Բանալի համարներ.
Հայ. 21:1-4 – 1 Եւ տեսա նոր երկինք եւ նոր երկիր. որովհետեւ առաջի երկինքը եւ երկիրն անցան. եւ էլ ծով չ’կա։ 2 Եւ ես՝ [Յովհաննէսս] տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը վայր գալիս Աստուածանից երկնքից պատրաստուած ինչպէս մի զարդարուած հարս իր մարդի համար։ 3 Եւ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Ահա Աստուծո խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ 4 Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերից. եւ մահն այլեւս չի լինի, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցավ այլեւս չի լինի, որովհետեւ առաջիններն անցան։
2 Կոր. 5:17 – 17 Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծուած է. հիները անցան, ահա ամեն բան նոր եղավ։
-
- Ի՞նչ կլինի այս ներկա երկրի հետ:
2 Պետ. 3:10-12 – 10 Բայց Տիրոջ օրը գողի պես պիտի գա. այդ ժամանակ երկինքը (աստղերը, լուսինը, արևը) շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։
1. Հին Երկիրն ու Հին Երկինքը կանցնեն:
Եբր. 11:10 – 10 Որովհետեւ (Աբրահամը) սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։
Սացմոս 102:25-26 — Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։ Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։
2. Նոր Երկինքն ու Նոր Երկիրը միանշանակ կատարելագործված։
Հայտնություն 21:9-19, 21 — 9 Եվ եկավ մեկն այն յոթ հրեշտակներից, որոնք վերջին յոթ պատուհասներով լի յոթ գավաթներն ունեին։ Նա խոսեց ինձ հետ ու ասաց. «Արի՛, քեզ պիտի ցույց տամ հարսին՝ Գառան կնոջը»։ 10 Եվ ինձ Հոգով տարավ մի մեծ ու բարձր լեռ և ցույց տվեց ինձ սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից։ 11 Նա Աստծու փառքն ուներ, և նրա լուսավորությունը թանկարժեք քարի էր նման, ինչպես բյուրեղյա հասպիսը։ 12 Նա ուներ մեծ ու բարձր պարիսպ, տասներկու դռներ և դռների վրա՝ տասներկու հրեշտակներ և նրանց գրված անունները, որոնք Իսրայելի տասներկու ցեղերի անուններն են։
13 Արևելյան կողմից՝ երեք դուռ, հյուսիսայինից՝ երեք դուռ, հարավայինից՝ երեք դուռ և արևմտյանից՝ երեք դուռ։ 14 Քաղաքի պարիսպը տասներկու հիմքեր ուներ, դրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների անունները։ 15 Ինձ հետ խոսողը մի ոսկե եղեգյա երիզաչափ ուներ, որպեսզի չափեր քաղաքը, նրա դռներն ու պարիսպները։
16 Քաղաքը քառակուսի էր. նրա երկարությունը հավասար էր լայնությանը։ Եվ չափեց քաղաքը եղեգով՝ տասներկու հազար (1500 miles, 2200 km) ասպարեզ. նրա երկարությունը, լայնությունը և բարձրությունը հավասար էին։ 17 Չափեց նրա պարիսպը՝ հարյուր քառասունչորս կանգուն (216 feet, 65 metter), մարդու չափով, որ գործածում էր հրեշտակը։ 18 Եվ նրա պարսպի շինվածքը հասպիսից էր։ Քաղաքը մաքուր ոսկի էր, մաքուր ապակու նման։
Այս թվային տարածքը կարող է ամբողջությամբ փակել Կանադայից մինչեւ Մեքսիկայի ծոցը եւ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Կոլորադո նահանգը:
Քաղաքի ստորգետնյա մակարդակը կկազմի գրեթե երկու միլիոն քառակուսի մղոն, և այն օդ կբարձրանա 600,000 հարկ բարձրությամբ:
Հայ. 21:24-26 – 24 Եւ [փրկեալների] ազգերը նորա լույսով պիտի գնան. եւ երկրի թագավորները իրենց փառքը եւ պատիվը կ’բերեն նորա մէջ։ 25 Եւ նորա դռները չեն փակվի ցերեկը, որովհետեւ գիշեր չի լինի այնտեղ։ 26 Եւ ազգերի փառքը եւ պատիվը կ’բերեն նորա մէջ։
19 Քաղաքի պարսպի հիմքերը զարդարված էին ամեն տեսակ թանկարժեք քարերով. առաջին հիմքը՝ հասպիս, երկրորդը՝ շափյուղա, երրորդը՝ ագաթ, չորրորդը՝ զմրուխտ, 21 Եվ տասներկու դռները՝ տասներկու մարգարիտներից, յուրաքանչյուր դուռը՝ մեկ մարգարիտից. քաղաքի հրապարակը՝ մաքուր ոսկի, ինչպես թափանցիկ ապակի։
- There is plenty room in heaven.
Հով. 14:1-2 – 1 Ձեր սիրտերը թող չխռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։ 2 Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. ապա թէ ոչ ես ձեզ կասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
3. Նոր Երկինքն ու Նոր Երկիրը հավերժ կատարյալ կլինեն:
Եփեսացիներին 1:10 — որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի, ինչ որ երկնքում է և ինչ որ երկրի վրա։
…Թող քո կամքը լինի ինչպես երկնում այնպես էլ երկրի վրա։
- Ծննդոց գիրքը մեզ հայտնում է կորած դրախտի մասին, իսկ Հայտնության գիրքը պատմում է նրա վերականգնամ մասին։
Ծննդոց 3:8-9 — Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։
Աստված աշխարհը Քրիստոսով փրկագնելու ծրագիր ունի:
Հռ. 8:18-19,22-23,26 – 18 Որովհետեւ այնպէս եմ դատում որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու այն գալու փառքին հետ, որ մեզանում պիտի յայտնուի։ 19 Որովհետեւ ստեղծուածների եռանդալից ակնկալութիւնը Աստուծոյ որդկանց յայտնութեանն է սպասում։
22 Որովհետեւ գիտենք որ բոլոր ստեղծուածները մինչեւ հիմա միասին հառաչում են եւ ցաւի մէջ են։ 23 Եւ ոչ միայն նորանք, այլ ինքներս էլ որ Հոգու առաջին պտուղն ունինք, մենք էլ մեր անձերումը հառաչում ենք՝ որդեգերութեանն սպասելով այսինքն մեր մարմնի ազատութեանը։
26 Այսպէս էլ Հոգին օգնում է մեր տկարութիւններին, որովհետեւ թէ ինչ բանի համար պիտի աղօթք անենք՝ ինչպէս արժան է, չ’գիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխօս է լինում։