- Մեզանից շատերը միգուցե լսել են Սուրբ Հոգու մասին, բայց ոչ Նրա ծառայության։
- Մեզանից շատերը միգուցե լսել են Սուրբ Հոգու մասին, բայց ոչ նրան որպես անձ։
- Մեզանից շատերը միգուցե լսել են Սուրբ Հոգու մասին։
Եթե ցանկանում եք ավելի խորը ուսումնասիրել և հասկանալ Սուրբ Հոգու մասին կարդացեք Ավետարան ըստ Հովհաննեսի 14-16 գլուխները։
Հովհաննես 14-16 գլուխներում Հիսուսն օգտագործում է Նա, Նրա և Իր դերանունները 19 անգամ խոսելով Սուրբ Հոգու մասին։
Նոր Կտակարանը ներառում է ավելի քան 90 հղումներ Սուրբ Հոգու մասին.
Հռովմիացիների 1-7 գլուխներում Սուրբ Հոգու մասին նշված է միայն ընդամենը չորս անգամ (Հռով. 1։4« 2։29« 5։5« 7։6), իսկ 8րդ գլխում 19 անգամ։
Եվ այսպես, Ո՞վ է Սուրբ Հոգին
Պատասխանը հետևյալն է. Աստվածաշունչը ներկայացնում է անձը՝ որպես իսկություն, որը կարող է անձնային կամ հարաբերակցական հատկանիշներ ցուցաբերել (օրինակ՝ խոսել, մտածել, զգալ, գործել)։ Այն, ինչը կատարում է այս անձնային գործողությունները փոխհարաբերությունների մեջ, օրինակ՝ Աստված, հրեշտակնեը և մարդիկ, անձ է։
Արդյո՞ք Սուրբ Հոգին համապատասխանում է այս չափանիշներին։
Բանալի խոսք. (Գործ. 19:1-7)
Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց.
2 «Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»։
Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։
3 Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»։ Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»։ 4 Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ, ով գալու է իրենից հետոյ, նրա՛ն թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»։ 5 Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով։
6 Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։ 7 Նրանք շուրջ տասներկու հոգի էին։
Բանալի խոսք.
Եթե ցանկանում եք ավելի խորը ուսումնասիրել և հասկանալ Սուրբ Հոգու մասին կարդացեք Ավետարան ըստ Հովհաննեսի 14-16 գլուխները։
Հովհաննես 14-16 գլուխներում Հիսուսն օգտագործում է Նա, Նրա և Իր դերանունները 19 անգամ խոսելով Սուրբ Հոգու մասին։
(Հով. 14:26)
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունով, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
(Հով. 15:26)
Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար։
Հով. 16:13-14
Բայց երբոր նա՝ ճշմարտութեան Հոգին կգայ, նա կառաջնորդէ ձեզ ամեն ճշմարտութեան մէջ. որովհետեւ իր անձիցը չի խօսիլ, այլ ինչ որ կլսէ՝ կխօսի, եւ գալու բաները կպատմէ ձեզ։ 14 Նա ինձ կփառաւորէ:
I. Սուրբ Հոգու Անձը և Գործունեությունը
- Հոգին սովորեցնում և հիշեցնում է
Հով. 14:26 – Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար։
1 Կոր. 2:13 – խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներով՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։
2. Հոգին խոսում է
Գործ. 8:29 – Հոգին էլ Փիլիպպոսին ասեց. Մօտեցիր եւ հասիր այդ կառքին։
Գործ. 13:2 – Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ։
3. Հոգին որոշումներ է կայացնում
Գործ. 15:28 – Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։
4. Հոգուն կարելի է տրտմեցնել
Եփ. 4:30 – Եւ մի տրտմեցնէք Աստուծոյ Սուրբ Հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար։
5. Հոգուն կարելի է բարկացնել
Եբր. 10:29 – Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կարժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց։
6. Հոգուն կարելի է ստել
Գործ. 5:3-4 – Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն, եւ ագարակի գնիցը թագցնես։ 4 Չ՞է որ նա որ կենում էր՝ քոնն էր, եւ ծախուած էլ քո իշխանութեան տակն էր. Ի՞նչ է՝ որ այս բանը դրիր քո սրտի մէջ. Ոչ թէ մարդկանց սուտ խօսեցիր, այլ Աստուծուն։
7. Հոգին կարող է արգելել կամ կանխել մարդու խոսքը կամ ծրագրերը
Գործ. 16:6-7 – Եւ Փռիւգիան եւ Գաղատացիների երկիրը ման եկան, Սուրբ Հոգուցն արգելուելով որ Ասիայի մէջ Աստուծոյ խօսքը չ’խօսեն։ 7 Երբոր եկան Միւսիայի կողմերը, ջանք էին անում որ գնան դէպի Բիւթանիա, եւ Հոգին թոյլ չ’տուաւ նորանց։
8. Հոգին քննում է ամեն ինչ և գիտի Աստծո մտքերը
1 Կոր. 2:10-11 – Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։ 11 Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։
9. Հոգին բաշխում է հոգևոր պարգևները
1 Կոր. 12:11 – Բայց այս ամենը հէնց միեւնոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։
10. Հոգին օգնում է մեզ, բարեխոսում է մեզ համար և միտք ունի
Հռ. 8:26-27 – Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։ 27 Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։
11. Հոգին վկայում է հավատացյալներին նրանց որդեգրության մասին
Հռ. 8:16 – Նոյն ինքն Հոգին վկայութիւն է տալիս մեր հոգուն հետ, որ մենք Աստուծոյ որդիք ենք։
12. Հոգին վկայում է Քրիստոսի մասին
Հով. 14:26 – Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կսովորեցնէ ձեզ, եւ կյիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
13. Հոգին փառավորում է Քրիստոսին, վերցնում է այն, ինչ Քրիստոսինն է, և ազդարարում է հավատացյալներին
Հով. 16:14 – Նա ինձ կփառաւորէ, որովհետեւ իմիցը կառնէ եւ կպատմէ ձեզ։