Զորություն կա միասնության մեջ
Բանալի համարներ. Դան. 3:1-30
Հայ. 12:11 – 11 Եւ նորանք հաղթեցին նորան՝ Գառի արյունով եւ իրենց վկայության խօսքով. եւ չ’սիրեցին իրենց կյանքը մինչեւ ի մահ։
Ժող. 4:9-10 – 9 Երկուսը լավ է քան թէ մէկը. Որ նորանք վարձք ունեն իրենց աշխատանքից։ 10 Որովհետեւ եթէ վայր ընկնեն, մէկը միյուսին վեր կկացնէ. Բայց վա՜յ մէկին որ ընկնի, եւ մի երկրորդ չկա որ նորան կանգնեցնէ։
Դան. 3:1-30 – 1 Նաբուգոդոնոսոր թագաւորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրութիւնը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. նորան կանգնեցրեց Դուրայի դաշտում Բաբիլոնի գավառում։ 2 Եւ Նաբուգոդոնոսոր թագաւորը ուղարկեց որ հաւաքեն կուսակալներին, նախարարներին եւ կառավարիչներին, գլխաւոր դատաւորներին, գանձապետներին, խորհրդականներին, օրէնսգէտներին եւ գաւառների բոլոր իշխաններին, որ գան Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին։ 3 Այն ժամանակ ժողովուեցան կուսակալները, նախարարները եւ կառավարիչները, գլխաւոր դատաւորները, գանձապետները, խորհրդականները, օրէնսգէտները եւ գաւառների բոլոր իշխանները Նաբուգոդոնոսոր թագաւորի կանգնեցրած արձանի նաւակատիքին, եւ կանգնեցին այն արձանի առաջին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսորը։
4 Եւ մունետիկը կանչում էր ուժով. Ձեզ են ասում, ով ժողովուրդներ, ազգեր եւ լեզուներ, 5 Երբոր լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք այն ոսկի արձանին, որ կանգնեցրեց Նաբուգոդոնոսոր թագաւորը։ 6 Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, իսկոյն պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 7 Ուրեմն երբոր լսեցին բոլոր ժողովուրդները փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնում էին բոլոր ժողովուրդները, ազգերը եւ լեզուները եւ երկրպագութիւն էին անում այն ոսկի արձանին, որ կանգնեցրել էր Նաբուգոդոնոսոր թագաւորը։
8 Այս պատճառով այն ժամանակին մօտեցան մի քանի Քաղդէացի մարդիկ եւ չարախօսութիւն արին Հրէաներից. 9 Խօսեցին եւ ասեցին Նաբուգոդոնոսոր թագաւորին. 10 Յաւիտեան կաց, արքայ. Դու, ով թագաւոր, հրաման արիր որ ամեն մարդ, որ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն տեսակ նուագարանների ձայնը, ընկնէ եւ երկրպագութիւն անէ ոսկի արձանին. 11 Եւ ով որ չընկնէ եւ երկրպագութիւն չանէ, պիտի գցուի կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 12 Մի քանի Հրէայ մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբիլոնի գաւառը կառավարելու համար՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը. այս մարդիկ քո հրամանին չեն լսում, ով թագաւոր, քո աստուածներին չեն պաշտում, եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագութիւն չեն անում։
13 Այն ժամանակը Նաբուգոդոնոսորը սրտմտութեամբ եւ բարկութեամբ հրամայեց որ բերեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ այն ժամանակը բերին այն մարդկանցը թագաւորի առաջին։ 14 Նաբուգոդոնոսորը նորանց պատասխան տուաւ եւ ասեց. Նպատակո՞վ է, ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, որ դուք չէք պաշտում իմ աստուծուն, եւ իմ կանգնեցրած արձանին երկրպագութիւն չէք անում։ 15 Արդ եթէ պատրաստ էք որ երբ լսէք փողի, սրնգի, քնարի, ջութակի, տաւիղի, տիկի եւ ամեն նուագարանների ձայնը, վայր ընկէք եւ երկրպագութիւն արէք իմ շինած արձանին. բայց եթէ երկրպագութիւն չանէք, իսկույն պիտի գցվեք կրակով բորբոքված հնոցի մէջ. և ո՞ր Աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից։
16 Եւ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Մենք պէտք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ 17 Ահա մեր Աստուածը որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցից. Եւ քո ձեռքից էլ, ով թագաւոր, նա մեզ կազատէ։ 18 Եւ եթէ ոչ, թող քեզ հայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում։
19 Այն ժամանակ Նաբուգոդոնոսորը լցվեց բարկությունով, եւ նորա երեսի կերպարանքը փոխվեց Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի վրա, պատասխանեց եւ հրամայեց, որ վառեն հնոցն եօթնապատիկ աւելի քան թէ սովոր էին վառել։ 20 Եւ ամենա զօրաւոր տղամարդիկանց հրամայեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին եւ գցեն կրակով բորբոքուած հնոցի մէջը։ 21 Այն ժամանակ այս մարդիկ կապեցին իրենց անդրավարտիքներով, պատմուճաններով եւ վերարկուներով եւ միյուս հանդերձներով եւ գցեցին կրակով բորբոքված հնոցի մէջ։ 22 Որովհետեւ թագաւորի խօսքը սաստիկ էր եւ հնոցը չափազանց վառված էր, այն մարդկանց, որոնք վեր առան Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին, սպանեց կրակի բոցը. 23 Եւ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքված հնոցի մէջը կապուած։
24 Այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագաւորը ապշել էր եւ շտապելով վեր կացավ եւ խօսեց եւ ասեց իր խորհրդականներին. Չէ՞ որ մենք երեք մարդ գցեցինք կրակի մէջ՝ կապված. նորանք պատասխանեցին եւ ասեցին թագաւորին. Այո, ով թագաւոր։ 25 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակված ման են գալիս կրակի մէջ. Եւ վնաս չկա նորանց վրա. Եւ չորրորդի կերպարանքը աստուածների որդիի է նման։ 26 Այն ժամանակ մօտեցաւ Նաբուգոդոնոսորը կրակի հնոցի դռանը, պատասխանեց եւ ասեց. Ով Սեդրաք, Միսաք եւ Աբեդնագով, Բարձրեալ Աստուծո ծառաներ, դուրս ելէք եկէք։ Այն ժամանակ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից։ 27 Եւ եկան կուսակալները, նախարարները, եւ կառավարիչները եւ թագաւորի խորհրդականները, մտիկ տվին այն մարդկանց, որ նորանց մարմնի վերայ կրակը չէր տիրել եւ նորանց գլխի մազը չէր այրվել եւ նորանց անդրավարտիքները չէին փոխվել, եւ կրակի հոտն էլ չկար նորանց վրա։
28 Նաբուգոդոնոսորը պատասխան տվեց եւ ասեց. Օրհնեալ է Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուածը, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, որոնք նորան ապավինեցին եւ թագաւորի խօսքը անարգեցին, եւ իրենց մարմինները տվին, որպէս զի չպաշտեն եւ չերկրպագեն ոչ մի աստծո, բացի իրենց Աստծուց։ 29 Եւ ինձանից հրաման է դուրս գալիս, որ ամեն ժողովուրդ, ազգ եւ լեզու որ սխալ բան ասէ Սեդրաքի, Միսաքի եւ Աբեդնագովի Աստուծո դէմ, պիտի կտոր կտոր հօշատվի եւ նորա տունը աղբանոց պիտի դառնա, որովհետեւ չկա մի ուրիշ ասոտված որ կարող լինի այսպէս ազատել։ 30 Այն ժամանակ թագավորը հաջողություն մաղթեց Սեդրաքին, Միսաքին եւ Աբեդնագովին Բաբիլոնի գաւառումը։
Զորություն կա, հավատքում հաստատված ընկերության մեջ։
-
- Դանիելի գրքում գրված է 3 եբրայեցի տղաների մասին: Այս տղաները հիշատակվում են 16 անգամ Դանիելի գրքում, բայց երբեք բաժանված չեն այլ միշտ միասին: Այս տղաներն անբաժան էին: Նրանց ընկերությունը հիմնված էր Աստծո հանդեպ իրենց հավատքի վրա:
1 Կոր. 15:33 – 33 Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։
Զորություն կա, միաբան աղոթքների մեջ։
1 Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկի արձան շինեց՝ նորա բարձրությունը վաթսուն կանգուն, լայնութիւնը վեց կանգուն. նորան կանգնեցրեց Դուրայի դաշտում Բաբիլոնի գավառում։
- Նորա բարձրությունը 27, լայնությունը 3 մետր.
- Դուրայի նշանակում է բնակություն, որը բխում է արմատային բառից, որը նշանակում է կուտակել: Բաբելոնը նշանակում է խառնաշփոթ: Այսինքն մարմնավոր ցանկությունների բնակավայր որն էլ առաջացնում է շփոթություն։
Հով. 4:23 – 23 Բայց ժամանակ կգա, եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Հօրը, որովհետեւ Հայրն էլ այսպէս է ուզում իր երկրպագողներին։
- Երբմենք ՄԻԱԲԱՆ բարձրացնումենք մեր ձայները ի երկրպագություն Հիսուսին, մեր ամբողջ հեռանկարը փոխվում է: Ճշմարիտ երկրպագությունը հզոր ուժ է, որը զինաթափում է թշնամուն և նրա ամբողջ դիվային բանակը:
Հայ. 5:11-14 – 11 Տեսայ նաեւ ու լսեցի ձայնը բազում հրեշտակների, որոնք կանգնած էին աթոռի եւ չորս կենդանիների ու քահանաների շուրջը. եւ նրանց թիւը բիւր բիւրաւոր եւ հազար հազարաւոր էր։ 12 Որ մեծ ձայնով ասում էին. Արժանի է մորթված Գառն առնելու եւ զօրություն, եւ հարստություն, եւ իմաստություն, եւ կարողություն, եւ պատիվ, եւ փառք, եւ օրհնություն։ 13 Եւ ամեն ստեղծված, որ երկնքում է, եւ երկրի վրա, եւ երկրի տակ, եւ ծովում. եւ նորանք ամենը որ նորա մէջ են, լսեցի որ ասում էին. Աթոռի վրա նստողին եւ Գառին լինի օրհնությունը, եւ փառքը, եւ կարողությունը հավիտյանս հավիտենից։ 14 Եւ չորս կենդանիներն ասում էին, Ամէն. եւ քսանեւչորս երէցներն ընկան եւ երկրպագություն արին նորան որ կենդանի է հավիտեանս հավիտենից։
Զորություն կա, երբ միասին ենք քայլում դժվարությունների միջով։
- Կա մի կրակ որ վառվում է բայց չի սպառնում։ Մովսեսը և կրակով բռնկված մորենին։ Այս կրակը քեզ դարձնում է հեզ և խիզախ։
23 Եւ այս երեք մարդիկ՝ Սեդրաքը, Միսաքը եւ Աբեդնագովը՝ ընկան կրակով բորբոքված հնոցի մէջը կապուած։ 25 Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես չորս մարդ եմ տեսնում՝ արձակված ման են գալիս կրակի մէջ.
Ես. 43:2 – 2 Երբոր ջրերից անցնես, ես քեզ հետ եմ, եւ եթէ գետերով՝ նորանք քեզ չեն ողողի. երբոր գնաս կրակի միջով, չես այրվի, եւ բոցը քեզ պիտի չվառի։
Գործ. 4:32-33 – 32 Եւ հավատացեալների բազմության սիրտը եւ հոգին մէկ էր. Եւ ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. Այլ նրանց համար ամեն բաները հասարակաց էին։ 33 Եւ առաքեալները մեծ զօրությունով վկայություն էին տալիս Տէր Հիսուսի հարության համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենի վրա։