ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Այսօրվա քարոզը թվարկում է 15 հիմնական իրադարձություններ, որոնք նախորդելու են Հիսուսի երկրորդ գալուստին Մատթեոսի 24-րդ գլխից: Այստեղ Հիսուսը այս 15 հիմնական իրադարձությունները, բաժանում է երեք փուլերի, և Նա այդ փուլերը համեմատում է «հղի կնոջ ցավերի հետ»: Ես ձեզ ցույց կտամ մի պահ, որտեղ նա իրականում ասում է դա, քանի որ այդ երեք փուլերն ավելի ինտենսիվ են դառնում, երբ մոտենում եք երկրորդ գալուստին:
- Ավետարանի քարոզչությունը բոլոր ազգերին մոտենում է իր ավարտին։
- Թզենու ճյուղերն արդեն փափկել են…
Ինչո՞ւ են Աստվածաշնչյան մարգարեությունները այդքան կարևոր։
Հայտնություն 1.3 — Երանի նրան, ով կարդում է այս մարգարեության խոսքերը և ով լսում ու պահում է այն, ինչ գրված է դրա մեջ, որովհետև ժամանակը մոտ է։
- Որպես այս եկեղեցու Հովիվ՝ իմ կոչն է հավատարիմ մնալ Աստծո խոսքին և զգոն պահել եկեղեցին:
Եսայի 56.10 — Նրա պահապանները (հովիվները) կույր են, բոլորն էլ գիտություն չունեն. նրանք բոլորը համր շներ են, չեն կարողանում հաչել, պառկում են, երազում, սիրում են մրափել։
ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ. Մատթեվոս 24.1–14
1 Երբ Հիսուսը տաճարից դուրս էր եկել և գնում էր, աշակերտները մոտեցան, որ նրան տաճարի շինվածքը ցույց տան։ 2 Հիսուսը նրանց ասաց. Տեսնո՞ւմ էք այդ ամենը. Ճշմարիտ եմ ասում ձեզ. այդտեղ քարը քարի վրա չի մնալու, որ չքանդվի։ 3 Մինչ նա նստած էր Ձիթենյաց լեռան վրա, աշակերտներն առանձին մոտեցան նրան ու ասացին.
Ասա մեզ, այդ ե՞րբ կլինի.
եւ ի՞նչ կլինի քո գալստյան ու աշխարհի վերջի նշանը։
Գործ. 1.6-7 – 6 Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին՝ ասելով. Տե՛ր, այս ժամանա՞կ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու։ 7 Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։
4 Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Զգո՛յշ եղէք, որ մէկը ձեզ չխաբի։ 5 Որովհետեւ շատերը կգան իմ անունովը եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։ 6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։ 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։
8 Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։
1. Փուլ 1 (4-8)
- Խաբեություն կամ Ինքնախաբեություն.
Տիմոթէոս 4.1 – 1 Եւ Հոգին Հայտնի ասում է թէ հետին ժամանակներում ոմանք հավատքից կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլոր ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, 2 Ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը տաղուած է.
Ի՞նչ է խաբեությունը
Գործ. 5.3 – Եւ Պետրոսը ասեց. Անանիա, ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն…
1 Հով. 1.8-10 – 8 Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9 Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10 Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։
- Պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր.
ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն՝ այս պահին աշխարհի 70 երկրներում 851 հակամարտություն կա:
- Սով
2021 թվականին սովի համաշխարհային թիվը հասել է 828 միլիոնի։
- Համաճարակ
CDC. Centers for Disease Control and Prevention.
- Երկրաշարժներ
https://www.usgs.gov/programs/earthquake-hazards
- Աշխարհում մոտ 20,000 երկրաշարժ է տեղի ունենում ամեն տարի, մենք չենք զգում, որովհետև դրանցից շատերը աննշան են։
- Oրական 55
- Ամսական մոտ 1900
- Տարեկան 16 խոշոր երկրաշարժ է տեղի ունենում, որը 7.0 կամ ավելի բարձր է:
8 Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։
2. Փուլ 2 (9-14)
9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։
- Սա մի հատված է Նոր Կտակարանում, որ ոչ ոք չի սիրում կարդալ կամ անգիր անել.
10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։ 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12 Եւ անօրէնութեան շատանալու պատճառով՝ շատերի սէրը կսառի։ 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի։ 14 Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գա վերջը։
- Հալածանք — Աշխարհում 260 միլիոն Քրիստոնյաներ ենթարկվում են սաստիկ հալածանքների:
Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն (Բ Տիմ. 3.12):
- Գայթակղություն և ուրացություն
- Դավաճանություն և ատելություն
- Կեղծ մարգարեների կողմից խաբեության ավելացում
- Անօրինության ավելացում
- Շատերի սէրը (ἀγάπη) կսառի
2 Տիմ. 3.1-9 – 1 Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, 2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, 3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, 4 մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, 5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրությունը։ նորանցից էլ ետ քաշուիր։
- Ավետարանի տարածում ամբողջ աշխարհում
- Քանի՞ մարդկային խումբ է մնացել ավետարանվելու։
- Ըստ Մատթեոս 24-ի, հափշտակությունը տեղի է ունենում 2-րդ և 3-րդ փուլերի միջև:
Ա Թես. 5.1-3 — 1 Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա, 2 որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։
-
- Հափշտակության նշանները նշված են Մատթեոս 24-ում:
- Մատ. 24.36-37 – 36 Սակայն այդ օրվա ու ժամի մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը։ 37 Եւ ինչպէս Նոյի օրերն, այնպէս կլինի եւ մարդի Որդու գալուստը։
Ծննդ. 6:11 -Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ (ḥāmās)։
-
- Մատ. 24.32-35 – 32 Թզենու առակի՛ց դաս առեք. երբ նրա ճյուղերն արդեն փափկել են, ու տերևը բուսել է, իմանում եք, որ ամառը մոտ է։ 33 Այսպէս էլ դուք. երբոր այս ամենը տեսնէք, իմացէք որ մօտ է՝ դռներին է։ 34 Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ ԱՅՍ ԱԶԳԸ (սերունդը) չի անցնի, մինչեւ որ այս ամենը լինի։ 35 Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խօսքերս չեն անցնի։
-
- Թզենին Իսրայելի ազգային արտոնությունների խորհրդանիշն է։
Ձիթենյաց լեռը հին ժամանակներում հայտնի էր իր թզենուներով, և դրանք մինչ օրս հանդիպում են այնտեղ։ Լինում են դեպքեր, երբ թզենին պտուղ է տալիս նախքան տերևների հայտնվելը և այն կոչվում է Բրեբա թուզ: Նրանք աճում են նախորդ տարվա ամռան վերջին կամ վաղ աշնանը։ Բրեբա թուզը սեզոնի առաջին բերքն է: Ուստի, երբ Քրիստոսը ճանապարհին տերևներ տեսավ թզենու վրա (Մարկոս 11.13), նա իրավունք ուներ պտուղ ակնկալելու… Իսրայելում թուզը հավաքում են Մայիս կամ Հունիս ամիսներին։
Իսրայելը վերածնվել է 1948 թվականի մայիսի 15-ին՝ Աստծո կամքով (նրա ճղերն արդէն կակուղացել են)։
- Թզենուցը սովորեցէք առակը. երբոր նորա ճղերն արդէն կակուղացել են եւ տերեւը բուսել է, գիտէք որ մօտ է ամառը։
Մեսիան է Գալիս
Մատ. 24.40-41 – 40 Այն ժամանակ երկու հոգի կլինին արտումը. մէկը կառնուի՝ եւ մէկը կթողուի։ 41 Եւ երկու հոգի մի ջաղացում կաղան՝ մէկը կառնուի եւ մէկը կթողուի։
Մատ. 24.42 – Արդ՝ արթուն կացէք. որ չգիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կգա։
Հայ. 3.10 – Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր, ես էլ քեզ կ’պահեմ այն փորձութեան ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձէ երկրի երեսի վրա բնակողներին։
- Ուրեմն ի՞նչն է խանգարում անօրէնության (ḥāmās) մարդուն հայտնվելու։
2 Թես. 2.7-9 – 7 որովհետեւ անօրէնության այդ խորհրդավոր ուժը արդէն զօրանում է. բայց այդ պիտի չյայտնուի մինչեւ այն ժամանակ, երբ մէջտեղից կը վերացուի ՆԱ (HE), որ այժմ նրան հետ է պահում։ 8 Եւ այն ժամանակ կ’հայտնվի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնի իր բերանի Հոգով, եւ պիտի ոչնչացնի իր հայտնութեամբ իր գալստեան ժամանակ։ 9 Նրա՝ Անօրէնի (հակաքրիստոսի) գալուստը Սատանայի ներգործութեամբ է, ամենայն զօրությամբ, նշաններով։
- Այս բոլոր խաբեությունները կհասնեն գագաթնակետին, երբ նեռը կ՛ցուցադրի «ամեն տեսակ կեղծ հրաշքներ և նշաններ։
3. Փուլ 3 (15-22)
- Այդ յոթ տարվա ժամանակաշրջանի ամենահստակ արձանագրությունը գտնվում է Հայտնություն 6-19-ում:
Եր. 30.7 – Ավա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ’կա. եւ նա նեղության ժամանակ պիտի լինի Հակոբի համար. բայց նա ազատուելու է նորանից։
15 Արդ՝ երբոր տեսնէք աւերածի պղծութիւնը, Դանիէլ մարգարէի ձեռով ասուածը, սրբութեան տեղում կանգնած. կարդացողը մտածէ. 16 Այն ժամանակ նորանք որ Հրէաստանումն են՝ թող փախչեն սարերը։ 17 Ով որ կտուրի վերայ լինի՝ թող վար չգայ մի բան վեր առնելու իր տանիցը։ 18 Եւ ով որ յանդում է՝ թող յետ չդառնայ իր հանդերձները վեր առնելու։ 19 Բայց վայ այն օրը յղիներին եւ ծիծ տուողներին։ 20 Եւ աղօթք արէք, որ ձեր փախչելը ձմեռը չլինի, ոչ էլ շաբաթ օրը։ 21 Որովհետեւ այն ժամանակը մեծ նեղութիւն կլինի, որ նմանը աշխարհքիս սկզբիցը մինչեւ հիմա չեղաւ, եւ ոչ էլ երբէք կլինի։ 22 Եւ եթէ այն օրերը չկարճացնուէին, ոչ մի մարմին չէր փրկուի. բայց ընտրուածների համար այն օրերը կկարճացնուին։
- Հակաքրիստոսի հայտնվելը:
- Մեծ նեղություն երկրի վրա:
- Կեղծ Քրիստոս, Կեղծ մարգարե՝ կեղծ նշաններ և հրաշքներ:
2 Թես. 2.8 — Եւ այն ժամանակ կ’հայտնվի այն անօրէնը, որին Տէրը կ’սատակեցնի իր բերանի Հոգով, եւ պիտի ոչնչացնի իր հայտնութեամբ իր գալստեան ժամանակ։