Destiny Christian Church
9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Սպասի՛ր, խնդրի՛ր, ստացի՛ր

Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Երբ քաղաք մտան, բարձրացան վերնատուն, որտեղ մնում էին… (Գործք Առաքելոց 1.8, 13)

Բանալի խոսք. Ղուկաս 3.15-16

15 Ժողովուրդը սպասման մեջ էր, և բոլորն իրենց սրտում մտածում էին Հովհաննեսի մասին. Գուցե Քրիստոսը նա՞ է։ 16 Հովհաննեսը բոլորին ասաց. Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։

Այսօր ես ձեզ հետ կկիսվեմ Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ երեք կարևոր կետերով։

Սպասիր

Նոյը — հավատքով սպասեց Աստծո խոսքի կատարմանը՝ կառուցելով տապանը մինչև ջրհեղեղը եկավ։

Աբրահամ և Սառա — տարիներ շարունակ սպասեցին որդու խոստմանը և ստացան Իսահակին։

Հակոբ — տարիներ աշխատեց և սպասեց Ռաքելին ստանալու համար։

Հովսեփ — երկար տարիներ անցավ փորձությունների միջով, մինչև կատարվեցին նրա նրա տեսիլքներն ու Աստծո նպատակը։

Աննա — երկար ժամանակ աղոթքով սպասեց զավակի և ստացավ Սամուել մարգարեին։

Դավիթ — օծվեց որպես թագավոր, բայց տարիներ սպասեց, մինչև նստեց գահին։

Կույր Բարտիմեոսը ակնկալում էր Տիրոջ ողորմությունն ու բժշկությունը։

Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. Որդի՛ Դավթի, Հիսո՛ւս, ողորմի՛ր ինձ։ Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա է՛լ ավելի էր աղաղակում. Որդի՛ Դավթի, ողորմի՛ր ինձ։ Հիսուսը կանգնեց ու ասաց, որ նրան կանչեն։ Կույրին կանչեցին ու ասացին նրան. Քաջալերվի՛ր, վե՛ր կաց, քեզ կանչում է։ Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը նրան հարցրեց. Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ (Մարկոս 10.47-52)

  • Աշակերտները Պենտեկոստեի օրը միաբան հավաքվել  և սպասում էին Սուրբ Հոգու խոստմանը։

Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին (Գործք 2.2-4):

  • Տաճարի Գեղեցիկ դռան առաջ նստած կաղ մարդը ամեն օր սպասում էր ողորմություն ստանալ մարդկանցից։

Նա հայացքը նրանց վրա սևեռեց՝ ինչ-որ բան նրանցից վերցնելու ակնկալիքով (Գործք 3.5)

Պատասխանը — Նա ցատկելով ոտքի կանգնեց ու քայլեց և նրանց հետ տաճար մտավ՝ քայլելով, ցատկելով ու Աստծուն օրհնելով (Գործք 3.8):

  • Սամարիայի Ժողովուրդը միաբան հավաքվել  և սպասում էին Սուրբ Հոգու խոստմանը։

Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան. քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել։ Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան (Գործք Առաքելոց 8.14-17)

  • Կոռնելիոսի ընտանիքը միաբան հավաքվել  և սպասում էին Սուրբ Հոգու խոստմանը։

Հիմա մենք բոլորս այստեղ Աստծո առաջ ներկա ենք՝ լսելու այն ամենը, ինչ Տերը քեզ պատվիրել է ասել (Գործք 10.33)։

Մինչ Պետրոսն այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր այս խոսքը լսողների վրա։ Եվ Պետրոսի հետ եկած հավատացյալները, որ թլփատվածներից էին, զարմացան, որ Սուրբ Հոգու պարգևը հեթանոսների մեջ էլ է հեղվում. որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում և Աստծուն փառաբանում (Գործք 10.44-46)

  • Հիմա գուցե ասեք․ «Ես էլ եմ ընդունել Աստծո Խոսքը, ապա ինչո՞ւ չեմ ստանում Սուրբ Հոգին»։

Որովհետև պետք է խնդրել և աղաղակել, ինչպես կույր Բարտիմեոսը,

Խնդրիր

Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքա՜ն առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից (Ղուկաս 11.13):

Ընդունիր

Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր։ Պետրոսը նրանց ասաց. Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է (Գործք Առաքելոց 2.37-39)

Ի՞նչ է Սուրբ Հոգին ասում  ինձ այս պատգամի միջոցով։