաթան

3 Թագ. 16:31-34 – 31 Եւ այդ դեռ քիչ էր որ նա գնում էր Նաբատեան Յերոբովամի մեղքերովը. Սիդոնացիների թագաւոր Եթբաաղի աղջիկ Հեզաբէլին էլ իր համար կին առաւ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան։ 32 Եւ Բահաղի համար մի սեղան շինեց իր Սամարիայում շինած Բահաղի տանը։ 33 Եւ Աքաաբը մի անտառի կուռք շինեց, եւ Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն։

34  Նորա օրերում Բեթէլացի Հիէլը շինեց Երիքովը. Իր Աբիրոն անդրանիկ որդիով նորա հիմքը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիով կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Նաւեան Յեսուի ձեռովը։

Բանալի բառ

ταμεῖον – tameion – Թմայօն

  1. a storage chamber, storeroom
  2. a chamber esp. an inner chamber
  3. a secret room
  • «Քերիթ» բառը նշանակում է «կտրել-հեռացնել»։
  • «Սարափաթ» բառը առաջացել է «հնոց» բառից։
  • Աբդիան/Obadiah – Աստծո ծառա servant of Jehovah
  • Elijah – My God is Jehovah – Եհովան իմ Աստվածն է
  • հնազանդվել – ὑπακούω (verb) գործողություն, to listen (Հուփաքուո) – 21 անգամ, Ն.Կ։
    Առաջին անգամ ՆԿ-ում — Մատ. 8:27 – Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ինչպիսի՞ մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
  • Գնալ Բառը (verb) գործողություն – 81 անգամ Մատ. 5:24 – Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ ԳՆԱ առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ հետոյ եկ ընծադ մատուցրու։
Բանալի խոսք.

(3 Թագ. 18:1-16) 

1 Որոշ ժամանակ անցնելուց հետոյ, երրորդ տարում, Եղիային հասաւ Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Գնա՛ ու երեւացի՛ր Աքաաբին, իսկ ես անձրեւ կը տեղացնեմ երկրի վրայ»։ 2 Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։ 

3 Աքաաբը կանչեց իր հազարապետ Աբդիային։ Աբդիան սաստիկ երկիւղ էր կրում Տիրոջից.  4 երբ Հեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, Աբդիան հարիւր մարգարէի տարաւ եւ նրանց յիսուն-յիսուն թաքցրեց քարայրներում եւ կերակրեց նրանց հացով ու ջրով։  5 Աքաբն ասաց Աբդիային. «Ե՛կ շրջենք այս երկրում, փնտռենք ու գտնենք բոլոր աղբիւրներն ու հեղեղատները, թերեւս խոտ գտնենք ու կերակրենք ձիերին ու ջորիներին, որպէսզի անասունները չսատկեն»։  6 Նրանք իրենց միջեւ բաժանեցին շրջելու ենթակայ տեղերը։ Աքաաբը մի ճանապարհով գնաց առանձին, իսկ Աբդիան մի այլ ճանապարհով՝ առանձին։

7 Երբ Աբդիան ճանապարհին էր, Եղիան նրան ընդառաջ ելաւ միայնակ։ Աբդիան անմիջապէս ընկաւ երեսի վրայ ու ասաց. «Մի՞թէ դու ես, տէ՛ր իմ Եղիա»։  8 Եղիան ասաց. «Ես եմ։ Գնա ասա՛ քո տիրոջը. «Ահա Եղիան»։  9 Աբդիան ասաց. «Ի՞նչ մեղք եմ գործել, որ քո ծառային մատնում ես Աքաաբի ձեռքը, որպէսզի սպանի ինձ։  10 Կենդանի է Եհովան՝ քո Աստուածը, որ չկայ մի ազգ եւ թագաւորութիւն ուր որ իմ տէրը մարդ ուղարկած չլինի քեզ որոնելու, բայց ասում են՝ Չկայ. Եւ այն ազգին եւ այն թագաւորութեանը երդում է տուել թէ քեզ չեն գտել։  11 Սակայն, ինձ ասում ես, թէ՝ «Գնա՛ ու պատմի՛ր քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛»։  12 Եթէ ես քո մօտից գնամ, եւ Տիրոջ հոգին քեզ վերցնի տանի մի երկիր, որը չգիտեմ, իսկ ես գնամ հայտնեմ Աքաաբին, եւ նա չգտնի քեզ, ապա ինձ կը սպանի։  13 Չէ՞ որ քո ծառան մանկութիւնից ի վեր երկիւղ է կրում Տիրոջից։ Մի՞թէ չեն պատմել իմ տիրոջը, որ, երբ Հեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, ես Տիրոջ մարգարէներից հարիւր հոգի՝ յիսուն-յիսուն թաքցրել եմ տարբեր քարայրներում, նրանց կերակրել հացով ու ջրով։  14 Եւ հիմա ասում ես ինձ՝ «Գնա ասա՛ քո տիրոջը, թէ՝ ՛՛Ահա այստեղ է Եղիան՛՛», որ նա էլ ինձ սպանի»։ 

15 Եղիան, սակայն, ասաց. «Կենդանի է զօրութիւնների Տէրը, որի առջեւ կանգնած եմ. ես այսօր երեւալու եմ Աքաաբին»։  

16 Աբդիան գնաց…

  1. Աստծո ծառաները կանչված են գնալու անսովոր վայրեր։

2 Եվ սովը սաստիկ էր Սամարիայում։

3 Եւ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, եւ Աբդիան Տէրից շատ վախենում էր, 4 Եւ երբոր Հեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից հիուն հիսուն մարդ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։

Աստված ազդեցիկ դիրքերում է դնում Իր ծառաներին՝ շնորհքի հետ առընչվող նպատակների համար։(C.H. Spurgeon)
God puts His people in places of influence for purposes of grace.

The will of God will never take you, where the grace of God cannot keep you.

  • Աստված Աբդիան կարգել էր որպես հազարապետ Աքաբի կողքին։ 
  • Եղիայի կանչի նպատակը Աքաբին հանդիմանել էր, իսկ Աբդիայի կանչը ժողովուրդին կերակրելն էր։   
  • Մտածեք այդ մասին.
    • Հովսէփը Եգիպտոսում։
    • Եսթերը և Ասուերոսի թագավորությունը
    • Դանիելը Բաբելոնում
  • Նոր Կտակարանում. 
    • Եւ Յովհաննան՝ Հերովդէսի տան տեսուչ՝ Քուզայի կինը, եւ Շուշանը, եւ շատ ուրիշներ, որ իրանց ստացուածքներից նորան ծառայութիւն էին անում։ Ղուկ. 8:3-3
    • Բարև տուէք ամեն սուրբերին Քրիստոս Յիսուսումը։ 22 Բարև են տալիս ձեզ ինձ հետ լինող եղբայրները։ 23 Բարև են տալիս ձեզ ամեն սուրբերն, մանաւանդ կայսրի տանիցը լինողները։ 24 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենիդ հետ լինի։ Ամէն։ Փիլիպ. 4:21-24
2. Աբդիան հասկացավ, որ իր կոչումը հստակ և որոշակի է։

4 Եւ երբոր Հեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։

“Grace can live where you would never expect it to survive for one hour.”

«Շնորհքը կարող է ապրել այնտեղ, որտեղ դուք չէիք սպասի, որ այն մեկ ժամ էլ կգոյատևեր»։ C.H. Spurgeon 

3. Աստված կանչել է այլ ծառաների՝ ձեզնից բացի։

19: 10,14 –  Իսրայէլի որդիքը քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են, եւ քո մարգարէներին սրով սպանել են. Եւ մենակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։ 

3 Թագ. 19:18-19 – 18 Եւ ինձ համար թողել եմ Իսրայէլի մէջ եօթը հազար հոգի բոլորն էլ այնպիսի մարդիկ որ ծունկ չծռեցին Բահաղին եւ բոլորն էլ բերանով նորան չհամբուրեցին։  19 Եւ այն տեղից գնաց եւ գտաւ Սափատի որդի Եղիսէին, եւ նա վար էր անում՝ իր առաջին տասնեւերկու լուծ եզ, եւ ինքը տասնեւերկուերորդի հետ էր. Եւ Եղիան անցաւ նորա մօտ եւ  իր վերարկուն գցեց նորա վերա։

Ամփոփում
  1. Աստծո ծառաները կանչված են գնալու անսովոր վայրեր։
  2. Աբդիան հասկացավ, որ իր կոչումը հստակ և որոշակի է։
  3. Աստված կանչել է այլ ծառաների՝ ձեզնից բացի։