Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Եղջյուրդ լցրո՛ւ յուղով եվ գնա

Բանալի համարներ. 1 Թագ. 16:1-14 

1  Եվ Տերը Սամուելին ասաց. Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես, որովհետև ես մերժեցի նրան, որ նա չթագավորի Իսրայելի վրա։ Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և ե՛կ քեզ ուղարկեմ բեթլեհեմացի Հեսսեի մոտ, որովհետև նրա որդիներից մեկին ինձ համար թագավոր տեսա։ 2  Սամուելն ասաց. Ինչպե՞ս գնամ. եթե Սավուղը լսի, ինձ կսպանի։ Եվ Տերն ասաց. Հետդ մի երի՛նջ վերցրու և ասա՛, թե՝  Եկել եմ Տիրոջը զոհաբերություն անելու։  3  Եվ Հեսսեին է՛լ հրավիրիր զոհաբերության, իսկ ես քեզ կհասկացնեմ, թե ի՛նչ ես անելու. ինձ համար թագավոր պիտի օծես նրան, որին քեզ կասեմ։

10  Եվ Հեսսեն Սամուելի առջևով անցկացրեց իր յոթ որդիներին, և Սամուելը Հեսսեին ասաց. Տերը սրանցից ոչ մեկին չընտրեց։  11  Եվ Սամուելը Հեսսեին ասաց. Սրա՞նք են քո բոլոր տղաները։ Եվ Հեսսեն ասաց. Տակավին մնացել է կրտսերը. նա հիմա ոչխարներն է արածեցնում։ Եվ Սամուելը Հեսսեին ասաց. Մա՛րդ ուղարկիր և բերե՛լ տուր նրան, որովհետև մենք սեղան չպիտի նստենք, մինչև նա այստեղ չգա։  12  Եվ նա մարդ ուղարկեց ու բերել տվեց նրան. նա շիկահեր էր, գեղեցիկ աչքերով և դեմքով էլ գեղեցիկ։  Այն ժամանակ Տէրն ասեց. Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։  13  Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

 14  Եւ  Տիրոջ Հոգին հեռացաւ Սաւուղից. Եւ Տիրոջ կողմանէ մի  չար ոգի նեղում էր նորան։  

1. Ինչու՞ Աստված ընտրեց եղջյուրը:

1  Եվ Տերը Սամուելին ասաց. …Եղջյուրդ լցրո՛ւ յուղով և գնա…

  • Եղջյուրը կապված է զոհաբերության և փրկության հետ:

Գլխից պետք է եղջյուր կտրել։ Որտեղ արյուն չկա, այնտեղ յուղ չկա: Երբ արյուն տեսնես, յուղը կհոսի…

  • Աստվածաշնչում «եղջյուրը» օգտագործվում է որպես ուժի, զորության, հաղթանակի և պատերազմի խորհրդանիշ, որը ներկայացնում է Աստծո կարողությունը պաշտպանելու իր ժողովրդին, այդ իսկ պատճառով այն հաճախ օգտագործվում է Աստծո զորությունն ու իշխանությունը նկարագրելու համար։
2. Մինչև ե՞րբ պիտի Սավուղի համար սուգ անես։
  • Ի՞նչ նոր բան է Տերը խնդրում ձեզանից:

  • Կա՞ ինչ-որ հին կամ սառը հարաբերություն, որին դեռ տրամադրում եք ձեր մտքերը, զգացմունքները կամ էներգիան:

  • Պե՞տք է, որ անցյալում ինչ-որ բան բաց թողնեք, որպեսզի կարողանաք ընդունել ներկան։

Կրկնեք այս խոսքերը և ասեք՝ Դավիթն ինձ է սպասում։

3. Բոլորն ապրում ու անցնում են վշտի հովիտով:
  • Դա նորմալ է, սակայն այնտեղ մնալը նորմալ չէ։

Հռութը Նոեմիի հետ գնում է Բեթլեհեմ…

Հակոբը սգաց Հովսեփի համար…

Հովսեփը սգաց իր եղբայրների համար…

Դավիթը սգաց կորած որդու համար…

Աննան սգաց ամուլ լինելու համար…

Մարիամը սգաց Հիսուսի համար… 

  • Ինչ պետք է անել, երբ քայլում ես վշտի հովտում:

Աննան աղոթեց…

Ա Թագ 2:1 — Աննան աղոթեց և ասաց. Իմ սիրտն ուրախացավ Տիրոջով, Տիրոջով բարձրացավ իմ եղջյուրը, Բերանս հոխորտաց իմ թշնամիների դեմ, Քանզի քո փրկությամբ ուրախացա։

Դավիթը երգեց…

2 Թագ. 22:2-3 – 2  Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։  3  Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ  իմ փրկութեան եղջիւրը, իմ  բարձրութիւնն ու  ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։

Զաքարիան  Սուրբ Հոգիով լցվց, մարգարեացավ եւ ասեց.

Ղուկ. 1:69 –  Եվ իր ծառայի՝ Դավթի տնից մեզ համար փրկության եղջյուր կանգնեցրեց, ինչպես որ դարեր առաջ իր սուրբ մարգարեների բերանով ասել էր.

4. Հիսուսը մեր փրկության եղջյուրն է:
5. Իմ փրկության եղջյուրը իմ պատերազմի պաշտպանությունն ու զենքն է։

13  Սամուելը վերցրեց յուղի եղջյուրը և օծեց նրան իր եղբայրների մեջ, և այդ օրից հետո Տիրոջ Հոգին զորավոր կերպով իջավ Դավթի վրա. և Սամուելը վեր կացավ ու գնաց Ռամա։

  • Սամուելը Դավթին օծեց իր եղբայրների ներկայությամբ՝ Աստծո հրահանգով գաղտնի։

  • Հուդայի մարդիկ օծեցին Դավթին։

  • Իսրայելի բոլոր երեցները Դավթին օծեցին Քեբրոնում։
6. Ձեր անձնական հաղթանակը նախորդում է հանրային հաղթանակին:

Ա Թագ. 17:33 — Սավուղը Դավթին ասաց. Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր։

34 Եվ Դավիթն ասաց Սավուղին. Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, 35 ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ 36 Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ 37 Եվ Դավիթն ասաց. Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ 

38 Եվ Սավուղը Դավթին ասաց. Գնա՛, և Տերը քեզ հետ լինի։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ 39 Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով