9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ժամանակի հրաշքը

Ժամանակի հրաշքը
The Miracle of the Moment
Գաղ. 4:4-6

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

Գաղ. 4:4-6 – 4   Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրէնքի տակ՝ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրություն ընդունենք։  6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։

 

  • Նա եկավ ճիշտ ժամանակին։
    He came at the right moment.

Եփ. 1:9-10 – 9  Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով,  10  որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։

Trust that God will put the right people in your life at the right time and for the right reason.

 

  • Նա ապահովում է ճիշտ ժամանակին։
    He provides at the right moment. 

Սաղ. 145:15 – 15   Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ  դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։

    • Ի՞նչպես է Աստված ապահովում մեր կարիքները։

2 Օր. 11:14 – 14  Այն ժամանակ  ձեր երկրի անձրևը իր ժամանակին կտամ՝  առաջին եւ վերջին անձրևը, եւ կժողովես քո ցորենը, քո գինին ու քո յուղը։

Գաղ. 6:9 – 9   Եւ չձանձրանաք բարին գործելուց,  որովհետեւ իր ժամանակին կհնձենք՝ եթէ չթուլանանք։

    • Դժվար ժամանակները կարող են մեզ թուլություն և ձանձրություն պատճառել։

Ժող. 3:1-8 – 1  Ամեն բանի ժամանակ կա. Եւ ժամանակ՝  երկնքի տակ բոլոր ձեռնարկության։  2  Ծնելու ժամանակ, եւ  մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ.   3 Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանակ. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ.  4  Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.   5  Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ. Գրկելու ժամանա, եւ  գրկելուց հեռանալու ժամանակ.   6  Որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ. Պահելու ժամանակ, եւ դէն գցելու ժամանակ.   7  Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ.  լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.   8  Սիրելու ժամանակ, եւ  ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։

Every bad situation will have something positive, Even a stopped clock shows correct time twice a day.

Ժող. 3:11 – 11  Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ hավիտենականությունը դրել է մեր սրտում.

    • Աստված ստեղծել է մարդուն հավիտենության համար, ժամանակից դուրս։
    • Նա ասում է, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը։
      He says now is the right moment.

2 Կոր. 6:2 – 2  Որովհետեւ ասում է.  Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրում օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակը. ահա հիմա է փրկութեան օր։

Ծննդ. 18:14 – 14   Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք.  այս ժամանակ եկող տարին  դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ։