Բանալի համար. ՀՈՎ. 6.24-41
1 Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։ 2 Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ 3 Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ 4 Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։ 5 Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն։ 6 Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։ 7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի։ 8 Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. 9 Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար։ 10 Հիսուսն էլ ասաց. Մարդկանց գետնի՛ն նստեցրեք։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։ 11 Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ 12 Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի։ 13 Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։ 14 Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու։ 15 Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։
24 Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։ 25 Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար։ 26 Հիսուսը նրանց պատասխանեց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ Նրանք ասացին Հիսուսին. Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը։
35 Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
- Ես եմ կյանքի հացը (6.35; տե՛ս Հով. 35, 41, 48, 51)
- Ես եմ աշխարհի լույսը (8.12; տե՛ս Հով.. 18, 23)
- Ես եմ ոչխարների դուռը (տե՛ս Հով. 10.7, 9)
- Ես եմ բարի հովիվը (տե՛ս Հով. 10.11, 14)
- Ես եմ հարությունը և կյանքը (տե՛ս Հով. 11.25)
- Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (տե՛ս Հով. 14.6)
- Ես եմ ճշմարիտ որթատունկը (տե՛ս Հով. 15.1, 5)
- Այս հրաշքի նույն պատմությունը նշված է նաև Մարկոս 6.30-44, Ղուկաս 9.10-17 և Հովհաննես 6.1-14 հատվածներում:
1. Հիսուսը Կենաց Հացն է։
Ես եմ երկնքից իջած հացը։
31 Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. “Երկնքից նրանց ուտելու հաց տվեց” (Սաղ. 78.24)։ 32 Հիսուսը նրանց ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, 33 որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։ 34 Նրանք ասացին Հիսուսին. Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը։ 35 Հիսուսը նրանց ասաց. Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։
41 Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. Ես եմ երկնքից իջած հացը։
Մատթեոս 6.11 — Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։
- Արդյո՞ք Աստված այսօր էլ է այս հրաշքը կատարում։ Երբևէ տեսե՞լ եք այս հրաշքը ձեր կյանքում:
Մարկոս 6.39-41 — 39 Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ-խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ 40 Եվ նրանք դաս-դաս նստեցին՝ հարյուր-հարյուր և հիսուն-հիսուն։ 41 Հիսուսը վերցրեց հինգ հացն ու երկու ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց ու աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն երկու ձկները նույնպես բոլորին բաժանեց։ 42 Բոլորն էլ կերան ու կշտացան։
2. Կենաց հացը կշտացնում է մեր հոգին:
- Այն այսօր մեր ձեռքերում է։
Ղուկաս 22.19-20 — 19 Եվ հացը վերցնելով՝ գոհություն հայտնեց, կտրեց ու նրանց տվեց և ասաց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է տրվում. այս արե՛ք ի հիշատակ ինձ»։ 20 Նույն կերպ էլ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, որ ձեզ համար է թափվում։
Ա Կոր. 10.17 — Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս այն մեկ հացից ենք հաղորդվում։
3. Այս կենաց հացը պետք է ուտել: Հիսուսը բացատրում է.
Հով. 6:47-51 — 47 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ 48 Ես եմ կյանքի հացը։ 49 Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։ 50 Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ 51 Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար։
- Եկեք միասին մասնակից լինենք Սուրբ Հաղորդությանը։