9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Եվ այս քարը Աստծու տուն թող լինի

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Ծննդ. 28:10-22

10  Եւ Յակոբը  Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի  Խառան.  11  Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մայր էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։ 

12  Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ  ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։ 13  Եւ  ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց.  Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը.  այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.  14  Եւ  քո սերունդը երկրի աւազի չափ կլինի եւ կտարածուի դէպի  արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ  քեզանով կօրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։  15  Եւ  ահա ես քեզ հետ եմ, եւ  ամեն տեղ ուր որ գնաս քեզ կպահեմ, եւ  քեզ այս երկիրը կդարձնեմ. Որովհետեւ  քեզ չեմ թողիլ մինչեւ որ  կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։

16  Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի  Եհովան այստեղ է, եւ ես չգիտէի։  17  Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։

18 Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։ 19 Եվ այդ տեղի անունը Բեթել  դրեց.

22 Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ։

1. Քարը.

11 Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։

1 Պետ. 2:5-7 — Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար…   Որովհետև Գրքում էլ կա. Ահա Սիոնում դնում եմ ընտիր, պատվական անկյունաքար, և նրան հավատացողը չպիտի ամաչի (Ես. 28.16)։ Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար այն քարը, որ կառուցողները մերժեցին, անկյունաքար եղավ (Սաղ. 118.22)։

  • ԵԿԵՂԵՑԻՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԸ ՉԷ, ԱՅԼ ԱՍՏԾՈ ԿԱՌՈՒՅՑԸ։

Հովհաննես 2:19 — Հիսուսը նրանց պատասխանեց և ասաց. Քանդե՛ք այս տաճարը, և երեք օրում ես կվերականգնեմ այն։

Մատթեոս 16:18 — Ես էլ քեզ ասում եմ, որ դու Պետրոս ես, և այդ վեմի (Petra) վրա եմ կառուցելու իմ եկեղեցին, և դժոխքի դռները (դարպասնե՛ր)  նրան չեն կարողանա հաղթել։

Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։

2. Դուռը.

12  Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ  ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։

Հովհաննես 1:51 — Եվ նրան ասաց. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնեք երկինքը բացված և Աստծու հրեշտակներին, որ բարձրանում և իջնում են Մարդու Որդու վրա։

  • Բարի գործերը մեզ դրախտ չեն հասցնի։

Ծննդոց 11:4 — Եվ ասացին. Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ։

  • Քրիստոսի գերեզմանի գլորված քարը և երկնքի դուռը։

Հովհաննես 10:9 — Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։

Մատթեոս 7:13 — Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։

  • Յուրաքանչյուր հավատացյալ կտեսնի Հակոբի երազը և Ստեփանոսի տեսիլքը:

Գործք Առաքելոց 7:56 — Եվ ասաց. Ահա տեսնում եմ երկինքը բացված ու Մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած։

Հայտնություն 19:11 — Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր Հավատարիմ ու Ճշմարիտ։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։

3. Յուղը.

Ծննդոց 28:18-19 — 18 Վաղ առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, այն կանգնեցրեց որպես հուշարձան և նրա վրա յուղ լցրեց։ 19 Եվ այդ տեղի անունը Բեթել (Աստծո Տուն) դրեց.

Մատթեոս 3:16 — Եվ Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ աղավնակերպ իջնում էր ու գալիս էր իր վրա։

Գործք Առաքելոց 10:38 — Գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր. թե ինչպե՛ս Աստված նրան օծեց Սուրբ Հոգով ու զորությամբ. որը շրջում էր՝ բարիք գործելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։

Աստված օծում է հավատացյալներին.

Բ Կոր. 1:21-22 — Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է, որ մեզ նաև կնքեց և Հոգու գրավը մեր սրտերի մեջ դրեց։

1 Հով. 2:20 –  Եւ դուք օծություն ունեք  այն Սուրբից  եւ ամեն բան գիտէք։

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։