Բանալի համարներ. Դ ԹԱԳԱՎՈՐաց 6.8-23
8 Ասորիների թագավորը պատերազմում էր Իսրայելի դեմ։ Իր ծառաների հետ խորհուրդ արեց՝ ասելով. «Այսինչ կամ այնինչ տեղը պիտի բանակ դնեմ»։ 9 Բայց Աստծու մարդը լուր ուղարկեց Իսրայելի թագավորին՝ ասելով. Զգուշացի՛ր այսինչ տեղով անցնելուց, որովհետև ասորիներն այնտեղ բանակ են դրել։ 10 Եվ Իսրայելի թագավորը մարդ ուղարկեց այն տեղը, որի մասին ասել էր Աստծու մարդը և նրան զգուշացրել. և նա այդ տեղից շատ անգամ զգուշացավ։ 11 Ասորիների թագավորի սիրտը փոթորկվեց այդ բանից. կանչեց իր ծառաներին և ասաց նրանց. Ինձ չե՞ք իմացնի, թե մեր մարդկանցից ո՛վ է Իսրայելի թագավորի հետ»։ 12 Եվ նրա ծառաներից մեկն ասաց. Ոչ ոք, տե՛ր իմ թագավոր.
Իսրայելում գտնվող Եղիսե մարգարեն է Իսրայելի թագավորին հայտնում ամեն բան, ինչ դու խոսում ես քո ննջասենյակում։ 13 Եվ նա ասաց. Գնացե՛ք ու տեսե՛ք, թե նա որտեղ է, որ ես մարդ ուղարկեմ ու բռնել տամ»։ Եվ նրան հայտնեցին ու ասացին. Դոթայիմում է։
14 Ձիեր, կառքեր և մեծ զորք ուղարկեց այնտեղ, որոնք գիշերը եկան ու պաշարեցին քաղաքը։ 15 Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք։ 16 Նա էլ ասաց. Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։ 17 Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։ 18 Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։ 19 Եվ Եղիսեն ասաց նրանց. Այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ։ Եկե՛ք իմ ետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ 20 Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն. և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։
Այսօր մենք կանդրադառնանք Եղիսեի երեք աղոթքներին ընդդեմ վախի, հոգևոր կուրության և խավարի ուժերի դեմ: Մենք մուտք ենք գործում աղոթքի և ծոմի շրջան, և իմ սիրտի ցանկությունն է, որ մեր եկեղեցական ընտանիքը ազատություն գտնի այդ երեք ոլորտներում: Սրանք այն տարածքներն են, որտեղ թշնամին ամեն օր թիրախավորում է հավատացյալներին։
Կա հոգևոր աշխարհ, և մենք հոգևոր պատերազմի մեջ ենք: Աստծո արքայությունը և Սատանայի թագավորությունը: Մեր պատերազմը արյան ու մարմնի դեմ չէ. Եթե այդպես է, ուրեմն դուք թույլ եք տվել, որպեսզի սատանայի խավար ուժերը մուտք գործեն ձեր կյանք: Սա հակամարտող թագավորությունների պատերազմ է՝ Աստծո և Սատանայի թագավորության: Հովհաննես 18-ում Հիսուսը խոսում է այն մասին, թե ինչպես Իր թագավորությունն այս աշխարհից չէ: Եփեսացիս 2-ում խոսվում է մի թագավորության մասին, որի տիրակալը Սատանան է՝ օդի իշխանը և մենք այս երկու թագավորությունների միջև պատերազմի մեջ ենք։
1. Աղոթք վախի դեմ։
15 Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք։ 16 Նա էլ ասաց. Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։
- Հավատքն ու վախը չեն կարող զբաղեցնել նույն տարածքը։
Հավատքը նկարագրված է Եբրայեցիս 11.1-ում որպես «աներևույթ բաների ապացույցը»։ «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե տեսողությամբ»։ Բ Կոր. 5:7
2 Տիմ. 1.7 – Որովհետեւ Աստուած չ’տվեց մեզ երկչոտութեան հոգի, (deilia, Դայլիա) այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան (self-control)։
- Վախի փոխարեն Հոգին մեզ տալիս է «զորություն»:
Եսայի 41:10 — Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Հռ. 8:15 — Որովհետև դուք ծառայությա՛ն (bondage) հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։
- Երբ Աստվածաշունչն ասում է՝ «մի՛ վախեցիր», վախ բառը վերաբերում է սարսափին կամ խուճապին։
Սաղմոս 34:4 — Ես դիմեցի Տիրոջը, և նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ։
Ելից 14:13-14 — 13 Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք, կանգնե՛ք ձեր տեղում և տեսե՛ք Տիրոջ փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար. որովհետև այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլևս հավիտյան չեք տեսնելու։ 14 Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։
- Ի՞նչ էր մտածում Եղիսեն։
Սաղ. 91:1-7 – 1 Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ 2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։ 3 Որովհետեւ նա կփրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը։ 4 Նա կծածկէ քեզ իր փետուրներովը, նորա թեւերի տակ ապահով կլինիս. նորա ճշմարտութիւնը ասպար է եւ զրահ։ 5 Դու չես վախենա գիշերի զարհուրանքից. այն նետիցը որ թռչում է ցերեկը։ 6 Այն ժանտախտիցը, որ խաւարումը շուռ է գալիս. այն հարուածիցը, որ սատկեցնում է կէս օրումը։ 7 Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։
11 Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ 12 Նորանք ձեռների վերայ կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։
- Ահա թե ինչու մենք աղոթում և ծոմ ենք պահում 21 օր, որպեսզի կարողանանք հաղթահարել վախը, որը կաթվածահար է անում մեր հավատքը:
2. Աղոթք Հոգեվոր կուրության դեմ։
17 Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի։
Եփ. 1:17-18 – Որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ փառքի Հայրը տա ձեզ իմաստութեան եւ հայտնութեան հոգի՝ իր գիտություով. Որ ձեր սրտերի աչքերը լուսաւորուելով՝ գիտենաք, թէ ի՞նչ է նորա կոչումի հույսը, եւ ի՞նչ է իր ժառանգության փառաւոր մեծությունը սուրբերում.
Հայտնություն 3:18-19 — 18 Ես քեզ խորհուրդ եմ տալիս. գնի՛ր ինձնից կրակի մեջ թրծված ոսկի, որ հարստանաս, և սպիտակ զգեստներ, որ հագնես, որպեսզի քո մերկությունը չերևա, և չամաչես. աչքերիդ դե՛ղ դիր, որ տեսնես։ 19 Ում ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։
3. Աղոթք Խավարի Ուժերի դեմ։
18 Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ։
20 Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասաց. Ո՛վ Տեր, բա՛ց սրանց աչքերը, որ տեսնեն. և Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։
- Մենք ներքաշված ենք հոգեւոր պատերազմի մեջ։
Եփ. 6:12 — Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։
- Մենք այս պատերազմը հաղթանակի համար չենք պայքարում. մենք պայքարում ենք հաղթանակից.
Կող. 2:14-15 — 14 Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, 15 իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց իրանում.
Ա Հովհաննես 5:4-5 — որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։
- Դևերը հոգու դեմ պայքարում են մտածմունքների միջոցով, որոնց պետք է դիմակայել Աստծո Խոսքով և Սուրբ Հոգու աղոթքով։
Հուդա 1:20 — Բայց դուք, սիրելինե՛ր, ձեր անձերը ձեր սուրբ հավատի վրա՛ կառուցեք՝ Սուրբ Հոգով աղոթելով։