9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Ժամանակների Նշանները

Ժամանակների նշանները

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Այնուամենայնիվ, Մատթեոս ավետարան 24-րդ գլխում Հիսուսի խոսքերը լույս են սփռում աշխարհի վերջին նախորդող և դրանում ներառված որոշ իրադարձությունների վրա: Թեև մեզ ասել են, որ մեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները, Աստված, ակնհայտ է, որ ցանկանում էր, որ մենք իմանայինք, որ ժամանակը մոտենում է: Մարգարեական նշանները հաստատում են, որ վերջին ժամանակներում ենք ապրում։

ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾ.

(Մատթեվոս 24։1–14)

1 Հիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցույց տալու տաճարի շինությունները։  2  Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնա քար քարի վրա, որ չքանդուի։  3  Եւ երբոր նա Ձիթենեաց սարի վրա նստած էր,  աշակերտներն առանձին նորա մօտ եկան եւ ասեցին.  

Ասա մեզ, այդ ե՞րբ կլինի. 

եւ ի՞նչ կլինի քո գալստյան եւ աշխարհի վերջի նշանը։

Գործ. 1:6-7 – 6 Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը։ 7 Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ։  

4  Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց.  Զգո՛յշ եղէք, որ մէկը ձեզ չխաբի։  5  Որովհետեւ  շատերը կգան իմ անունով եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ  շատերին կմոլորեցնեն։  6  Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։   7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագավորութիւն՝ թագավորության դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղտեղ երկրաշարժներ։  8  Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։  9 Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։  10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղեն եւ միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն։  11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12  Եւ անօրէնության շատանալու պատճառով՝ շատերի սէրը կսառի։  13  Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի։  14  Եւ արքայության այս Ավետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գա վերջը։

1. հոգեվոր խաբեություն
Spiritual Deception.

Greek #1818 — planaō go astray, deceive, seduce, be out of the way

    1. Խաբեությունը գալու է երկու տարբեր ձեվերով։

Ինքնախաբեություն կամ խաբկանք այլ անձի կողմից։ 

1 Հով. 1:8 – 8   Եթէ ասենք թէ մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ  ճշմարտություն չկա մեզանում։  

Ղուկ. 11:35 – 35  Արդ, զգո՛յշ եղիր, մի գուցէ այն լույսը, որ քո մէջ է, խավար լինի։

2 Կոր. 11:3-4 – 3  Բայց վախենում եմ՝ միգուցէ ինչպէս  օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային,  այնպէս էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունիցը՝ որ Քրիստոսում է։  4  Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չառաք,  կամ ուրիշ աւետարան որ չընդունեցիք, լաւ կհամբերէիք։ 

      • Ի՞նչպես բացահայտել ինքնախաբեությունը։ 

Հիսուսն ասաց գրված է։

      • Ի՞նչպես է ինքնախաբեությունը ձևավորվում անհատի կյանքում։
        Երբ սիստեմատիկ մերժում ենք Սուրբ Հոգու հանդիմանությունը։  

Գործ. 5:3 – 3   Եւ Պետրոսը ասեց. Անանիա,  ի՞նչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ Հոգուն 

      • խաբկանք այլ անձի կողմից։
        Ինչքան որ մոտենում ենք ավարտին, այնքան հոգեվոր խաբեությունը կաճի։ 
        5  Որովհետեւ  շատերը կգան իմ անունով եւ կասեն՝ Ես եմ Քրիստոսը. Եւ շատերին կմոլորեցնեն։

11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։

24  Որովհետեւ  սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ վեր կկենան, եւ մեծ նշաններ եւ հրաշքներ  կտան մինչեւ որ եթէ կարելի լինէր, ընտրուածներին էլ կմոլորեցնէին։

2 Կոր. 11:14-15 – 14  Եւ զարմանալի էլ չէ. որովհետեւ սատանան ինքն էլ  լույսի հրեշտակի կերպարանքն իր վրա է առնում։ (ԻՆՉՊԵՍ)  15  Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանվեն  արդարության պաշտօնեաների նման.  որոնց վերջը իրենց գործերի պէս կլինի։

Եթե Սուրբ Հոգին հեռանա եկեղեցուց այսօր, մեր արածի 95 տոկոսը շարունակվելու է և ոչ ոք չիմանա տարբերությունը:

If the Holy Spirit was withdrawn from the church today, 95 percent of what we do would go on and no one would know the difference. —A. W. TOZER (1897–1963) 

2. Միջազգային Կոնֆլիկտներ։
International Conflict.

6  Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ։   7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորություն՝ թագավորության դէմ. 

Հունարեն տեքստում ասվում է, «Դուք պիտի լսեք», նշանակում է որ մենք ապրում ենք մի անվերջանալի խառնաշփոթ դարաշրջանում։

Չեչնինիա, Սերբիա, Կոսովո, Լիբանան, Իրաք, Սոմալիա, Հաիթի, Քուվեյթ, Իսրայել, Գազա, Աֆղանստան, Պակիստան, Մերձավոր Արեւելք։ 

3. Բնական աղետներ։
Natural Disasters.

եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ։  8  Բայց այս ամենը ցավերի սկիզբն է։

      • 10/40 պատուհան։

Հայ. 3:10 – 10  Որովհետեւ իմ համբերութեան խօսքը պահեցիր,  ես էլ քեզ կպահեմ այն փորձութեան ժամից,  որ գալու է այս աշխարհի վրա,  որ փորձէ երկրի երեսի վրա բնակողներին։

4. Կատաղի Հալածանք։
Fierce Persecution.

9 Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք։  

      1. Սա մի հատված է Նոր Կտակարանում, որ ոչ ոք չի սիրում կարդալ կամ անգիր անել. 
      2. Հին օրերին կոմունիզմը մեր գլխավոր թշնամին էր,  մենք լսել ենք պատմություններ հավատացյալների մասին բանտերում նետված։
5.Լայնատարած հավատքի Ուրացում։
Widespread Apostasy. 

10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն։  11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն։ 12  Եւ անօրէնության շատանալու պատճառով՝ շատերի սէրը կսառի։   

Եհովայի վկաներ, Մորմոնիսմ, 

6. Համաշխարհային ավետարանչություն։
Worldwide Evangelism.

14  Եւ արքայության այս Ավետարանը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գա վերջը։

Վերջին օրերին բոլոր ազգերից պետք է գան Քրիստոսին. Հայտնություն 7: 9-14

Հայ. 7:9-10 – 9  Եւ սորանցից հետո տեսա,  եւ ահա մի շատ ժողովուրդ որ ոչ ով չէր կարող համարել,  ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից, կանգնած աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ  սպիտակ հանդերձներ հագած, եւ իրենց ձեռքերում արմավենիներ.  10  Եւ աղաղակում էին բարձր ձայնով եւ ասում.  Փրկությունը մեր Աստուծուն,  որ նստում է աթոռի վրա, եւ Գառին։

    • Ըստ Յիսուսի, չի գա վախճանը.  «վերջը»  քանի դեռ բոլոր Ազգերը չեն լսեցլ ավետարանի ուղերձը:
    • 500 չքարոզված խմբեր է մնացել աշխարհում.