Յոթ նշաններ, որոնք կատարեց Հիսուսը
- Ջուրը գինի է շինում — Հով. 2.31
- Ազնուականի որդուն բժշկում – Հով. 4.46-54
- Կաղ մարդու բժշկումը Բեթեզդայում — Հով. 5.1-9
- Հինգ հացով և երկու ձուկով հինգ հազար հոգի է կերակրում — Հով. 6.1-14
- Ծովի վերայ ման գալով գնում է աշակերտների մօտ — Հով. 6.17-20
- Բանում է ծնունդիցը կոյր մի մարդի աչքերը — Հով. 9.1-7
- Հարուցանում է մեռած Ղազարոսին — Հով. 11.1-44
Քրիստոսի յոթ ինքնությունները
- Ես եմ կեանքի հացը — Հով. 6.35
- Ես եմ աշխարհքի լոյսը – Հով. 8.12
- Եմ ոչխարների դուռը — Հով. 10.7
- Ես եմ բարի հովիւը — Հով. 10.11
- Ես եմ յարութիւնը եւ կեանքը — Հով. 11.25
- Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. — Հով. 14.6
- Ես եմ ճշմարիտ որթը — Հով. 15.1
Բանալի համար. ՀՈՎ. 11.1-46
1 Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից՝ Մարիամի ու նրա քույր Մարթայի գյուղից։ 2 Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։
Հով. 12.1-3 — Զատկից վեց օր առաջ Հիսուսը եկավ Բեթանիա, որտեղ ապրում էր Ղազարոսը, և որին նա մեռելներից հարություն էր տվել։ Այնտեղ նրա համար ընթրիք պատրաստեցին։ Մարթան սպասարկում էր, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մեկն էր։ Արդ Մարիամը մեկ լիտր նարդոսի ազնիվ, թանկարժեք յուղ վերցրեց, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Եվ տունը լցվեց յուղի բուրմունքով։
Եթե ձեր մտքում հարց առաջացավ, թե արդյոք սա նույն Մարիամն է, որ դարձյալ յուղով օծեց և իր մազերով սրբեց Հիսուսի ոտքերը, ապա ձեզ հիշեցնեմ, որ ձեր հիշած դեպքը կատարվեց Կափառնաում քաղաքում: Այս Մարիամը Ղուկասի ավետարանի Մարիամը չէ, քանի որ ամեն անգամ երբ այս Մարիամի մասին հիշատակվում է, գրվում է իր բնակավայրի անունը՝ Բեթանիա, որտեղ ապրում էր իր եղբոր՝ Ղազարոսի և քույր՝ Մարթայի հետ։
3 Արդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին ու ասացին. Տե՛ր, քո սիրելի (φιλέω) ընկերը հիվանդացել է։ 4 Երբ Հիսուսը լսեց, ասաց. Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծու փառքը հայտնի դարձնելու համար է, որպեսզի Աստծու Որդին նրա միջոցով փառավորվի։ 5 Հիսուսը սիրում էր (ἀγαπάω) Մարթային, նրա քրոջն ու Ղազարոսին։ 6 Եվ երբ լսեց, որ նա հիվանդ է, երկու օր մնաց այնտեղ, որտեղ հիվանդն էր։ 7 Դրանից հետո աշակերտներին ասաց. Եկե՛ք նորից Հուդա գնանք։
- Հիսուսի կողմից ՍԻՐՎԱԾ լինելը չի վերացնում ՎԻՇՏԸ մեր կյանքից:
Հիսուսը սիրում էր իր ընկերներին՝ Մարթային, Մարիամին և Ղազարոսին (հ. 3, 5, 36), սակայն Ղազարոսը մահացավ: 5-րդ և 6-րդ համարները կարծես թե հակասական են. Այո, Հիսուսը սիրում էր Մարթային և նրա քրոջը և Ղազարոսին: Սակայն, երբ նա լսեց, որ Ղազարոսը հիվանդ է, նա դիտավորիալ երկու օր ավել մնաց այնտեղ: Ինչո՞ւ Հիսուսն անմիջապես չուղևորվեց Բեթանիա՝ Ղազարոսին բուժելու։ Երբ Հիսուսը վերջապես հասավ Բեթանիա, և՛ Մարթան, և՛ Մարիամն ասացին Հիսուսին. Տե՛ր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա (հ. 21, 32):
17 Երբ Հիսուսը եկավ, նրան արդեն չորս օր գերեզմանի մեջ դրված գտավ։
18 Բեթանիան Երուսաղեմին շուրջ տասնհինգ ասպարեզ էր մոտ։ 19 Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ 20 Արդ երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ 21 Մարթան Հիսուսին ասաց. Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ 22 Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ էլ որ խնդրես, Աստված կտա քեզ։ 23 Հիսուսը նրան ասաց. Քո եղբայրը հարություն կառնի։ 24 Մարթան նրան ասաց. Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը՝ հարության ժամանակ։
25 Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ 26 Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես։ 27 Մարթան նրան ասաց. Այո՛, Տե՛ր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին, որ աշխարհ էիր գալու։
-
- Հիսուսը հարցրեց Մարթային. «Սրան հավատո՞ւմ ես»: (հ. 26)։
- Հավատալ բառը հիշատակվում է ութսունհինգ անգամ Հովհաննեսի Ավետարանում: Ութ անգամ այստեղ միայն այս գլխում:
25 Ես եմ հարությունը և կյանքը.
Հայտնություն 1.18 — Ես մեռա և ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Եվ ունեմ դժոխքի ու մահվան բանալիները։
1. Հարությունը ներկայիս իրականություն է, որը պետք է ապրել:
- Քայլել նոր կյանքով և մտքի նորոգությամբ
Հռ. 8.11 — Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի Հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
Այս հատվածը վերաբերում է ոչ թե մահացածների ապագա հարությանը, այլ Հոգու կենդանացնող զորությանը, այն զորությանը, որը կարող է օգնել մեզ այստեղ և հիմա «Քայլել նոր կյանքով և մտքի նորոգությամբ»:
35 Հիսուսն արտասվեց։
-
- Այո, մենք էլ լաց ենք լինում, երբ տեսնում ենք մեր սիրելիների մահը, բայց հույսը չենք կորցնում։
36 Այդժամ հրեաներն ասում էին. Տես ինչպե՜ս էր նրան սիրում։ 37 Նրանցից ոմանք ասում էին. Նա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ։ 38 Արդ Հիսուսը, դարձյալ ինքն իր մեջ խռովվելով, գերեզման եկավ։ Դա մի քարայր էր՝ վրան մի քար դրված։ 39 Հիսուսն ասաց. Վերցրե՛ք այդ քարը։ Մեռածի քույրը՝ Մարթան, նրան ասաց. Տե՛ր, հիմա արդեն նեխած կլինի, որովհետև չորս օրվա է։
40 Հիսուսը նրան ասաց. Քեզ չասացի՞, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես։
2. Հարությունը ապագա իրադարձություն է, որին պետք է անհամբեր սպասել:
41 Եվ քարը բարձրացրին։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. Հա՛յր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ 42 Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ. բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ 43 Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս եկ»։ 44 Եվ մեռելը դուրս ելավ՝ ձեռքերն ու ոտքերը պատանով կապված և երեսը թաշկինակով պատված։ Հիսուսը նրանց ասաց. Դրան արձակե՛ք ու թողե՛ք, որ քայլի։
-
- Ինչպես Մարթան և Մարիամը, մենք նույնպես անհամբեր սպասում ենք հարության ապագա օրվան:
Ա Թես. 4.16-18 — քանի որ Տերն ինքը հրամանի ազդարարմամբ, հրեշտակապետի ձայնով ու Աստծու փողի հնչմամբ երկնքից ցած կիջնի, և Քրիստոսով մեռածները նախ հարություն կառնեն, և հետո մենք՝ ողջերս, որ մնացել ենք, նրանց հետ միասին ամպերի մեջ կհափշտակվենք՝ Տիրոջը դիմավորելու, և այդպես ամեն ժամ Տիրոջ հետ կլինենք։ Ուրեմն միմյանց մխիթարե՛ք այս խոսքերով։
Փիլ. 3.20-21 — Բայց մեր բնակությունը երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին, որը մեր խոնարհ մարմինը պիտի նորոգի և իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնի այն զորությամբ, որ ամեն ինչ հնազանդեցնում է իրեն։
Ա Կոր. 15.51-55 —Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։ Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)
45 Արդ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսն ի՛նչ արեց, հավատացին նրան։ 46 Բայց նրանցից ոմանք փարիսեցիների մոտ գնացին ու պատմեցին նրանց, ինչ որ Հիսուսն արեց։
Այս շաբաթ եկեք կարդանք Ղուկաս 16.19-31 հատվածը, աղքատ Ղազարոսի առակը: