Օքսֆորդի բառարանը սահմանում է «Ժամանակը» որպես «գոյության անժամկետ շարունակական առաջընթաց»: Բայց հունարենում ժամանակի երկու բառ կա՝ «Քրոնոս Chronos» և «Կայրոս Kairos»։
Քրոնոսը ճշգրիտ ժամանակի չափումն է։ Այս հունարեն բառի համատեքստը Աստվածաշնչում օգտագործվում է 53 օրինակով։
Կայրոսը սահմանվում է որպես ճիշտ ժամանակ կամ հարմար ժամանակ: Այս բառի ենթատեքստը Աստվածաշնչում օգտագործվում է 87 օրինակով։
Օրինակ. Ժամը քանիսն է? Chronos-ի ժամանակով կարող է ժամը 3:00-ն լինել, բայց Kairos-ի ժամանակով կարող է կատարյալ պահ լինել ընկերոջդ զանգահարելու համար:
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Գաղ. 4:4-6
Գաղ. 4:4-6 – 4 Իսկ երբ ժամանակը (Chronos) իր լրումին հասավ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրէնքի տակ՝ 5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրություն ընդունենք։ 6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
Հռ. 5:6 Որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին (Kairos) մեռավ ամբարիշտների համար։
1. Նա եկավ ճիշտ ժամանակին։
Եփ. 1:9-10 – 9 Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10 որպէսզի, ժամանակների (Kairos) լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։
Գործք.1:7 — Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։
Դանիել 9:25-26 — 25 Եվ իմացի՛ր ու հասկացի՛ր, որ Երուսաղեմը վերակառուցելու վճիռն արձակելուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը յոթ յոթնյակ (49 տարի) 26 և վաթսուներկու յոթնյակ կա (434 տարի). հրապարակը և պարիսպը պիտի վերակառուցվեն, սակայն տագնապալից ժամանակներում։ 27 Եվ վաթսուներկու յոթնյակից հետո Մեսիան պիտի վերացվի, և ոչինչ չպիտի ունենա։ Գալիք իշխանի ժողովուրդը պիտի կործանի քաղաքը և սրբարանը. նրա վերջը հեղեղով կլինի, և մինչև պատերազմի ավարտը ավերումներ են որոշված։
Ղուկաս 2:1-7 — 1 Այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ 2 Այս առաջին մարդահամարը եղավ Ասորիքի կուսակալ Կյուրենիոսի ժամանակ։ 3 Եվ բոլորը գնում էին արձանագրվելու՝ ամեն մեկն իր քաղաքը։ 4 Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, գնաց Հուդա՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր. 5 որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր։ 6 Երբ նրանք այնտեղ էին, նրա ծննդաբերելու օրերը լրացան։ 7 Եվ ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց, դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանատանը նրանց համար տեղ չկար։
Երուսաղեմում հրեշտակն ասաց Զաքարիային, որ ինքը և Եղիսաբեթը երեխա են ունենալու՝ Հովհաննես Մկրտչին: Ղուկաս 1։5–25
Նազարեթում հրեշտակն ասաց Մարիամին, “Ահա կհղիանաս, որդի կծնես և նրա անունը Հիսուս կդնես”… Ղուկաս 1.26–38
Մարիամը գնաց Հրեաստան այցելելու իր զարմիկ Եղիզաբեթին։ “Երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց, և Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց։” Ղուկաս 1:41
Նազարեթում Գաբրիել հրեշտակն ասաց Հովսեփին, որ վերցնի Մարիամին որպես իր կին, քանի որ նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է: Մատ. 1։18–25
Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում։ Ղուկաս 2։1–21
Մոգերը արևելքից այցելեցին Հիսուսին և բերեցին Նրան ոսկի, խունկ և զմուռս։ Մատ. 2։1–12
Աստված զգուշացրեց մոգերին չվերադառնալ Հերովդեսի մոտ՝ պատմելու նրան, թե որտեղ է ծնվել Հրեաների թագավորը: Մատ. 2։12
Հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին և ասաց, որ վերցնի Հիսուսին և Մարիամին և փախչի Եգիպտոս, որպեսզի Հերովդեսը չկարողանա սպանել Նրան: Մատթեոս 2.13-14
Հերովդեսի մահից հետո հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին և ասաց, որ վերադառնան Իսրայել։ Մատթեոս 2.19-21
Հովսեփին երազում Աստված զգուշացրեց չգնալ Հրեաստան, ուստի նրանք գնացին Գալիլեայի Նազարեթ: Մատթեոս 2.22-23
2. Նա ապահովում է ճիշտ ժամանակին։
Սաղ. 145:15 – 15 Ամենի աչքերը քեզ են սպասում, եւ դու տալիս ես նորանց կերակուրը իրանց ժամանակին։
- Ի՞նչպես է Աստված ապահովում մեր կարիքները։
2 Օր. 11:14 – 14 Այն ժամանակ ձեր երկրի անձրևը իր ժամանակին կտամ՝ առաջին եւ վերջին անձրևը, եւ կժողովես քո ցորենը, քո գինին ու քո յուղը։
Գաղ. 6:9 – 9 Եւ չձանձրանաք բարին գործելուց, որովհետեւ իր ժամանակին (Kairos) կհնձենք՝ եթէ չթուլանանք։
- Դժվար ժամանակները կարող են մեզ թուլություն և ձանձրություն պատճառել։
- Աստված ստեղծել է մարդուն հավիտենության համար, ժամանակից դուրս։
3. Նա ասում է, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը։
2 Կոր. 6:2 – 2 Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում (Kairos) լսեցի քեզ, եւ փրկութեան օրում օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակը (Kairos). ահա հիմա է փրկութեան օր։
Ծննդ. 18:14 – 14 Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կգամ, եւ Սարրան մի որդի կունենայ։