9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

Իմաստուն Որոշումներ Կայացնել

Իմաստուն որոշումներ կայացնել 

Սուրբգրային հատված.

7Բայց Սուրբ Հոգին ամեն մէկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգտի համար։    8Այսպես, Սուրբ Հոգին մէկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, միյուսին գիտության խօսք՝ նույն Հոգուց։ 

Ղուկ. 2:40,52 – 40   Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստությունով լցուած. եւ Աստուծո շնորհքը նորա վրա էր։   52  Եւ Հիսուսը  զարգանում էր իմաստությունով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծո եւ մարդկանց մօտ։ 

  • Իմաստությունը Խոստացված է։

Ղուկ. 21:15 15Որովհետեւ ես բերան եւ իմաստություն կ’տամ ձեզ. որին չեն կարողանա հակառակ խօսել եւ ոչ ընդդիմանալ ձեր բոլոր հակառակորդները։  

Գործ. 6:3,10 – 3  Հիմա, եղբայրներ,  ձեզանից եօթը վկայված մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստությունով լցված, որոնց կը նշանակենք այս ծառայությունների համար։ 

10 Եւ չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստությանը՝ եւ այն Հոգուն, որով նա խօսում էր։

Բանալի համարներ. 3 Թագ. 12:1-17

3  եւ եկան Հերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովուրդը եւ խօսեցին Ռոբովամի հետ ասելով.  4   Հայրդ մեր լուծը ծանրացրել էր. Բայց դու հիմա թեթեւացրու քո հօր սահմանած խիստ  ծառայությունն ու մեզ վրա դրած ծանր լուծը, այն ժամանակ քեզ ծառայություն կանենք։  5 Ռոբովամ ասաց նրանց. Գնացէք եւ երեք օրից հետո դարձեալ ինձ մօտ եկէք, եւ ժողովուրդը գնաց։  6 Եւ Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ, որ  կանգնում էին նորա հայր Սողոմոնի առաջին նորա կենդանութեան օրոք, եւ ասաց. Դուք ինձ ի՞նչպէս էք խորհուրդ տալիս, որ ես այս ժողովրդին պատասխան տամ։  7  Եւ նորանք ասեցին նորան այս խօսքը.  Եթէ դու այսօր այս ժողովրդին ծառայություն մատուցես եւ նորանց ծառայես, եւ նորանց ընդառաջես ու նորանց քաղցր խօսքեր ասես, այն ժամանակ նորանք ընդմիշտ կը ծառայեն քեզ։  

8  Ռոբովամը, սակայն մերժեց ծերերի տված խորհուրդը. Եւ խորհրդակցեց այն երիտասարդներից, որ իր հետ էին մեծացել եւ նորա առաջին կանգնած էին։  9  Եւ ասեց նորանց. Դո՞ւք ինչ խորհուրդ էք տալիս որ այս ժողովրդին պատասխան տամ, որ ինձ հետ խօսեցին ասելով թէ այն լուծը թեթեւացրու որ քո հայրը մեզ վրա է դրել։  10  Եւ նորա հետ մեծացած երիտասարդները խօսեցին նորա հետ ասելով. Այսպէս ասա այն ժողովրդին, որ քեզ հետ խօսելով ասել են. Քո հայրը մեր լուծը ծանրացրել էր, իսկ դու թեթեւացրու մեր վերայից. Այսպէս խօսիր նորանց հետ. Իմ ճկույթը հօրս մէջքից հաստ է. 11 Արդ եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ է դրել, բայց ես ավելացնելու եմ ձեր լուծի վրա. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։  

12  Եւ Հերոբովամն ու բոլոր ժողովուրդը եկան Ռոբովամի մօտ երրորդ օրը, ինչպէս որ թագավորը ասել էր նրանց. Երրորդ օրը դարձեալ ինձ մօտ եկէք։  13  Եւ թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի տված խորհուրդը, որ տվել էին իրեն։  14  Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի պէս ասելով. Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, բայց ես ավելացնելու եմ ձեր լուծի վրա. Իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, բայց ես ձեզ կարիճներով եմ խրատելու։ 15  Եւ թագավորը ժողովրդին չլսեց, որովհետեւ  Տիրոջ կողմից այսպէս էր դարձված, որպէս զի հաստատի իր այն խօսքը որ Տէրն ասել էր Սիլօնացի Աքիայի ձեռով Նաբատեան Հերոբովամին։  

16  Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսավ, որ թագավորը նորանց չլսեց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին ասելով.  Մենք ի՞նչ բաժին ունենք Դավիթի մօտ. Եւ Հեսսէի որդու մօտ ժառանգություն չունենք. Իսրայէլ գնա քո վրանները. Դու ինքդ հոգա Դավիթի տան հոգսերը. Եւ Իսրայէլը գնաց իր վրանները։  17  Եւ Իսրայէլի որդկանց վերայ որ բնակվում էին Հուդայի քաղաքներում, թագավոր եղավ Ռոբովամը։  

Բանալի Բառ. ya`ats — յա՝էթս — 80 անգամ 74 հատվածներում

Խորհուրդ տալ, Խորհրդակցել, Նպատակ դնել, Պլանավորել. 7x — խորհրդակցել

1. Խորհրդակցել ուրիշների հետ, նախքան որոշումներ կայացնելը։

5  Ռոբովամ ասաց նրանց. Գնացէք եւ երեք օրից հետո դարձեալ ինձ մօտ եկէք, եւ ժողովուրդը գնաց։

6  Եւ Ռոբովամ թագավորը խորհրդակցեց այն ծերերի հետ…

Աստվածաշունչը մեզ հորդորում է իմաստություն գտնել շատ խորհրդականների միջոցով:

Առակ. 11:14 – Առաջնորդություն չլինելիս ժողովուրդը կընկնի, բայց խորհրդատուների շատությունով փրկություն կլինի։

Առակ. 15:22 – Նպատակները խանգարվում են խորհուրդ չլինելիս, բայց խորհրդականների շատությունով հաստատվում են։ 

Առակ. 24:6 –  …Հաջողությունը խորհրդականների շատությունով կլինի։ 

Ուրիշների հետ խորհրդակցելու նպատակը հետեվյալն է, ընդլայնել ձեր գիտելիքները և կատարելագործել ձեր դատողությունը: Որոշումը ձերն է եվ պետք է հիմնված լինի լավագույն տեղեկատվության վրա։

2. Հապշտապ որոշումները վտանգավոր որոշումներ են։

8 Ռոբովամը, սակայն մերժեց ծերերի տված խորհուրդը. (Որովհետև հակառակ էր իր սկզբունքներին)

8 Եւ խորհրդակցեց այն երիտասարդներից, որ իր հետ էին մեծացել եւ նորա առաջին կանգնած էին։

13 Եւ թագավորը խստությամբ պատասխանեց ժողովրդին, եւ մերժեց ծերերի տված խորհուրդը, որ տվել էին իրեն։14  Եւ նորանց հետ խօսեց այն երիտասարդների խորհրդի պէս ասելով.

Առակ. 18:13 – Ով առանց բան լսելու պատասխան է տալիս , սա նորա համար հիմարություն է եւ ամօթ։ 

3. Ամեն որոշում ունի իր վերջնական արդյունքը։

16Եւ երբոր բոլոր Իսրայէլը տեսավ, որ թագավորը նորանց չլսեց, այն ժամանակ ժողովուրդը պատասխանեց թագավորին ասելով.  Մենք ի՞նչ բաժին ունենք Դավիթի մօտ. Եւ Հեսսէի որդու մօտ ժառանգություն չունենք. Իսրայէլ գնա քո վրանները. Դու ինքդ հոգա Դավիթի տան հոգսերը. Եւ Իսրայէլը գնաց իր վրանները։  17Եւ Իսրայէլի որդկանց վերայ որ բնակվում էին Հուդայի քաղաքներում, թագավոր եղավ Ռոբովամը։

Առակ. 12:15 – Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է։

Հակ. 1:19 – Ուստի, իմ սիրելի եղբայրներ,  թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար,  եւ ծանր՝ խօսելու համար, եւծանր՝ բարկանալու համար։

ԱՄՓՈՓՈւՄ

Հարցեր տալու համար

  1. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը տվյալ որոշման վերաբերյալ:
    Առակ. 2:6 –   Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։ 
  1. Ո՞վ կարող է օգնել ինձ ավելի լավ հասկանալ, թե ինչ է ասում Աստծո Խոսքը տվյալ որոշման վերաբերյալ:
  2. Հիշեք, որ յուրաքանչյուր պատմություն ունի երկու կողմ:
  3. Ո՞րոնք են իմ որոշման հավանական դրդապատճառները։
  4. Խուսափե՛ք  շատ առանձին խոսակցություններ ունենալուց: