Ստամբուլից Իզմիր գնացող ճանապարհը անցնում է մի փոքրիկ և անշուք քաղաքի՝ Ակշիսարի (բնակչությունը՝ 30,000), միջով, որը հիմա զբաղեցնում է այն տարածքը, որտեղ մի ժամանակ կանգնած էր կարևոր ռազմական քաղաք Թիվատիրը։ Նոր Կտակարանի ժամանակներում, այդ քաղաքը գտնվում էր Պերգամոն, Սարդիս և Զմյուռնիա տանող երեք գլխավոր ճանապարհների խաչմերուկում։
Մեկ գրամ մանուշակագույն ներկը գնահատվում էր ավելի քան տաս գրամ ոսկի եւ մեկ մանուշակագույով ներկված բուրդը կարող էր վաճառվել 1000 (denarii) գումար որը կազմում էր բանվորի երեք տարվա աշխատավարձը: Նման նյութով պատրաստված մի ամբողջ թիկնոց կարող է արժենալ երեք անգամ ավել:
Գործ. 16:13-15 – 13 Եւ շաբաթ օրը քաղաքից դուրս գնացինք դէպի գետը, ուր որ սովոր էին աղօթք անելու. Եւ նստած խօսում էինք ժողովուած կանանց հետ։ 14 Եւ մի կին՝ անունը Լիդիա՝ ծիրանավաճառ (seller of purple), Թիվատիր քաղաքից, աստուածավախ, լսեց. որի սիրտը Տէրը բացեց, որ Պօղոսի խօսածները մտիկ անէ։ 15 Եւ երբոր նա եւ իր տունը մկրտուեց, աղաչեց ասելով. Եթէ ինձ Տիրոջ հավատացած համարէք, մտէք իմ տունը՝ մնացէք. եւ բռնադատեց տարաւ մեզ։
Բանալի համարներ. Հայտ. 2.18-29
18 Եվ Թիվատիրում գտնվող եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Աստծո Որդին, որ կրակի բոցի պես աչքեր ունի, և Նրա ոտքերն ազնիվ պղնձի նման են»։
- Թիվատիր – նախկինում կոչվում էր «Հունարեն — դստեր, կին»
Եփեսացիներին 6.17-18 — Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով.
- Գովասանք
19 Գիտեմ քո գործերը և սերդ ու ծառայությունդ և քո հավատն ու համբերությունը, և որ քո վերջին գործերն առաջիններից շատ են։
- Անհանգստություն
20 Բայց քո դեմ որոշ բաներ ունեմ, որովհետև դու թույլ ես տալիս (հանդուրժող) այդ Հեզաբել կնոջը, որ ինքն իրեն մարգարեուհի է անվանում, Իմ ծառաներին ուսուցանել ու մոլորեցնել, որ պոռնկություն անեն ու կուռքերին զոհ արված բաներ ուտեն։ 21 Եվ Ես նրան ժամանակ տվեցի, որ նա ապաշխարի իր պոռնկության համար, բայց չապաշխարեց։ 22 Եվ Ես նրան անկողին եմ գցելու և նրա հետ շնացողներին՝ մեծ նեղության մեջ, եթե իրենց կատարածների համար չապաշխարեն։ 23 Եվ նրա զավակներին պիտի մահով սպանեմ, ու բոլոր եկեղեցիները պիտի իմանան, թե Ես Նա եմ, որ նրանց երիկամներն ու սրտերն եմ քննում և ձեզնից յուրաքանչյուրին հատուցելու եմ ձեր գործերի համեմատ։
Նաբովթի այգին. Գ Թագ. 21
- Աքաբ թագավորը ցանկանում էր Նաբովթի այգին։ (Մանվելի պատմությունը)
- Հեզաբել թագուհին ինկվիզիցիա է կազմակերպում (սուտ վկաներ, մեղադրանք և մահապատիժ)։
- Թագավորը զավթում է Նաբովթի այգին։
- Նաբովթի ժառանգները նույնպես սպանվում են։
Քաջալերանք
24 Ասում եմ ձեզ, ինչպես նաև մյուսներին, որ Թիվատիրում են գտնվում, ովքեր որ չունեն այս վարդապետությունը, և ովքեր չճանաչեցին սատանայի խորությունները (ինչպես ասում են), ձեր վրա ուրիշ ծանրություն չպիտի դնեմ։ 25 Սակայան, պահեցե՛ք այն, որ արդեն ունեք, մինչև Ես գամ։
Խոստում հաղթողներին
26 Եվ նա, ով հաղթի և Իմ գործերը պահի մինչև վերջ, նրան իշխանություն եմ տալու ազգերի վրա. 27 Եվ նա պիտի հովվի նրանց երկաթե գավազանով, նրանք փշրվելու են բրուտի ամանների պես. այնպես, ինչպես Ես Իմ Հորից ստացա։ 28 Եվ Ես նրան պիտի տամ առավոտյան աստղը։ 29 Նա, ով ականջ ունի, թող լսի, թե Հոգին ինչ է ասում եկեղեցիներին։
Ո՞վ է «Հաղթողը»։
«Քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, հաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։»։ Ա Հովհ. 5.4,5։
1. Արդյո՞ք Աստվածաշունչը հորդորում է հանդուրժողականությունը թե անհանդուրժողականությունը:
20 Բայց քո դեմ որոշ բաներ ունեմ, որովհետև դու թույլ ես տալիս (հանդուրժող) այդ Հեզաբել կնոջը, որ ինքն իրեն մարգարեուհի է անվանում, Իմ ծառաներին ուսուցանել ու մոլորեցնել,
Աստվածաշնչյան “հանդուրժողականություն” բառը “համբերություն” բառն է: Աստվածաշնչում համբերությունը ոչ միայն “լռակյաց սպասելն” է, այլ “տառապանքին համբերել՝ առանց վրեժխնդրության”։
ԻՆՉԸ ՉԻ ՀԱՄԱՐՎՈւՄ ՀԱՆԴՈւՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Ճշմարտությունը հարմարեցնել այնպես, որպեսզի Ձեր հայացքները/տեսակետը ավելի հաճելի լինեն ուրիշներին:
ԻՆՉ Է ՀԱՆԴՈւՐԺՈՂԱԿԱՆՈւԹՅՈՒՆԸ. Սիրել ուրիշներին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք չեն փոխում իրենց տեսակետը Ձեզ դուր գալու համար։
24 Ասում եմ ձեզ, ինչպես նաև մյուսներին, որ Թիվատիրում են գտնվում, ովքեր որ չունեն այս վարդապետությունը, և ովքեր չճանաչեցին սատանայի խորությունները
2. Աստվածաշունչն ասում է, որ հանդուրժող /համբերատար եղեք միմյանց հանդեպ։
19 Գիտեմ քո գործերը և սերդ ու ծառայությունդ և քո հավատն ու համբերությունը, և որ քո վերջին գործերն առաջիններից շատ են։
Եփ. 4:1-2 – 1 Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապուածս, որ այնպէս գնաք ինչպէս որ կվայելէ այն կոչումին որի մէջ կանչուեցաք։ 2 Ամեն խոնարհութիւնով եւ հեզութիւնով եւ երկայնմտութիւնով, սիրով իրար համբերելով։
Կող. 3:13 – 13 Իրար համբերելով, եւ իրար ներելով, եթէ մէկը միւսի դէմ տրտունջ ունենայ, ինչպէս Քրիստոսն էլ ձեզ ներեց, այնպէս էլ դուք.