Զգուշացիր Քաղդեացիներից
Կենտրոնացում
Մենք պետք է զգուշանանք հակառակորդի խաբեություններից, որպեսզի կապանքներից ազատ լինենք:
Ուսումնասիրություն Բանալի համարներ` Գործք 13.40-41, Ամբ. 1.5-9,15
Ո՞վքեր են այս Քաղդէացինրը։ Եվ ինչ ոգու ներգործություն է սա.
Քաղդեացիները դաժան, նվաճող ժողովուրդ էին, ովքեր ապրում էին Հին Կտակարանի ժամանակներում: Քաղդեացիների մեթոդներն ու ռազմավարությունն ուսումնասիրելով` մենք կարող ենք իմանալ, թե ինչպես են դևերը հարձակվում մեր՝ Հիսուս Քրիստոսի հետևորդների վրա:
- Դևերը գողեր են: (Գործք. 13։40-41, Մաթ. 12։43–45, Դան. 1։1–4)
Քաղդեացիները թափառական ցեղ էին, ովքեր նվաճում էին երկրներ, որ իրենց չէր պատկանում: Նմանապես, դևերը գալիս են հավատացյալների հետևից՝ պարտության մատնելու և ավելի ու ավելի կապանքների մեջ պահելու: Մենք պետք է մեր սիրտն ու կյանքը լցնենք Աստծո Խոսքով, որպեսզի դադարեցնենք թշնամու այս առաջխաղացումը:
- Դևերը չար են (դաժան): (Ամբ. 1.7-9, Եզեկ. 22.27, Գործք 20.29):
Քաղդեացիները հարձակվում էին իրենց թշնամիների վրա, երբ նրանք խոցելի էին: Գայլերի նման դևերը քննում են մեզ, ուսումնասիրում մեր շարժուձևը և սպասում, որպեսզի, երբ մենք թույլ ենք կամ մեկուսացած, հարձակվեն մեզ վրա:
- Դևերը խորամանկ են: (Դան. 2.2, Ա Պետ. 5.8, Հայտ. 5.5):
Քաղդեացիները խորամանկ էին իրենց մեթոդներում: Սատանան կազմակերպել է իր դիվային բանակն ընդդեմ մեզ, որպեսզի անընդհատ շեղի, մոլորեցնի և կործանի մեր ապագան: Հիսուսը՝ Հուդայի Առյուծը, պարտության է մատնել սատանային, այդ մռնչացող առյուծին, որ ցանկանում է մեզ կուլ տալ:
Ամփոփելով, հիշիր հետևյալը.
- Աստծո Խոսքը մեր զենքն է հակառակորդի դեմ:
- Քրիստոնեական համայնքի հետ հաղորդակցության մեջ մնալը մեզ օգնում է հաղթել, երբ հարձակման ենք ենթարկվում հակառակորդի կողմից:
- Հիսուսը հաղթել է սատանային և նրա ողջ բանակին, դրա համար մենք կարող ենք հաղթել հակառակորդի ցանկացած հարձակում: