Բանալի խոսք. Ղևվտացոց 6.12, 9.23-24
Ղև. 6.12 — 12 Զոհասեղանի վրա կրակը միշտ վառած պիտի մնա, չպիտի հանգչի։ Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը և դրա վրա այրի խաղաղության զոհերի ճարպը։ 13 Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։
Ղև. 9.23-24 — 23 Մովսեսն ու Ահարոնը մտան ժողովի վրանը և դուրս գալով՝ օրհնեցին ժողովրդին։ Եվ Տիրոջ փառքը երևաց ամբողջ ժողովրդին։ 24 Տիրոջ առջևից կրակ դուրս եկավ և այրեց զոհասեղանի վրայի ողջակեզն ու ճարպերը, և ամբողջ ժողովուրդը, տեսնելով այդ, աղաղակեց և ընկավ երեսի վրա։
Գ Թագավորաց 18.38 — Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։
Ղուկաս 12.49 — Ես եկա որ կրակ գցեմ երկրիս վրա. եւ ի՞նչքան եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի։
13 Կրակը միշտ վառած պիտի մնա զոհասեղանի վրա, չպիտի հանգչի։
Թես. 5.19 — Սուրբ Հոգու կրակը մի՛ մարեք։
Ինչպես զոհասեղանի կրակը պետք է անընդհատ վառ մնար, այնպես էլ աղոթքի և Սուրբ Հոգու կրակը պետք է միշտ վառ մնա մեր սրտերում, մեր տներում և մեր ընտանիքներում։
1. Աղոթքը պետք է առաջնահերթություն լինի
Ա Թագավորաց 12.23 — Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց…
Սամվել մարգարեն ասես ասում էր․ «Ես չեմ դադարի զոհասեղանի կրակի վրա փայտ դնելուց»։
Նա հասկանում էր, որ աղոթքը պետք է շարունակական լինի։ Ինչպես զոհասեղանի կրակը չէր կարելի հանգցնել, այնպես էլ Աստծո ժողովրդի համար բարեխոսության կրակը չպետք է մարի։
2. Պետք է ժամանակ լինի աղոթքի համար
Ղև. 6.13 — Ամեն առավոտ քահանան դրա վրա փայտ պիտի վառի, դրա վրա շարի ողջակեզը…
Ծննդոց 3.8 — Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ 9 Ադամ Ո՞ւր ես։
Հոբ 1.5 — Հոբը առավոտվանից վեր էր կենում և նրանց բոլորի թվով ողջակեզներ էր մատուցում, որովհետև Հոբն ասում էր. Գուցե որդիներս մեղանչել են ու Աստծուն իրենց սրտում հայհոյել։ Հոբն ամեն անգամ այդպես էր անում։
Ինչո՞ւ է ժամանակը կարևոր աղոթքի համար։
Աստվածաշնչի մեծագույն հրաշքներից շատերը տեղի ունեցան աղոթքի ժամերին՝ երրորդ ժամին (առավոտյան 9-ին) կամ իններորդ ժամին (երեկոյան 3-ին)։
Դրանք այն պահերն էին, երբ տաճարում քահանան բորբոքում էր զոհասեղանի կրակը և զոհ մատուցում Տիրոջ առաջ։
Դանիել 9.21— և մինչ ես աղոթում էի …երեկոյան զոհի ժամանակ հասավ ինձ։
Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին իջավ
Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին իջավ օրվա երրորդ ժամին… (Գործք 2.15)։
Երբ Պետրոսն ու Հովհաննեսը գնում էին տաճար իններորդ ժամին, կաղ մարդը բժշկվեց (Գործք 3.1)։
Կոռնելոսի տան փրկությունը
Օրվա իններորդ ժամին մոտ նա տեսիլքի մեջ հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որը, մտնելով իր մոտ, ասաց. Կոռնելիո՛ս (Գործք 10.3)։
Հաջորդ օրը, երբ նրանք ճանապարհին էին ու մոտենում էին քաղաքին, Պետրոսը վեցերորդ ժամին մոտ բարձրացավ տանիք՝ աղոթելու (Գործք 10.9)։
Նրանք հասկացել էին մի կարևոր ճշմարտություն՝ որտեղ զոհասեղանի կրակն է այրվում, այնտեղ Աստծո ներկայությունն ու զորությունն են հայտնվում։
3. Պետք է ընտրես աղոթքի վայրը
Մի տեղ, որտեղ ամեն օր կհանդիպես Աստծուն։ Մի տեղ, որտեղ կթափես սիրտդ, կլսես Նրա ձայնը և կվառես Սուրբ Հոգու կրակը։
Մարկոս 1.35 — Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։
Ղուկաս 5.16 — Իսկ նա հեռանում էր ամայի տեղեր և աղոթում։
Ղուկաս 6.12-13 — Այդ օրերին Հիսուսը լեռը ելավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։
Աբրահամը զոհասեղան շինեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը (Ծննդոց 12.8)։
Մովսեսը վկայության խորանն էր կանգնեցնում բանակից դուրս, և այնտեղ խոսում էր Աստծո հետ (Ելից 33․7-11)
Նաթանայելը աղոթում էր թզենու տակ (Հովհ. 1.48):
Պետրոսը բարձրացավ տանիք՝ աղոթելու (Գործք 10.9)։
Պողոսն ու Շիղան գնացին գետի ափը, որտեղ սովորություն կար աղոթելու (Գործք 16.13)։
4. Աղոթիր բարձրաձայն
Եբր. 5.7 — Հիսուս, ով իր երկրային օրերին ուժգին աղաղակով ու արտասուքով աղոթք ու աղաչանք էր մատուցում Հորը…
Գործք 4.24, 31 — 24 Նրանք, այս լսելով, միաբանված իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. Տե՛ր Աստված, դու, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու նրա մեջ եղած ամեն բան… 31 Նրանց աղոթելուց հետո շարժվեց այն տեղը, որտեղ հավաքված էին, և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով…
Յուրաքանչյուր երկու ամուսնություններից մեկը ավարտվում է ամուսնալուծությամբ․ դա գրեթե 50% է, և ցավոք, դա վերաբերում է նաև եկեղեցուն։
Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնք միասին հետևողականորեն աղոթում են, ունեն ամուսնալուծության չափազանց ցածր հավանականություն․ հաճախ նշվում է, որ միայն 2000 ամուսնությունից 1-ն է ավարտվում ամուսնալուծությամբ։
Աղոթքը Աստծուն դնում է ամուսնության կենտրոնում։ Երբ ամուսինն ու կինը միասին ծնկի են գալիս Աստծո առաջ, նրանց սրտերը մոտենում են ոչ միայն Աստծուն, այլ նաև միմյանց։