Բանալի համարներ. Ժող. 3.11
11 Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է մարդկանց սրտումը. Բայց մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծու արած գործերը։
Եբրայեցիներին 8.5 — Ովքեր իրենց ծառայությունն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուքով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր. «Տե՛ս,- ասում է, – որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց»։
1 Թես. 4.12-13 – 12 Չենք կամենում, եղբայրնե՛ր, ու տրտմեք, ինչպես ուրիշները, որ հույս չունեն։ 13 Որովհետեւ եթէ հաւատում ենք, որ Յիսուսը մեռաւ եւ յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուած ննջեցեալներին Յիսուսի ձեռով կբերի նորա հետ։
Սուրբ Գիրքն ասում է որ.
1. Երկինքը․․․ ծառերի դրախտավայր է։
Հայ. 2.7 – 7 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտի մէջ է»։
Հայ. 22.1-2 – 1 Եւ ցույց տվեց ինձ մի մաքուր գետ, կենդանի ջրի ակնվանու նման փայլուն, որ դուրս էր գալիս Աստուծոյ եւ Գառի աթոռից։ 2 Եվ նրա հրապարակի մեջտեղում՝ գետի այս ու այն կողմերում, կենաց ծառն էր, որ տասներկու պտուղ էր տալիս. ամեն ամիս իր պտուղն էր տալիս, իսկ ծառի տերևները ազգերին բժշկելու համար էին։
Ծննդ. 2.8-9 – 8 Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը, և իր արարած մարդուն դրեց այնտեղ։ 9 Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրից ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջ տեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը։
Պողոսն ասում է որ.
2. Երկինքը․․․ հնչյունների դրախտավայր է։
2 Կոր. 12.1-4 – 1 Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։ 2 Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։ 3 Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի. 4 Որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։
Հայ. 19.6 – 6 Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։ 7 Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկավ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։
Ղուկ. 15.25 – 25 …եւ երբոր եկաւ տանը մօտեցաւ, երգերի եւ պար գալու ձայնը լսեց։
Հիսուսն ասում է որ.
3. Երկինքը․․․ հիանալի պատմությունների դրախտավայր է։
Ղուկ. 23.39-43 – 39 Եւ այն կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նորան եւ ասում. Եթէ դու ես Քրիստոսը, փրկիր քո անձը եւ մեզ։ 40 Իսկ միւսը պատասխանեց սաստելով նորան՝ եւ ասեց. Եւ դու չե՞ս վախենում Աստուածանից, որ հէնց նույն պատժի մէջ ես։ 41 Ու մենք՝ իրավունքով ենք պատժուած. որովհետեւ մեր արած գործերին արժանի հատուցումն ենք առնում. իսկ սա ոչ մի անտեղի բան չ’գործեց։ 42 Եւ ասեց Յիսուսին. Տէր, ինձ յիշիր, երբոր գաս քո թագաւորութիւնովը։ 43 Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտում կ’լինիս։
-
- Այս խոստովանությունը եղավ մարդու և Աստսո միջև։
Հռոմեացիներին 10.9-10 — 9 Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես. 10 քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկության համար։