Երեք ճշմարտություն ուրախ լինելու մասին
Կենտրոնացում.
Հետաքրքիր է որ Հիսուսը սկսեց իր ծառայությունը 40 օր անապատում (ՄԹ 4: 1-11, Մկ 1: 12-13, Լկ 4: 1-13) եւ իր ծառայությունը վերջացրեց հաղթանակով 40 օր անցկացնելով իր աշակերտների հետ իր հարությունից հետո:
Ուսումնասիրություն.
Բեթանիան Հրէաստանի մի գյուղ էր Երուսաղեմից մոտ 2կմ. դեպի արեւելք (Հովհաննես 11:18), հեռավորությունը համարվում էր «Շաբաթ օրվա ճանապարհ» (Գործք 1:12): Բեթանիան գտնվում էր Երիքովի ճանապարհին: Բեթանիայի եզրերը կպված էր Ձիթենյաց լեռանը, Երուսաղեմին կից մի քաղաք:
Աստվածաշնչում 40 թիվը նշված է 146 անգամ և շատ կարևոր խորհուրդ է կրում իր մեջ:
- 40 օր ջրհեղեղ եղավ երկրի վրա — Ծննդոց 7։17
- 40 օրից հետո Նոյը իր շինած տապանի պատուհանը բացեց — Ծննդ. 8:6
- 40 օր եւ 40 գիշեր Մովսէսը Քորեբ սարում ծոմապահության մեջ էր — Ելից 24:18;34:28; Բ Օրինաց 9:9,25
- 40 օր եւ 40 գիշեր Եղիան ծոմապահության մեջ էր — 1 Թագավորներ 19։8
- 40 օր Լրտեսները շրջեցին խոստացյալ երկիրը — Թվեր 13։25
- 40 օր և Նինուէն պիտի կործանուի — Հովն. 3:4
Աստվածաշունչը նշում է որ Հիսուսը 40 օրվա ընթացքում առնվազն 10 անգամ հայտնվել է իր աշակերտներին իր փառավորյալ մարմնի մեջ։
- Մարիամ Մագդաղենացին (Մարկոս 16.9-11, Հովհաննէս 20:11-18)
- Երկու մարդկանց Էմմաուսի ճանապարհին (Մարկոս 16:12-13 Ղուկաս 24:13-35)
- Պետրոսին (Ղուկաս 24:34, 1 Կորնթ 15։5)
- Երեվաց 10 աշակերտներին վերնատանը (առանց Թովմասի): (Ղուկաս 24:36-49, Հովհաննէս 20:19-23)
- 11 աշակերտներին վերնատանը(Թովմասի հետ). (Մարկ 16։14-18, Հովհ. 21:26-29, 1 Կորնթ 15։5)
- 7 աշակերտներին ձկնորսության ժամանակ Գալիլեա լճում (Հովհ. 21:1-23)
- Երեվաց Աշակերտներին Ձիթենյաց լեռան վրա վերջին անգամ. (Մարկ 16: 19-20, Ղուկ. 24: 50-52, Գործք 1:3-11)
- Ավելի քան 500 մարդկանց: (1 Կորնթ 15։6)
- Իր եղբայր Հակոբոսին. (1 Կորնթ 15։7)
Բանալի համար. Ղուկ. 24:50-53 Գործք. 1։1-12
50 Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։ 51 Եւ եղավ որ նա նորանց օրհնելիս, բաժանուեց նրանցից, եւ դէպի երկինք էր վերանում։ 52 Եւ նորանք երկրպագեցին Հիսուսին, եւ մեծ ուրախությունով ետ դառան Երուսաղէմ։ 53 Եւ միշտ տաճարում էին, գովաբանում եւ օրհնաբանում էին Աստծուն։ Ամէն։
1 Առաջին պատմությունը գրի առա, ով Թէոփիլէ, ամեն բանի համար, որ Հիսուսը սկսեց անել եւ սովորեցնել, 2 մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ։ . 3 Որոնց էլ իր չարչարանքից հետո իրեն կենդանի կանգնացրեց շատ ապացույցներով քառասուն օրվա միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծո արքայության համար խօսելով։ 4 Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմից չ’հեռանալ, այլ սպասել Հօր ավետիքին, որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։ 5 Որովհետեւ Հովհաննէսը իրավի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտվեք, ոչ թէ շատ օրեր սորանից հետո։ 6 Եւ Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»։ 7 Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. 8 Բայց դուք զօրություն կ’առնէք՝ երբոր Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմում եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։ 9 Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացավ. Եւ մի ամպ վեր առավ նորան նորանց աչքերից։ 10 Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. 11 «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»։ 12 Այն ժամանակ ետ դառան Երուսաղէմ Ձիթենեաց անուանուած սարից, որ մօտ է Երուսաղէմին շաբաթ օրվա ճանապարհի չափ։
1 Տիմ. 3:16 – Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցավ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացավ փառքով։
Ի՞նչու նրանք այդքան ուրախացան։
Ահա երեք ճշմարտություն, Քրիստոնիայի ուրախության մասին։
Ամպը, Օրհնությունը եվ Խոստումը։
1.Ես ուրախ եմ որովհետեվ — Տիրոջ Ամպը ինձ ծածկել է։
- Գործ. 1:9 – 9 Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առավ նորան նորանց աչքերից։
- Հայ. 1:7 – Ահա նա գալիս է ամպերով. եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն։
- Հին կտակարանում Աստված իր ժողովուրդի հետ խոսում էր նշաններով. Ամպի եվ կրակի։
- Աստված Մովսեսի հետ խոսեց ամպի միջից։
Ել. 13:21 – 21 Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սյունով նորանց ճանապարհ ցույց տալու համար, եւ գիշերը կրակի սյունով, որ նորանց լույս տա, որ ցերեկ եւ գիշեր գնան։
Սաղ. 99:7 – Ամպի սյունում նա խօսում էր նորանց հետ.
Սաղ. 119:105 – Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։
- Սողոմոնի Տաճարը լցվեց ամպով։
- Քրիստոսի այլակերպութիւնը — ամպը Իջավ իր վրա եվ ձայն լսվեց երկնքից։
Գործ. 2:2-4 – 2 Եւ Հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։ 3 Եւ երեւացին նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վրա։ 4 Եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։
Այժմ Սուրբ Հոգին մեր միջից բարեխոսում է Հիսուսին երկնքում։
2. Ես ուրախ եմ որովհետեվ — Իմ Տերը ինձ Օրհնել է։
50 Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։
- Այսինքն, նա մեզ փոխանցեց հոգեվոր ժառանգություն։
Հռ. 8:17 – Եվ եթէ որդիներ ենք, ապա եւ՝ ժառանգներ. ժառանգներ Աստծու եւ ժառանգակիցներ Քրիստոսի. եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին։
Քրիստոսի համբարձումը մեր առջև օրհնության դուռ բացեց, որպեսզի իր զորությունը գործի մեր կյանքում ցանկացած պահի եւ ցանկացած վայրում:
3. Ես ուրախ եմ որովհետեվ — Ես Խոստումի Որդի եմ։
Սուրբ Հոգու մկրտության.
- Գործ. 1:5,8,10-11 – 5 Որովհետեւ Հովհաննէսը իրավի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտվեք, ոչ թէ շատ օրեր սորանից հետո։
Մկրտության նպատակը խոստումը.
8 Բայց դուք զօրություն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վրա կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմում եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։
Իր վերադարձի խոստումը։
- 10 Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, 11 Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։
- Փիլիպ. 3:21 – Որ կնորոգէ մեր խոնարհ մարմինը որ իր փառավոր մարմնին կերպարանակից լինի այն զօրությունով, որ կարող է ամեն բան հնազանդեցնել իրան։
- 1 Կոր. 15:49 – 49 Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնավորի պատկերն էլ պիտի հագնենք։
- 1 Հով. 3:2 – Սիրելիներ, հիմա Աստուծո որդիներ ենք, եւ տակավին հայտնված չէ թէ ինչ պիտի լինենք. բայց գիտենք թէ, երբոր նա կ’հայտնվի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։