9470 Micron Ave, Sacramento, CA 95827
Click here for directions

իմ Հոգին պիտի թափեմ ամէն մարմնի վրա

Բանալի համար. Գործ. 2:17-21 

17  Եւ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստուած, որ իմ Հոգին պիտի թափեմ ամէն մարմնի վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան. ձեր երիտասարդները  տեսիլքներ կ’տեսնեն, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ 18 Եւ իմ ծառաների վրա եւ իմ աղախինների (անգլերեն երկուսի վրա էլ տղամարդկանց և կանանց) վրա էլ այն օրերում իմ Հոգին կ’թափեմ, եւ  կ’մարգարէանան։ 19 Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքում, եւ նշաններ ներքեւը երկրում, աշխարհը արյունով, կրակով և թանձր ծխով պիտի լցվի։ 20 Արեգակը պիտի խավարի, եւ լուսինն արյան գույն պիտի ստանա, նախքան Տիրոջ մեծ եւ փառահեղ օրվա գալը։ 21 Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչի՝ կ’փրկվի։ 

1. այս խոստումը վերջին օրերի համար է:

Նպատակը հետևյալն է. Համաշխարհային ավետարանչություն.

Բայց  դուք զօրություն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վրա կ’գա,  եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմում եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։ 

  • Տեսիլք 2025 թվականի համար.

Մինչև 2025 թվականը, սկսված են լինելու Աստվածաշնչի թարգմանության նախագծեր Երկիր մոլորակի բոլոր լեզուներով։

Ընդհանուր լեզուներ աշխարհում՝ 7,394

2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ամբողջ Աստվածաշունչը թարգմանվել է 736 լեզուներով, Նոր Կտակարանը թարգմանվել է ևս 1,658 լեզուներով, իսկ Աստվածաշնչի ավելի փոքր հատվածները թարգմանվել են 1,264 այլ լեզուներով՝ ըստ Wycliffe Global Alliance-ի:

3658 լեզուներ՝ ունեն Սուրբ Գրությունների որոշ թարգմանություններ։

Աշխարհի բոլոր մարդկանց մինչև 97,4 տոկոսը հասանելի է առնվազն Սուրբ Գրություններին, ընդ որում մինչև 80 տոկոսն ունի ամբողջական Աստվածաշունչ, իսկ 91 տոկոսը՝ առնվազն Նոր Կտակարան: Այս թվերն արագորեն աճում են։ 

  • Համաշխարհային ավետարանչություն.

Մինչև 2033 թվականը ամեն մարդ այս մոլորակում, ով Ավետարանը հասկանալու կարողություն ունի, կլսի այն, եթե մեր օրերի ավետարանչական տենդենցներն ընթանան իրենց հունով։  Մարվին Բիտտինգեր

    • 34,000 նորադարձ ամեն օր Հարավային Աֆրիկայում
    • 28-37,000 նորադարձ ամեն օր Չինաստանում
    • 23-25,000 նորադարձ ամեն օր Աֆրիկայում
    • 16,000 մուսուլման դարձի են գալիս Քրիստոսին ամեն օր
    • Ամեն ժամ 667 մուսուլման քրիստոնեություն է ընդունում
    • Ամեն տարի 6 միլիոն մուսուլման քրիստոնեություն է ընդունում։

Ամբողջ աշխարհում. 174,000 նորադարձ ամեն օր՝ ըստ «Համաշխարհային ավետարանչական շարժման» Դեյվիդ Բ. Բարեթի և Թոդ Մ. Ջոնսոնի։

Սա ճշմարտապես ամենաոգեշնչող ժամանակն է ողջ պատմության մեջ, որի ընթացքում կարելի է ապրել և լինել Մեծ Հանձնարարականի մասնիկը։

Բայց որտեղ մեղքն ավելի եղավ, այնտեղ շնորհն առավել շատացավ (Հռ. 5:20):

2. այս խոստումը ձեզ եվ ձեր որդիների համար է:

իմ Հոգին պիտի թափեմ ամէն մարմնի վրա.

ձեր որդիների ու ձեր դուստրերի… 

ձեր երիտասարդների և ձեր ծերերի…

Իմ ծառաների վրա և Իմ աղախինների…

  • Յուրաքանչյուր Քրիստոնյա կանչված է Աստծո կողմից և պետք է կատարի Աստծո կամքը։

Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է (Գործք Առաքելոց 2:37-39):

Թվոց 11-ը մի հետաքրքիր պատմության մասին է նշում երբ իսրայելացիները թափառում էին անապատում, նրանք այնքան բողոքներ ներկայացրեցին Մովսեսին մինչ նա դիմեց Աստծուն ասելով որ այլևվս չի կարող այս գործը շարունակել (հմ.14): 

Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար (Թվոց 11:14)։

Աստված պատասխանեց Մովսեսին. Թվոց 11:16-17

Իսրայելի ծերերի միջից ինձ համար հավաքի՛ր յոթանասուն հոգի, որոնց դու ճանաչում ես որպես ժողովրդի ծերերի և գլխավորների։ Նրանց վերցրու բե՛ր ժողովի վրան, և նրանք այնտեղ թող կանգնեն քեզ հետ։ Ես կիջնեմ այնտեղ, կխոսեմ քեզ հետ և քեզ վրա եղած հոգուց կառնեմ ու կդնեմ նրանց վրա, որպեսզի նրանք քեզ հետ միասին կրեն ժողովրդի բեռը, և դու միայնակ չկրես դա։

Թվոց 11:25-29 — 25 Տերն իջավ մի ամպով և խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրա եղած Հոգուց և այն դրեց յոթանասուն ծերերի վրա։ 26 Հենց որ Հոգին իջավ նրանց վրա, նրանք մարգարեացան, բայց չշարունակեցին։  

Բանակի մեջ մնացել էին երկու հոգի, որոնցից մեկի անունը Ելդադ էր, իսկ մյուսի անունը՝ Մովդադ։ Հոգին հանգչեց նաև նրանց վրա։ Նրանք ևս այդ գրանցվածներից էին, սակայն վրան չէին եկել և մարգարեություն էին անում բանակում։  27 Մի պատանի վազեց, պատմեց Մովսեսին և ասաց. Ելդադն ու Մովդադը մարգարեություն են անում բանակում։ 28 Նավեի որդի Հեսուն՝ Մովսեսի ընտրյալ ծառան, պատասխանեց և ասաց. Տե՛ր իմ Մովսես, արգելի՛ր նրանց։ 29 Մովսեսն ասաց նրան. Ի՞նձ համար ես նախանձում. երանի թե Տիրոջ ամբողջ ժողովուրդը մարգարեներ լինեին, և Տերը նրանց վրա դներ իր Հոգին: 

  • Ես էլ Մովսեսի պես ցանկանում եմ որ յուրաքանչյուր ծառայությունների ժամանակ  բոլորս  խորապես լցվենք Սուրբ Հոգով, որտեղ կլինեն մարգարեություններ և կգործեն Հոգու պարգևները եկեղեցու շինության համար։ Իսկ ի՞նչ է մեզ խանգարում.
     
  • Աստվածաշունչը  հայտնում է որ Աստված մարդկանց երազներ ու տեսիլքներ է հայտնում պատմության այն կարևոր պահերին որ իր գործը առաջ մղի երկրի վրա։ Պօղոս Առաքյալը իր տեսիլքի մեջ տեսավ մի Մակեդոնացի մարդու (Գործք 16:9), և այդ տեսիլքի ժամանակ նա լսեց այս միսիոներական կանչը, որն ասաց «Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ»։ 

Պողոս Առաքյալն ասաց «Տէրը հրավիրում է մեզ, որ ավետարանենք Մակեդոնիաայում բնակվող ժողովուրդին» (Գործք 16:10)։

  • Ես անընդհատ երազում եւ պատկերացնում եմ ամեն տեսակ արթնությունների մասին, և տեսնում եմ թե ինչպես տասնյակ հազարավոր երիտասարդներ հանկարծակի մտնում են իրենց առաքելական կոչման մեջ քարոզելու ավետարանը…     
3. Այս խոստումը գալիք դատաստանի համար է:

20 Արեգակը պիտի խավարի, եւ լուսինն արյան գույն պիտի ստանա, նախքան Տիրոջ մեծ եւ փառահեղ օրվա գալը։

Մենք կարող ենք փորձել շեղել մեր ուշադրությունը այս համարի շուրջ, բայց իրականությունը մնում է նույնը սա պետքէ կատարվի Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Այս համարները երբեք չեն կատարվել Հովել մարգարեի օրերում։ Եվ չկատարվեցին Պենտեկոստէի օերում, և նույնիսկ նրանից հետո։

Պետրոս առաքյալն ասում է որ «Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն» և «Տիրոջ համբերատարությունը փրկություն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ» 2 Պետ. 3:7,15։ 

4. այս խոստումը Խոսում է Քո փրկության մասին:

«Եւ պիտի լինի, որ  ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կփրկուի.» (Հովել 2:32): 

  • Այս տեքստը այնքան կարեւոր է որ այն նշված է Աստվածաշնչում երեք անգամ։

Հովել 2։28-ում, 

Գործք 2:21-ում, 

Հռոմեացիների 10։13-ում։ 

Հռ.10:14-15 — Արդ ինչպե՞ս կկանչեն նրան, ում չհավատացին, կամ ինչպե՞ս կհավատան նրան, ում մասին չլսեցին, կամ ինչպե՞ս կլսեն առանց քարոզչի։ Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում (հմմտ. Ես. 52.7)։

  • Այս երեք համարներում Աստված մտադիր է կատարել համընդհանուր առաջարկ ամբողջ մարդկության փրկության համար իր Որդու մահվան եւ հարության միջոցով։ Աստված ցանկանում է ամեն ոք ընդունի Հիսուսին որպես անձնական Տեր և Փրկիչ և իր Հոգին կթափի յուրաքանչուր անձի վրա։ Եվ հիշեք որ յուրաքանչյուր ոք նշանակում է բոլորին։ Ես ուզում եմ քայլել պատմության այն էջը թե ինչպես է Աստված իր Հոգին թափում վերջին օրերում։ Ամեն
Ի՞նչ է ասում Սուրբ Հոգին քեզ այս պատգամի միջոցով