9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

ԵՐԲ ՀՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԵԶ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մեր այսօրվա հատվածում մենք կտեսնենք, որ ոչ միայն արարչագործությունն է հառաչում, և ոչ միայն մենք ենք հառաչում՝ փառքի համար, այլ Ինքը՝ Սուրբ Հոգին նույնպես հառաչում է։ Երբ սկսում եք հառաչել, իմացեք, որ դուք մենակ չեք։ Մենք կտեսնենք մեր աստվածաշնչյան հատվածում, թե ինչպիսի՛ հանգամանքներում է Սուրբ Հոգին օգնում մեզ։

Քրիստոսի վերաբերյալ. Սուրբ Հոգին վկայելու (15:26) և փառավորելու է (16:14) Քրիստոսին

Հավատացյալների վերաբերյալ. Սուրբ Հոգին (The Helper) սովորեցնելու (14:26), առաջնորդելու (16:13), ցույց է տալու (16:13,15) և հիշեցնելու է (14:26) Քրիստոսին և Նրա Թագավորությանը։

Աշխարհի վերաբերյալ. «Աշխարհին կհանդիմանի մեղքի համար, և արդարության համար, և դատաստանի համար»

Բանալի խոսք.

(Հռ. 8:22-27)

Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա  միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։  23 Եւ ոչ միայն նորանք,  այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք,  մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝  որդեգերութեանն սպասելով այսինքն  մեր մարմնի ազատութեանը։  …26 Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին,  որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք.  բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։  27 Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը.  որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։ 

1. ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ է ՄԵԶ ԵՐԲ ՄԵՆՔ ԹՈՒՅԼ ՈՒ ՀՈԳՆԱԾ ԵՆՔ։
  • Այն Հոգին, Ով սուրբ է, օգնում է «մեր տկարություններին»։ համար 26
  • Այս բառը բառացիորեն նշանակում է՝ «առանց ուժի», և անկարող լինելու իմաստ է կրում։
    • Բ Կորնթացիների 12:10-ում. «Որովհետև երբ ես տկար եմ, այն ժամանակ ես զորավոր եմ»։
    • 2 Կոր. 12:9 – Եւ նա ինձ ասեց. Բաւական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զօրութիւնը տկարութեան մէջ է կատարվում. արդ աւելի յօժարութեամբ իմ տկարութիւններովը կպարծենամ. որ Քրիստոսի զօրութիւնը բնակուէ ինձանում։ 
  • ՕՐԻՆԱԿ։ 
  • 1 Կորնթացիների 2:3-4 – Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։ 4 Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ,  այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.
  • 2 Կորնթացիների 12:10-ում – Դրա համար գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր։
2. ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ է ՄԵԶ ԵՐԲ ՄԵՆՔ ՇՓՈԹՎԱԾ ԵՆՔ, ՔԱՆԻ ՈՐ ՉԳԻՏԵՆՔ, ԹԵ ԻՆՉԻ՛ ՀԱՄԱՐ ԱՂՈԹԵԼ։ 
  • Սուրբ Հոգին նույնպես օգնում է մեզ, երբ «Մենք չգիտենք, թե ինչի՛ համար աղոթել»։
    • Սաղմոս 5։1-ում. «Տե՛ր, ակա՛նջ դիր իմ խոսքերին, և մի՛տքդ առ իմ աղաղակը»։
  • Բարի լուրն այն է, որ համաձայն Սաղմոս 38.9-ի՝ սա բավական է Աստծո համար. 
    • «Տե՛ր, Քո առջև է իմ բոլոր փափագը. Իմ հառաչանքը Քեզանից ծածուկ չէ»։
  • Սաղմոս 34:18-ում գրված է, որ Աստված «մոտիկ է սրտով կոտրվածներին և փրկում է հոգով փշրվածներին»։
  • Հիշո՞ւմ եք Հիսուսի պատմությունը սեփական անձն արդարացնող փարիսեցու մասին, ով գնաց տաճար և ճոռոմ-ճոռոմ աղոթեց։
    • Ղուկաս 18։11-ում գրված է, որ նա աղոթում էր իր մեջ. «Ո՜վ Աստված, գոհանում եմ Քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ՝ հափշտակող, անիրավ, շնացող, կամ ինչպես էլ այս մաքսավորը։ Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և իմ բոլոր ստացվածքներից տասանորդ եմ տալիս»։ Իսկ մաքսավորը կանգնած էր հեռվում, և նույնիսկ գլուխը դեպի երկինքը չբարձրացելով՝ ողորմության մասին աղոթք էր մրմնջում. «Ո՜վ Աստված, ողորմի՛ր ինձ՝ մեղավորիս»։ 
3. ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ է ՄԵԶ հասկանալ որ ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ՄԵՐ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ 

Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. համար 27

  • Ա Մնացորդաց 28:9. «…Որովհետև Տերը քննում է բոլոր սրտերը և գիտի խորհուրդների բոլոր միտքը»։
  • Սաղմոս 44:21. «…Որովհետև Նա գիտի սրտի գաղտնիքները»։
  • Երեմիա 20:12 – ում գրված է, որ Աստված պարզապես հպանցիկ կերպով չի անդրադառնում մեր դրդապատճառներին. «…Ո՜վ Զորաց Տեր, որ Դու քննում ես արդարին, որ տեսնում ես երիկամունքը և սիրտը…»։
ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ՀՈԳՈՒ ՄԻՏՔԸ 

Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը. համար 27

  • Երբ մենք աղոթում ենք Սուրբ Հոգով, մեր վերստին ծնված հոգին ամբողջովին հասկանում է Հոր կամքը (միտքը) Սուրբ Հոգու միջոցով։
    • 1 Կոր. 2:9,10 – Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։ 10 Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։
    • 1 Կոր. 14:2 – Որովհետեւ լեզուներով խօսողը, մարդկանց հետ չէ խօսում, այլ Աստուծոյ հետ (Սուրբ Հոգու հետ). որովհետեւ ոչ ով չէ լսում, բայց հոգով խորհուրդներ է խօսում։
4. ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ է ՄԵԶ ԱՂՈԹԵԼ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԻ 
  • Հետաքրքիր է՝ իմ աղոթքներից քանի՞սն են համաձայն իմ կամքի և ոչ՝ համաձայն Աստծո կամքի։
    • Ա Հովհաննես 5։14.  «Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի Նա, թե ինչ որ Նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ»։
Ամփոփում

26 Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին,  որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք.  բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։  27 Եւ սրտերը քննողը գիտէ թէ ինչ է Հոգու խորհուրդը.  որովհետեւ Աստւծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխօսում է։