Բանալի համարներ. Ղուկ. 24.13-32
13 Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գյուղ էին գնում, որ վաթսուն (11K) ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։ 14 Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։ 15 Եւ եղավ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Հիսուսը մօտեցավ եւ գնում էր նորանց հետ։ 16 Բայց նորանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նորան։ 17 Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։
18 Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմում, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերին եղան նորանում։ 19 Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաները. եւ նորանք ասեցին. Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրավոր գործերով Աստուծո եւ բոլոր ժողովրդի առաջին։ 20 Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։ 21 Իսկ մենք հույս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. այլ այսու ամենայնիվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։
22 Բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։ 23 Եւ նրա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։ 24 Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայք ասեցին, բայց նորան չ’տեսան։ 25 Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ 26 Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։
27 Եւ սկսելով Մովսէսից եւ բոլոր մարգարէներից մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրված էր իր մասին։ 28 Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցույց տալիս, թէ ավելի հեռու տեղ է գնում։ 29 Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկվա դէմ է եւ օրն իջել է. եւ նա մտավ որ նորանց հետ մնա։ 30 Եւ եղավ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առավ՝ օրհնեց, կտրեց եւ տվեց նորանց։ 31 Եւ նորանց աչքերը բացվեցին եւ նորան ճանաչեցին. եւ նա աներեվույթ եղավ նորանցից։ 32 Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։
1. նորանց համար Գրվածքները բացվեցին։
27 Եւ սկսելով Մովսէսից եւ բոլոր մարգարէներից մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրված էր իր մասին։
Ի՞նչ է նշանակում Հիսուսը մեզ իշխանություն է տվել:
Ղուկ. 24.44-46 – 44 Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ 45 Այն ժամանակ նորանց միտքը բացվեց, որ գրքերը հասկանան։ 46 Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրված, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարվել եւ երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել.
Գործ. 8.35 – 35 Փիլիպպոսն էլ իր բերանը բացեց, եւ այս գրքից սկսած՝ Հիսուսն աւետարանեց Եթովպացի ներքինին։
2. նորանց աչքերը բացվեցին։
16 Բայց նորանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նորան։
30 Եւ եղավ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առավ՝ օրհնեց, կտրեց եւ տվեց նորանց։ 31 Եւ նորանց աչքերը բացվեցին եւ նորան ճանաչեցին.
-
- Գործք 9 — Պողոս Առաքյալը Դամասկոսի ճանապարհին։
2 Կոր. 3.13-14 – 13 Եւ ոչ ինչպես Մովսեսը, որ իր երեսին քող էր գցում, որպեսզի Իսրայելի որդիները նրա անցողիկ փառքի վերջը չտեսնեն։. 14 Բայց նրանց միտքը կուրացավ, որովհետև մինչև այսօր Հին Կտակարանի ընթերցումի վրա այդ քողը մնում է, որովհետև Քրիստոսի միջոցով է վերանալու։։
Մատթեոս 27.51 — Եվ ահա տաճարի վարագույրը վերից վար երկու մասի պատռվեց. երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին։
3. Նրանց սրտերը բորբոքվեցին։
32 Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։
Ղուկ. 12.35 – 35 Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։