Բանալի խոսք – 4 Թագ. 2:19-22
Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսէին. Ահա քաղաքիս դիրքը լաւ է ինչպէս որ տէրս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը՝ անպտուղ։ 20 Եւ նա ասեց. Ինձ մի նոր կուժ բերէք եւ մէջը աղ դրէք. եւ բերին նորա մօտ։ 21 Եւ նա գնաց ջուրերի աղբիւրի մօտ եւ աղ գցեց այնտեղ, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Ես բժշկեցի այս ջուրերը. այսուհետեւ այդտեղից այլ եւս մահ եւ անպտղութիւն չլինի։ 22 Եւ այն ջուրերը բժշկուեցան մինչեւ այսօր՝ Եղիսէի խօսած խօսքին պէս։
- Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞։ Հակ. 3:11
- Դո՛ւք էք երկրի աղը. Աղը բարի է. Իսկ եթե աղն անհամանայ, ի՞նչով պիտի համովացնէք. աղ ունեցէք ձեր անձերումը, եւ իրար հետ խաղաղութիւն արէք։ (Մատ. 5։13, Մար. 9:49)
- Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք յուրաքանչյուրին (Կող. 4:6)
Ամփոփում – (Ել. 15:22-26)
22 Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը։ Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան։ 23 Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր։ Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն։ 24 Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»։ 25 Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց։ Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ։ Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան։ Նա ասաց. 26 «Եթէ ուշադիր լսես քո տէր Աստծու ձայնը, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատուիրաններին ու ենթարկուես նրա բոլոր հրամաններին, քեզ վրայ չեմ թափի բոլոր այն հիւանդութիւնները, որ թափեցի եգիպտացիների վրայ, քանզի ես եմ քեզ բժշկող Տէրը։