9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Թույլտվությունը տրված է

Կենտրոնացում.

Մեղքը մեր կյանքում դուռ է բացում հակառակորդի համար: Աստված թույլ է տալիս այդ կապանքները, որպեսզի մենք Իրեն աղաղակենք և վերադառնանք Իր մոտ:

Բանալի համարներ՝ Ղուկ. 22.31-32, Հոբ 1.6-12, Գ Թագ. 22.7-8,15-19:
  • Հպարտությունը սեփական ուժերի վրա վստահելն է:

Հիսուսի աշակերտ Պետրոսը պնդեց, որ Հիսուսին երբեք չէր ուրանա, հանդիմանեց Հիսուսին և մարդու ականջ կտրեց. այս բոլորն այն պատճառով, որ վստահում էր սեփական ուժերին: Աստված թույլ տվեց, որ սատանան «մաղի» Պետրոսին, որպեսզի հպարտությունը չկործանի նրան: (Մարկ. 14.27-31, Մաթ. 16.21-23, Ա Կորն. 10.12):

  • Հպարտությունը՝ սեփական արդարությանը վստահելն է:

Աստված թույլ տվեց, որ սատանան գրոհի Հոբի դեմ, որովհետև Հոբն ինքն իր աչքին արդար էր թվում: Հոբի նման, հասուն հավատացյալները խոցելի են դառնում այս թակարդի համար, երբ սկսում ենք մեր արդարությունը չափել մեր արածներով, ոչ թե Քրիստոսի զոհով՝ խաչի վրա: (Հոբ 1.6–12, 32.1–2, 33.8–9, 36.3, Հոբ 38):

  • Հպարտությունը սեփական իմաստությանը վստահելն է:

Աքաբ թագավորը չէր ուզում հնազանդվել Աստծուն, և այդ պատճառով նա լսում էր միայն այն մարգարեներին, ովքեր ասում էին նրան այն, ինչ ինքն էր ուզում լսել: Նույնիսկ երբ մի հավատարիմ մարգարե փորձեց զգուշացնել նրան, Աքաբը հրաժարվեց լսել: Վերջիվերջո, նա կործանվեց: (Գ Թագ. 21.1–6, Գ Թագ. 22.20–23, Հակ. 3.14–15)

Ամփոփելով, հիշիր հետևյալը.
  • Մենք սատանայի համար դուռ ենք բացում, երբ ընկնում ենք հպարտության մեջ:
  • Հպարտությունը սեփական ուժերին, իմաստությանն ու արդարությանը վստահելն է:
  • Երբ մենք հպարտ ենք, Աստված թույլ է տալիս, որ սատանան մեզ դնի
  • կապանքի մեջ, որպեսզի մենք ապաշխարենք և վերադառնանք Աստծուն: Նա այդպես է վարվում, քանի որ սիրում է մեզ և չի ցանկանում, որ հպարտությունը կործանի մեզ: