Բանալի համարներ. Հով. 1.11-28
11 Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չընդունեցին։ 12 Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ 13 Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։
29 Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս էր իր մոտ, ու ասաց. Ահա Աստծու Գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ 30 Սա է, որի մասին ես ասում էի. Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ 31 Ես չէի ճանաչում նրան։ Սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։
32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ 33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը։ 34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ Սա է Աստծու Որդին։
1. Առաջին մկրտությունը դա հոգու վերածնունդն է։
13 Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։
- Հիսուսն ասաց, եթե մարդը վերստին չծնվի չի կարող տեսնել Աստծո արքայությունը (Հովհ. 3.3)։
- Եթե մարդը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող մտնել Աստծո թագավորությունը։ (Հովհ. 3.5)։
- Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը հոգի (Հովհ. 3.4,6)։
- Սուրբ Հոգին մեզ մկրտեց քրիստոսի մարմնի մեջ։ Նա մեզ դրեց Քրիստոսի ձեռքերի մեջ։
Աստված մեր Փրկիչը, իր քաղցրությունն ու մարդասիրությունը հայտնեց և փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ պարզապես իր ողորմած լինելու համար։ Նոր ծնունդ տվեց մեզ մկրտությամբ և Սուրբ Հոգու միջոցով վերանորոգեց մեզ (Տիտոս 3.3-4)։
Գաղ. 3.27 – Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսին հագած էք։
Եփ. 5.26 – Որ նորան սրբացնէ՝ մաքրելով ջրի ավազանովը՝ խօսքի միջոցով.
Օրինակ։ երեխան մոր որովայնում ապրում է ջրի մեջ և սնունդ է առնում իր մորից ու ճանաչում է իր մոր ձայնը։
2. Ջրի մկրտությունը քո վերածնման խորհրդանիշն է։
31 Սակայն որպեսզի ՆԱ հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։
- Ինչո՞ւ մկրտվել
Որովհետև ուզում ես հետևել Քրիստոսի օրինակին։
Մար. 1:9 – Եւ եղաւ այն օրերը՝ որ Յիսուսը եկաւ Գալիլեացիների Նազարէթիցը, եւ մկրտուեցաւ Յովհաննէսիցը Յորդանանի մէջ։
Այս մկրտությունը նշանավորում է 2 Կորնթացիս 5.21-ում արտահայտվածի սկիզբը. «Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չգիտէր, մեզ համար մեղք արաւ. որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում»: Երբ Հիսուսը մկրտվեց, նա «մեղք չգիտեր» և չէր մեղանչել իր կյանքի ընթացքում, բայց խաչի վրա մեր մեղքը դրվեց Նրա վրա, և նա մեղք դարձավ մեր փոխարեն, որպեսզի մենք՝ որպես իրեն և նրա ավարտված գործին հավատացողներ, վերցնենք Նրա արդարությունը մեզ վրա։
Որովհետև Քրիստոսն է դա պատվիրել։
Մատ. 28.19-20 – Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով.
- Ո՞վ պետք է մկրտվի
Ցանկացած անձնավորություն, որ որոշում է կայացրել հավատալ Քրիստոսին, պետք է մկրտվի։
«Եվ նրանք, որ ուրախությամբ ընդունեցին Նրա խոսքերը, մկրտվեցին»։ Գործք 2.41 «Բայց երբ հավատացին Փիլիպոսին, որ Աստծո թագավորության ու Հիսուս Քրիստոսի անվան մասին էր քարոզում, մկրտվում էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք»։ Գործք. 8.12
3. Սուրբ Հոգու խոստումը (մկրտությունը) Քրիստոսի ուսմունքն է։
32 Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ 33 Ես նրան չէի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ինձ ասաց. “Ում վրա տեսնես, որ Հոգին իջնում է ու մնում, նա՛ է Սուրբ Հոգով մկրտողը”։ 34 Ու ես տեսա և վկայեցի, թե՝ “Սա է Աստծու Որդին”։
Գործ. 2.37-39 – Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. Ի՞նչ պետք է անենք, եղբայրնե՛ր։ Պետրոսը նրանց ասաց.
-
- Ապաշխարեցէ՛ք, (μετανοέω, metanoeō – change of mind, մտքի փոփոխություն, փոխեցեք ձեր ընթացքը)
- եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար,
- եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը (մկրտությունը). որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը։
-
- Մար. 16.15-16 – Նրանք, ովքեր հավատում են, հայտնի կլինեն հետևյալ նշաններով.
- Իմ անունով չար ոգիներ պիտի հանեն,
- Նոր լեզուներով պիտի խոսեն,
- Ձեռքով օձ պիտի բռնեն առանց խայթվելու (Ծննդոց 3.14-15),
- Եվ եթե մահացու որև է թույն էլ խմեն, չպիտի վնասվեն,
- Հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն նրանց։
- Մար. 16.15-16 – Նրանք, ովքեր հավատում են, հայտնի կլինեն հետևյալ նշաններով.
-
- Մար. 16.20 – Եվ նրանց քարոզչությունը հաստատվում էր իրենց տրված բոլոր նշաններով, որ ուղեկցում էին իրենց։ Ամեն։