Բանալի համարներ. Մատ. 6.19-21, 1 Կոր. 4.11-13
19 Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա. ուր որ ցեցն եւ ժանգն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ 20 Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքում, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ 21 Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։
11 Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ 12 Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով. բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք. հալածում են եւ մենք համբերում ենք. 13 Հայհոյում են, մենք աղաչանք ենք անում. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։
1. Մենք կպարգևատրվենք մեր միջոցները ճիշտ նպատակով օգտագործելու համար:
Մատ. 19.21-22 –21 Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր։ 22 Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։
Մատ. 19.28-30 – 28 Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ 29 Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ 30 Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ։
2. Մենք կպարգևատրվենք ըստ մեր շարժառիթների։
Մատ. 6.1-4 – 1 Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը չանեք մարդկանց առաջ՝ նրանց ցույց տալու համար, այլապես վարձ չեք ունենա ձեր Հորից, որ երկնքում է։ 2 Արդ՝ երբոր ողորմություն անես, փող մի հնչեցնիր քո առաջ. ինչպէս կեղծավորներն են անում ժողովարանների մէջ եւ փողոցների մէջ, որ փառավորվեն մարդկանցից. Ճշմարիտ ասում եմ ձեզ. նորանք իրենց վարձքն առած են։ 3 Բայց դու երբոր ողորմություն անես, թող չիմանա քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը. 4 Որպէսզի քո ողորմությունը ծածուկ լինի, եւ քո Հայրն՝ որ ծածուկ տեղը տեսնում է, յայտնապէս կհատուցի քեզ։
Երեմիա 17.9-10 – Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ։ Ես՝ Տերս, փորձում եմ սիրտը, քննում եմ միտքը, որ մարդուն տամ իր ճանապարհների համեմատ և իր արարքների արդյունքի համեմատ։
Առակաց 16.2 – Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։
3. Մենք կպարգևատրվենք մեր վարվելակերպի համար:
Մատ. 5.11-12 –11 Երանի է ձեզ, երբոր կնախատեն ձեզ եւ կհալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր մասին իմ պատճառով։ 12 Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։
Ղուկ. 6.35-36 – 35 Բայց սիրեցէք ձեր թշնամիներին, եւ բարիք գործեք եւ փոխ տուէք ոչինչ ակնկալելով. եւ ձեր վարձքը շատ կ’լինի, եւ Բարձրեալի որդիները կ’լինեք. որովհետեւ նա գթառատ է ապերախտների եւ չարերի վրա։ 36 Ուրեմն ողորմած եղեք, ինչպէս ձեր Հայրն էլ ողորմած է։
Հայ. 22.12-13 – 12 Եւ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մէկին կ’հատուցանեմ ինչպէս իր գործը կ’լինի։ 13 Ես եմ Ալֆան եւ Օմեղան. սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։