9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ես եմ ճշմարիտ որթատունկը

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.1-11

1 Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։ 2 Յուրաքանչյուր ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր ճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ 3 Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։  4 Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ 5 Ինչպես ճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 6 Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան ճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ 7 Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ 8 Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ 9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10 Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ 11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։

  1. Ես եմ կեանքի հացը — Հով. 6.35
  2. Ես եմ աշխարհի լոյսը – Հով. 6.35
  3. եմ ոչխարների դուռը — Հով. 6.35
  4. Ես եմ բարի հովիվը — Հով. 6.35
  5. Ես եմ հարությունը եւ կեանքը — Հով. 6.35
  6. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը եւ կեանքը. — Հով. 14.6
  7. Ես եմ ճշմարիտ որթատունկը — Հով.15.1
1. ՀԻՍՈՒՍԻ ՄԵՋ ՄՆԱԼԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ։

1 Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։

Ծննդոց 1.28 — Աստված օրհնեց նրանց և Աստված ասաց նրանց. Աճեցե՛ք, (be fruitful) բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։

  • ՈՐԹԱՏՈՒՆԿԸ Իսրայելի հոգևոր արտոնությունների խորհրդանիշն է: Թեև ակնհայտ է, որ պտղաբեր ճյուղերը ներկայացնում են ճշմարիտ քրիստոնյաներին։

Սաղմոս 80.8-9 — Մի որթատունկ փոխադրեցիր Եգիպտոսից, ազգեր դուրս հանեցիր և տնկեցիր այն։ Ճանապարհ պատրաստեցիր նրա առջև և հաստատեցիր նրա արմատները, և նա լցրեց երկիրը։ Սարերը ծածկվեցին նրա ստվերով, և Աստծու մայրիների պես են նրա ճյուղերը։ Նրա ոստերը երկարացրիր մինչև ծովը և նրա ճյուղերը՝ մինչև գետը։

Երեմիա 2.21 — Ես քեզ տնկել էի (իմ Հայրը մշակն է) իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։

  • Աստվածաշունչը հաճախ օգտագործում է պտուղի փոխաբերությունը՝ նկարագրելու մեր կյանքի արդյունքը: Պտուղը կարող է լինել ինչպես լավ, այնպես էլ վատ.

Հռ.7.5 Որովհետև քանի դեռ մարմնի մեջ էինք, մեղսավոր կրքերը, որ օրենքի պատճառով էին, զորանում էին մեր անդամների մեջ, որպեսզի մենք պտղաբեր լինենք մահվան համար։

  • Եթե Աստված սիրում է քեզ, Նա էտելու է քեզ:
2. ՀԻՍՈՒՍԻ ՄԵՋ ՄՆԱԼԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԷՏՈՒՄ:

2 Յուրաքանչյուր ճյուղ, որ ինձ վրա է և պտուղ չի տալիս, նա կտրում է այն. և յուրաքանչյուր պտղաբեր ճյուղ էտում է, որ առավել պտղաբեր լինի։ 3 Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի։

  • Աստծո խոսքը մաքրող միջոց է: Այն դատապարտում է մեղքը, ներշնչում է սրբություն, նպաստում է աճին և բացահայտում է հաղթանակի զորությունը: Հիսուսը շարունակում է իր ժողովրդին լվանալ խոսքի միջոցով (Եփեսացիս 5.26):

  • Պտղաբեր քրիստոնյան շատ ավելի լավ արդյունք կտա:

Առակ. 11.30 – Արդարի պտուղը կեանքի ծառ է.

Այսպիսով, ինչպե՞ս եք դառնում պտղաբեր:

4 Մնացե՛ք իմ մեջ, ես էլ՝ ձեր մեջ։ 5 Ինչպես ճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի, այնպես էլ դուք, եթե ինձ հետ չմիավորվեք։ 

Երբ մեր Տերն ասում է՝ մնա իմ մեջ, նա խոսում է կամքի, ընտրությունների, մեր կայացրած որոշումների մասին: Մենք պետք է որոշենք անել այնպիսի բաներ, որոնք մեզ կապում են նրա հետ: Ահա թե ինչ է նշանակում մնալ նրա մեջ։ (Բոյս)

Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ 

  • Պողոսն արտահայտում է նույն ճշմարտությունը, երբ ասում է. 

«Այո՛, Քրիստոսի հետ մեռա խաչի վրա և այժմ կենդանի եմ. ես չե որ ապրում եմ՛, այլ Քրիստո՛սն է ապրում իմ մեջ» (Գաղատացիս 2.20), և ես «ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով (Փիլիպպեցիս 4.13):»

Ամեն բան ասելով՝ Պողոս առաքյալը ոչ միայն ակնարկում է հոգևոր պարգևները, այլ նաև Հոգու պտուղը, որը շնորհների որակավորման գործոնն է։ 

3. ՀԻՍՈՒՍԻ ՄԵՋ ՄՆԱԼԸ ԼԱՎ ՊՏՈՒՂ ԿԲԵՐԻ։

6 Եթե մեկն ինձ հետ չի միավորվում, նրան ճյուղի պես կնետեն, և կչորանա։ Ապա այն կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվի։ 7 Եթե ինձ հետ միավորված մնաք, իմ խոսքերն էլ ձեր մեջ մնան, ինչ որ կամենաք, խնդրեք, այն ձեզ կտրվի։ 8 Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։ 

  • Քրիստոսի ճշմարիտ հետևորդները ճանաչելի կլինեն իրենց պտուղներից:

Մատ. 7.15-23 – 15   Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը,  որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց  յափշտակող գայլեր են։  16   Իրանց պտուղներից նորանց  ճանաչեցէք.  մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։  17  Այսպէս  ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։  18  Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։  19  Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։  20  Ուրեմն իրանց պտուղներիցը  ճանաչեցէք նորանց։ 

 21  Ոչ թէ ամեն ինձ  Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։  22  Շատերը կասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր,  չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։  23   Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ՝ Երբէք ձեզ չեմ ճանաչել.  ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։ 

Երգ Երգոց 2.15 — Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։

Մեր ամենամեծ խնդիրը ոչ թե մեզնից դուրս է, այլ մեր սրտում է։

9 Ինչպես Հայրն ինձ սիրեց, այնպես էլ ես ձեզ սիրեցի. մնացե՛ք իմ սիրո մեջ։ 10 Եթե իմ պատվիրանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ 11 Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը կատարյալ լինի։

16 Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։ 17 Այս եմ ձեզ պատվիրում, որ սիրեք միմյանց։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով