9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ես հաղթել եմ աշխարհին

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. ՀՈՎՀԱՆՆԵՍ 16.29-33

29 Աշակերտները նրան ասացին. Այժմ ահա բացահայտ ես խոսում և ոչ մի առակ չես ասում։ 30 Հիմա հասկանում ենք, որ դու ամեն ինչ գիտես ու կարիք չունես, որ որևէ մեկը քեզ բան հարցնի։ Սրանով հավատում ենք, որ դու Աստծուց ես ելել։ 31 Հիսուսը նրանց պատասխանեց. Հիմա հավատո՞ւմ եք։ 32 Ահա ժամանակը գալիս է, և արդեն իսկ եկել է, երբ բոլորդ կցրվեք, յուրաքանչյուրը՝ իր տունը, և ինձ մենակ կթողնեք։ Բայց ես մենակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։    

33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։

The Personnel Journal-ը հաղորդում է այս անհավանական վիճակագրությունը. գրանցված պատմության սկզբից ի վեր ամբողջ աշխարհը խաղաղության մեջ է եղել ժամանակի ութ տոկոսից էլ պակաս: Ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ 3530 տարիների արձանագրված պատմության մեջ միայն 286 տարին է խաղաղություն տեսել, և ավելի քան 8000 խաղաղության պայմանագիր է կնքվել և խախտվել: (Moody Bible Institutes Today In The Word, հունիս):

1. ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ԽՈՍՏԱՑՎԱԾ Է։

33 Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։

  • Հիսուսն այս խոսքերն ասաց իրեն ծեծելուց և խաչելուց մի քանի ժամ առաջ:

Հովհաննես. 14.27 — Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա։

Հովհաննես 20.19 — Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. Խաղաղությո՜ւն ձեզ։

Հովհաննես 20.26 Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին. նրանց հետ էր նաև Թովմասը։ Հիսուսը մտավ փակ դռներով, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց. Խաղաղությո՜ւն ձեզ։

Երկու արվեստագետներ ձեռնամուխ եղան կատարյալ խաղաղություն ներկայացնող նկար նկարելու: Առաջինը նկարեց մի կտավ, որտեղ պատկերված էր մի փոքրիկ լճի վրա նավակի մեջ նստած անհոգ տղայի՝ առանց ալիքների՝ … Մյուսը նկարեց կատաղի քամի և ալիքներ, որտեղ քամիները թափահարում են նավակը, իսկ Հիսուս խաղաղութեամբ նավակի մէջ քնած էր։

Եսայի 9.6 — Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, և իշխանությունն իր ուսերի վրա կլինի, և կկոչվի Սքանչելի Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր և Խաղաղության Իշխան։

  • Հիսուսին անվանում են Խաղաղության Իշխան, քանի որ Նա է մեզ խաղաղություն տվողը։ Նա նախընտրեց գնալ դեպի խաչը և Իրեն որպես զոհ մատուցել խաչի վրա մեր մեղքերի համար, որպեսզի մենք կարողանանք խաղաղություն ունենալ Աստծո հետ: Նա շտկեց Աստծո հետ մեր խզված փոխհարաբերությունը:

  • Այն փաստը, որ Հիսուսը կոչվում է Խաղաղության Իշխան, մեզ հնարավորություն է տալիս դառնալ խաղաղարար(ներ):

Բ Կոր. 13.11 — Արդ, եղբայրնե՛ր, ուրա՛խ եղեք, կատարյա՛լ եղեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։

Ինչպե՞ս ապրել խաղաղության մեջ ինքդ քեզ հետ և ուրիշների հետ:

Հռոմեացիս 12.18 — Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։

  • Հնարավոր է լինել խաղաղության մեջ, եթե մենք մնանք Հիսուսի մեջ։

36 Աշխարհում նեղություն պիտի ունենաք…

2. ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆ Է՝ ՄԵԶ ՏԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ՆԵՂՈւԹՅԱՆ ՄԵՋ:
  • Նկատի ունեցեք, որ խաղաղ չի նշանակում «հեշտ»: Հիսուսը երբեք հեշտ կյանք չի խոստացել. Նա միայն օգնություն է խոստացել։ Իրականում Նա մեզ ասաց, որ այս աշխարհում կունենանք նեղություններ (Հովհաննես 16.33) և փորձություններ (Հակոբոս 1.2):

Խաղաղությունը նեղության բացակայությունը չէ: Դա Քրիստոսի ներկայությունն է այդ դժվարության մեջ: – Շեյլա Ուոլշ

  • Հիմա հարցը նրանումն է, թե ինչպե՞ս ենք խաղաղություն պահպանում նեղության/դժվարության/փորձության մեջ:

Եսայի 26.3-4 — Հաստատուն միտք ունեցողին դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի քեզ է հուսացել։ Հավիտյան Տիրո՛ջը վստահեք, որովհետև Տեր Աստված հավիտենական վեմ է…

Քրիստոնյա մի բժիշկ վերջերս հետաքրքիր հարցում է անցկացրել իր հիվանդների մասնակցությամբ։ Մինչ նրանք սպասում էին սպասասրահում, նրանց խնդրեցին լրացնել մի փոքրիկ հարցում իրենց մասին: Հարցերից մեկը հետևյալն էր՝ «Ո՞րն է ձեր թիվ մեկ ցանկությունը»: Պատասխանները վերլուծելով՝ բժիշկը պարզել է, որ իր հիվանդների 67%-ի թիվ մեկ ցանկությունը մտքի խաղաղությունն է։ (Ռիչարդ Ջոնս)

Հռոմեացիս 15.13 — Եվ հույսի Աստվածը թող ձեզ ամեն ուրախությամբ և խաղաղությամբ լցնի հավատի մեջ, որպեսզի Սուրբ Հոգու զորության հույսով առատանաք։

Աստծո ներկայության մեջ տիրում է կատարյալ խաղաղություն: Եվ դա հենց այն տեղն է, որտեղ ես ցանկանում եմ լինել: – Թրեյսի Բրեյլոք

Փիլիպպեցիս 4.6-7 — Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։

3. ՀԱՂԹԱՆԱԿԸ ԽՈՍՏԱՑՎԱԾ Է։

…բայց քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։

Կող. 2.14-15 — 14  Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց, 15  իշխանություններին և պետություններին մերկացնելով՝ հայտնապես խայտառակեց ու նրանց հաղթեց իրանում.

Ա Կորնթացիս 15.26, 54-55 — 26 Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է,  54 …Մահը հաղթության մեջ ընկղմվեց։ 55 Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը, գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը։

57 Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։

Ա Հովհաննես 5.4-5որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է։

Աստված մեզ թույլ չի տա երկքաղաքացիության շքեղությունը։ Այս աշխարհը խաչը հանեց Իր Որդուն, և Աստված կոչ է անում մեզ հաղթել աշխարհին: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհը մեզ թշնամի է, մի համակարգ, որը սնվում է Սատանայի կողմից և հաճելի է մարմնին:

Հռո. 12.2 — Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։

Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով