Բանալի համարներ. Հայտ. 2.8-11
8 Եվ Զմյուռիայում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Առաջինը և Վերջինը, որ մեռած էր և ապրում է»։
-
Զմյուռնիա – «Տառապանք» կամ «Մահ»
«Զմյուռնիա» անունը ծագում է հունարեն «Զմուռնա» բառից, հրեական արմատից, որը թարգմանվում է «զմուռս»։ Այսպիսով… մահ… օծանելիք (Մատ. 2։11 իրանց գանձերը բացին՝ ընծա տուին նորան՝ ոսկի եւ կնդրուկ եւ զմուռս)։
-
Գովասանք
9 Գիտեմ քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու հարուստ ես) ու նրանց հայհոյախոսությունը, ովքեր ասում են, թե հրեա են, բայց՝ չեն, այլ՝ սատանայի մի ժողով։
-
Քաջալերանք
10 Մի՛ վախեցիր այն ամենից, ինչ պիտի կրես. ահա Բանսարկուն ձեզանից մի քանիսին բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տաս օր նեղություն եք կրելու։ Մինչև մահ հավատարի՛մ եղիր, և քեզ կտամ կենաց պսակը։
-
Խոստում հաղթողներին
11 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին. նա, ով հաղթանակի, երկրորդ մահից չի վնասվի։
Ի՞նչ կզգայիք, եթե Հիսուսն այս նամակը ուղարկեր անմիջապես ձեզ:
1. Հիշեք, որ Աստված հավատարիմ է եղել:
«Այսպես է ասում Առաջինը և Վերջինը, որ մեռած էր և ապրում է»։
Եսայի 41.4 — Ո՞վ գործեց եւ արեց այս. ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։
Եսայի 44.6 — Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագավորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. եւ ինձանից ջոկ Աստուած չկա։
Բ Տիմոթեոսին 2.13 — Եթե հավատարիմ չմնանք, նա հավատարիմ է մնում, քանի որ ինքն իրեն չի կարող ուրանալ։
9 Գիտեմ քո գործերը, նեղությունը և աղքատությունը (բայց դու հարուստ ես)
Մատթեոս 5.3 — Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։
2. Հիշեք, որ Աստված հավատարիմ է:
10 Մի՛ վախեցիր այն ամենից, ինչ պիտի կրես. ահա Բանսարկուն ձեզանից մի քանիսին բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տաս օր նեղություն եք կրելու։ Մինչև մահ հավատարի՛մ եղիր, և քեզ կտամ կենաց պսակը։
Սաղ. 23.4 – 4 Թէ եւ գնամ մահի շուքի ձորով՝ չար բանից չեմ վախենա. որովհետեւ դու ինձ հետ ես. քո գաւազանն ու քո ցուպը՝ նորանք մխիթարում են ինձ։
3. Հիշեք, որ Աստված հավատարիմ կլինի:
Աստված Պետրոսին ազատեց բանտից բայց Անդրեյասը նահատակվեց իր անունի համար…
Արդյո՞ք Աստված ավելի հավատարիմ էր Պետրոսին քան Անդրեասին։
11 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին. նա, ով հաղթանակի, երկրորդ մահից չի վնասվի։
2 Տիմոթեոս 4.7-8 — 7 Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ 8 Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, (stephanos) որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։
Եզրափակելով, հիշեք հետևյալը.
- Հիշեք, որ Աստված հավատարիմ է եղել:
- Հիշեք, որ Աստված հավատարիմ է:
- Հիշեք, որ Աստված հավատարիմ կլինի: